Not Selected

ԼՈՒՍԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ․ «ԳՐԱԳԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ԲԱՇԽԵԼ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼ»

14/04/2024

«Արարատ-Արմենիա-աղջիկների» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Լուսինե Կոստանյանը խոսել է տոնած հաղթանակի, առաջնության հետագա հատվածի ու իր մարզավիճակի մասին․

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ԱՂՋԻԿՆԵՐԻ» ԴԵՄ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Արարատ-Արմենիայի» դեմ խաղը բարդ ստացվեց, քանի որ միջազգային խաղերով պայմանավորված՝ թիմի մի շարք խաղացողներ հանգստի շատ կարճ ժամանակ ունեին, և չէին հասցրել վերականգնվել։ Առաջինը գնդակ բաց թողեցինք, բայց դա մեզ չխանգարեց և վստահ հաղթանակ տարանք»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս պահի դրությամբ արդեն բավականին հետ ենք մնացել չեմպիոնական մրցավազքից, բայց մենք պայքարում ենք միայն մրցանակային տեղերի համար։ Գարնանային հատվածը սկսեցինք հաղթանակով, բայց հետո մի քանի առանցքային խաղացողների վնասվածքներով պայմանավորված դժվար ընթացան խաղերը, և պարտություններ ունեցանք։ Այս շրջանում խաղային գրաֆիկը շատ խիտ է, և մեր մարզիչների գրագետ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք ճիշտ բաշխել ուժերը և ցանկալի արդյունքի հասնել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ֆիզիկապես շատ լավ մարզավիճակում եմ այս պահին, գրեթե իմ ուժերի առավելագույնին և կփորձեմ անել ավելին թիմին օգնելու համար»։