25 Հլս. 2024
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակներում «Ուրարտուն» հանդիպեց չեխական «Բանիկի» հետ: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 5-1 հաշվով։ Մեր թիմի միակ գոլը խփեց Գեւորգ Տարախչյանը։
Առաջին վայրկյաններից խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում դաշտի կենտրոնում, թիմերը փորձում էին գրոհներ կազմակերպել, սակայն գնդակը հիմնականում մնում էր կենտրոնում։ 15-րդ րոպեին «Բանիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը եզրից կատարած գրոհից հետո, առաջինը եզրափակեց Էվերթոնը: Գոլ բաց թողնելուց հետո մեր ֆուտբոլիստները չհասցրեցին ուշքի գալ և բաց թողեցին ևս երկու գնդակ՝ 22-րդ և 26-րդ րոպեներին, «Բանիկից» դարպասը գրավեցին համապատասխանաբար Իրժի Բուլան և Դավիդ Բուխտան։ Մինչև խաղակեսի ավարտը երկու թիմերն էլ տարբեր գրոհներ կազմակերպեցին, մրցակցի գրոհներից մեկի ժամանակ, դարպասապահ Հայկ Ղազարյանը փրկեց թիմին չորրորդ բաց թողած գոլից։ Արդյունքում առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում հանդիպման պատկերը չփոխվեց հիմնականում «Բանիկի» խաղացողների կողմից կազմակերպվող գրոհները, և «Ուրարտուի» բոլոր փորձերը արագ կասեցվեցին. Հանդիպման տեմպը նկատելիորեն տարբերվում էր երևանյան ակումբի համար սովորականից, ուստի շատ պահեր խաղացողները զիջում էին արագությամբ և չէին հասցնում փակել դիրքերը։ Արդյունքում 62-րդ րոպեին դաշտի տերերը չորրորդ գոլը խփեցին Ղազարյանին, աչքի ընկավ Էրիկ Պրեկոպը։ Գրոհներից մեկի ժամանակ գնդակը կորցնելու արդյունքում թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կոպտորեն խախտեց կանոնները և ստացավ ուղիղ կարմիր քարտ։ Տասը հոգով մնացած «Ուրարտուն» փորձեց ինչ-որ կերպ շտկել իրավիճակը, սակայն դա դարձյալ սխալի հանգեցրեց պաշտպանությունում. Էրիկ Սիմոնյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և մեր թիմի դարպասին 11 մետրանոց նշանակվեց։ 82-րդ րոպեին Իրժի Կլիման 11 մետրանոց հարվածից չվրիպեց. Երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոն մի քանի փոխարինում կատարեց, այդ թվում՝ հարկադրված: Խաղադաշտ մտած Գեւորգ Տարախչյանը վերջնամասում՝ ավելացված 4-րդ րոպեին դարձավ մեր թիմի միակ գոլի հեղինակը։ Այսպիսով, առաջին հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 19։00-ին «Ուրարտու» մարզադաշտում։
09 Օգս. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։
09 Օգս. 2024
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
05 Օգս. 2024
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄՀայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
05 Օգս. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։