Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է»

24/04/2021

«Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում առաջիկա հանդիպմանը․

«Ցավալի պարտություն կրեցինք «Փյունիկից», բայց մենք չենք հուսահատվում։ Դեռ ամեն ինչ առջևում է, իսկ մենք մեր ուժերին հավատում ենք։ Կարծում եմ, որ մենք ի զորու ենք լավ արդյունքի հասնել։

«Արարատ-Արմենիան» լավ մրցակից է, ճիշտ է, վերջին շրջանում արդյունքներն այդքան էլ լավը չեն, բայց այն փաստը, որ նրանք Հայաստանի գործող չեմպիոնն են, ասում է ամեն ինչ։ Մենք պատրաստվում ենք այս խաղին, այնպես, ինչպես բոլոր խաղերին։ Կփորձենք անել առավելագույնը, որպեսզի դրական արդյունքի հասնենք»։