«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ 35 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
19/04/2024Շարունակելով համագործակցությունների շարքը Հայաստանի տարբեր դպրոցների հետ՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանն ու Ուրոշ Ստոյանովիչը ապրիլի 19-ին այցելել էին Ն․ Գոգոլի անվան համար 35 միջնակարգ դպրոց։
Ֆուտբոլիստները հանդիպեցին 1-2-րդ և 5-6-րդ դասարանցի աշակերտների հետ, որոնք մեծ ոգևորությամբ դիմավորեցին նրանց։ Մեր տղաները զրուցեցին, պատասխանեցին նրանց հարցերին, այնուհետև ինքնագրեր բաժանեցին ու լուսանկարվեցին աշակերտների հետ։
35 միջնական դպրոցի հետ համագործակցությունը նույնպես կրելու է երկկողմանի բնույթ ու լինելու է շարունակական։
Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․