Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՏԱՆԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-ԻՆ

14/04/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն առավելությամբ՝ 1-0 հաշվով։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Վլադիմիր Երեմյանը։

Հանդիպման մեկնարկում թիմերը հավասար պայքար էին մղում: Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Վլադիմիր Երեմյանը: Մեր տղաների առաջին լուրջ պատասխանը եղավ 24-րդ րոպեին: Տուգանայինից Կարեն Դավթյանը լավ հարված կատարեց, բայց մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը:

Երկրորդ խաղակեսում պատկերը, գործնականում չփոխվեց։ Գոլ բաց թողնելուց հետո «Ուրարտու-2»-ը փորձեց հետ բերել կորցրածն ու վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Հաջողությսն հասնելուն մոտ էին մասնավորապես Դավիթ Հարությունյանն ու Սամվել Հակոբյանը, սակայն նրանց հարվածները կամ շեղ էին ստացվում, կամ էլ փրկում էր դարպասապահը, որը բավական վստահ էր գործում։ Երկրորդ կեսում գրանցվեցին մի շարք վիճահարույց դրվագներ: Մասնավորապես 2-3 անգամ գնդակը մրցակցի տուգանային հրապարակում դիպավ «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստների ձեռքին, բայց մրցավարը չնշանակեց 11-մետրանոց հարված: 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին, որտեղ Ձորաղբյուրի մարզահամալիրում կմրցենք «Արարատ-2»-ին։ Խաղը կմեկնարկիմ 16։00-ին։    

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 0-1

0-1 Վլադիմիր Երեմյան (6')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91. Հայկ Ղազարյան, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 29․ Արթուր Իսրայելյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 97․ Արթուր Մելիքյան, 47․ Դավիթ Հարությունյան, 7․ Սամվել Հակոբյան, 87․ Վահե Շափաղաթյան, 16․ Գագիկ Մելոյան։

Պահեստայիններ՝  55․ Նուբար Գիշյան, 25․ Դավիթ Ղիասյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 27․ Արթուր Պողոսյան, 21․ Հայկ Ստեփանյան, 45․ Էմմանուել Դիտու։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 1. Ռաֆայել Մանասյան, 17․ Գուրգեն Քոսյան, 10․ Դավիթ Պետրոսյան, 14․ Վլադիմիր Երեմյան, 8․ Վլադիմիր Մուրադյան (ա), 6․ Վահե Պետրոսյան, 30․ Ալեքս Գալստյան, 2․ Տիգրան Խաչիյան, 9․ Միշել Այվազյան, 3․ Էրիկ Սմբատյան, 77․ Յուրա Մանուկյան։ 

Պահեստայիններ՝ 12․ Շիրակ Բադալյան, 16․ Դավիթ Սարգսյան, 11․ Կարեն Մուրադյան, 13․ Միքայել Խուդավերդյան, 7․ Դանիլ Ասատուրով, 5․ Անդրանիկ Գրիգորյան, 23․ Մարտին Նիկոլյան, 15․ Վլադ Հարությունյան։