Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ»

27/01/2022

Սեփական մարզաբազայում ընթացող նախապատրաստական շրջանի ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով «Արարատի» հետ (3-0): Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձած Կարեն Մելքոնյանը խոսել է նախապատրաստական գործընթացի ու ստուգողական հանդիպումների մասին։ 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բավական լավ ու ակտիվ ենք պատրաստվում մրցաշրջանի մյուս հատվածին։ Երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրինք, առաջինի դեպքում՝ ԲԿՄԱ-ի հետ, դեռ կարճ ժամանակ էինք մարզվել արձակուրդից հետո և այդքան լավ մարզավիճակում չէինք, չնայած, վատ հանդիպում չանցկացրինք ու ոչ-ոքի գրանցեցինք, իսկ «Արարատի» հետ խաղում թիմի խաղակցվածությունն արդեն այլ մակարդակում էր, կարողացանք այս տարվա առաջին հաղթանակը տոնել ոչ պաշտոնական խաղերում»։

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Լավ առաջին խաղակես ցուցադրեցինք, ստացվում էին ճիշտ փոխանցումները, գրոհները, խաղավերջում էլ մեծացրինք մեր առավելությունը։ Փոխարինման մտա 1-0 հաշվի ժամանակ և կարողացա 2 անգամ աչքի ընկնել, ինչի համար շատ ուրախ եմ։ Կփորձեմ շարունակել նման կերպ ու օգտակար լինել թիմին նաև առաջնության և գավաթի խաղերում»։