17 Մրտ. 2025
Կանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին և վստահ հաղթանակ տարան 4-1 հաշվով։ Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռուզաննա Ինջյանը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Միլենա Սայադյանն ու Անյուտա Գալստյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ խաղով և արդեն 3-րդ րոպեյին վաստակում ենք 11 մետրանոց հարվածի հնարավորություն, սակայն թիմի հարձակվող Մարիամ Նիգոյանի հարվածը կարողանում է որսալ մրցակցի դարպասապահը։ Դրվագից հետո մրցակիցը սկսեց ավելի շատ մոտնենալ մեր դարպասային հրապարակին և առաջինը կարողացավ գրավել դարպասը։ 23-րդ րոպեյին անկյունայինի խաղարկումից հետո մեր պաշտպանները զգոնությունը կորցրել էին, որից էլ կարողացան օգտվել մրցակցի թիմի աղջիկները և բացեցին խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո մեր աղջիկները րոպեների ընթացքում կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ 30-րդ րոպեյին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Միլենա Սայադյանը։ Իսկ 6 րոպե անց էլ Ռուզաննա Ինջյանը գեղեցիկ անցում կատարելուց հետո խփեց թիմի երկրորդ գնդակը։
Այսպիսով, առաջին խաղակեսը ավարտվեց մեր թիմի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսն էլ սկսվեց մեր աղջիկների գնդակի տիրելու բացահայտ առավելությամբ։ Բազմաթիվ գրոհներ անցկացրեցին աղջիկները, սակայն մրցակցի դարպասապահը կարողանում էր որսալ գնդակները, սակայն 80-րդ րոպեյին Միլենա Սայադյանի ֆանտաստիկ փոխանցումից հետո մեն-մենակ մնալով դարպասապահի հետ իր հաշվին դուբլ գրանցեց Ռուզաննա Ինջյանը։ Հինգ րոպե անց էլ խաղի վերջակետը դրեց Անյուտա Գալստյանը հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Նշենք նաև, որ սա Անյուտայի անդրանիկ գոլն էր մեր թիմի կազմում։
Այպիսով հաղթում ենք «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմին խոշոր 4-1 հաշվով։

22 Նոյ. 2026
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄՀայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընլակվեցինք «Շիրակ-2»-ին:
Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի։

22 Նոյ. 2026
«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում կհյուրընլակվենք «Շիրակ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
.webp)
21 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄՀայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում մեր թիմը Սիսիանում հյուրընկալվեց Սյունիքին։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով։

20 Նոյ. 2026
«ՍՅՈՒՆԻՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում Սիսիանում կհյուրընկալվենք «Սյունիքին»։
.webp)
18 Նոյ. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայտնի դարձավ մեր մրցակիցը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում:

16 Նոյ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄՀայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները Ազգերի լիգայում։

11 Նոյ. 2026
ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎԿանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում տանը ընդունեցինք «Փյունիկ-աղջիկներ» թիմին և հաղթեցինք 2-0 հաշվով։

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ -2»-ին

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ԱՐԱՐԱՏ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում տանը կընդունենք «Արարատ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
.webp)
06 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։

03 Նոյ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։
.webp)
02 Նոյ. 2026
«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:

01 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։
.webp)
30 Հոկ. 2026
ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
.webp)
30 Հոկ. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026
«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։