Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻՆ

22/03/2024

ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Ալմաթիում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ և զիջեց 0-6 հաշվով։ 

Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Էլեն Մկրտչյանը, Անի Օհանյանը, Մարիանա Վարդանյանը և Մանե Ասլանյանը ևս մասնակցեցին հանդիպմանը, իսկ Անի Վարդազարյանը պահեստայինների թվում էր։

Նշենք, որ մրցաշարի շրջանակում վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 24-ին՝ մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ։