Not Selected

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ․ «ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎԵԼՆ Է»

27/05/2023

«Ալաշկերտի» դեմ խաղում իր նորամուտը նշեց մեր թիմի ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Ֆուտբոլիստը խոսել է թիմի խաղի, նորամուտի և առաջնության վերջին հանդիպումների մասին:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք տխուր ենք, քանի որ պարտվեցինք այս խաղում, բայց ամենակարևորն այն է, որ պետք է երբեք չհանձնվենք։ Այս խաղից հետո պետք է ավելի շատ աշխատենք և լինենք միասնական, որպեսզի կարոնանանք հասնել ցանկալի արդյունքի։ Կենտրոնացվածությունը շատ կարևոր է, քանի որ եկել է մրցաշրջանի ամենակարևոր ու պատասխանատու հատվածը»։

ՆՈՐԱՄՈՒՏԻ ԵՎ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել «Ուրարտուի» կազմում, դարձա նաև դուբլի հեղինակ, ցավոք, այն չօգնեց թիմին հաղթանակի հասնել, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Այս պահին դեռ ամբողջությամբ իմ մակարդակի վրա չեմ, քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կարողանամ օգնել իմ թիմին»։

ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այսօր ծանր խաղ ստացվեց։ Պետք է վերականգնվել ու պատրաստվել «Փյունիկի» դեմ խաղին։ Այդ օրը կարող է լինել վճռորոշ, բայց ես և թիմը պատրաստ ենք այդ խաղին»։