Not Selected

ԷՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԱՌԱՅԺՄ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԻ ՎՐԱ»

13/04/2024

ԲԿՄԱ-ի դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Էրիկ Սիմոնյանը խոսել է խաղի, նախկին թիմի դեմ գոլ հեղինակելու և առաջիկա խաղերի մասին․ 

ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ծանր խաղ ստացվեց, քանի որ մրցակիցն ուժեղ էր, տղաները մեծ մոտիվացիայով էին խաղում, որ ավելի շուտ խփեինք, հնարավոր է ավելի հեշտ խաղ ստացվեր, բայց ուշ խփեցինք ու խաղը դժվարացավ։ Լարվածություն կար, քանի որ հաշիվը 1-0 էր, ու երկու թիմերն էլ կարող էին խփել, այնպես ստացվեց, որ նրանք հավասարեցրին հաշիվը, իսկ խաղի ավարտին բոլորով առաջ գնացինք, ազատ տարածություններ գրեթե չկային, ազատ մնացի և կարողացա գոլ հեղինակել»։

ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ԴԵՄ ԽԱՂԱԼՈՒ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մի կողմից լավ է, որ միմյանց ճանաչում ենք, բայց մյուս կողմից նրանք գիտեն իմ ուժեղ և թույլ կողմերը, ու կարող է դա նաև իմ դեմ օգտագործվել։

Լավ մարզավիճակում եմ, 2-3 խաղի մասնակցել եմ, փորձում եմ թիմին օգնել ու ամրապնդվել մեկնարկային կազմում»։

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Լավ մթնոլորտ է տիրում թիմի ներսում։ Նախորդ խաղում հաղթեցինք գավաթի կիսաեզրափակչում, դժվար խաղ էր, բայց այս խաղին լիարժեք պատրաստված էինք մոտեցել, և մինչև գավաթի եզրափակիչն էլ խաղեր ունենք առաջնությունում, պետք է կենտրոնանանք այդ խաղերի վրա»։