24 Հլս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԱՂԻՆ, ՀՈՒՅՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՎԱՂԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՈՂՄԸ ԿԼԻՆԻ»
Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և թիմի կիսապաշտպան Այուբ Աբուն «Բանիկի» հետ խաղից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին։
Խաղից սպասելիքների մասին
Այուբը պատասխանեց․ «Հանդիպումը 90 րոպե չի տևելու այն 180 րոպե է լինելու, գիտենք, որ բարդ խաղ է լինելու, բայց մենք պատրաստ ենք։
Գունկոն պատասխանեց․ «Հետաքրքիր և դժվար խաղ է մեզ սպասվում վաղը, մտածում եմ, որ շատ ուժային պայքար է լինելու, «Բանիկը» հենց այդպիսի ֆուտբոլ է նախընտրում»:
«Մենք ամբողջությամբ պատրաստ ենք խաղին, հույսով ենք, որ վաղը հաջողությունը մեր կողմը կլինի»:
«Բանիկի» երկրպագուների մասին
«Լինելու է բարդ 90 րոպե, մենք գիտենք ինչ աջակցություն է ունենում «Բանիկը» սեփական ստադիոնում, բայց մենք վստահ ենք մեր ուժերին»:
Այուբի «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հիշողություններ մասին
«Այո, ես խաղացել եմ այդ ակումբներում, բայց դա անցյալում է, հիմա ես կետրոնացած եմ «Ուրարտուի» և առաջիկա խաղի վրա միայն»։
09 Օգս. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։
09 Օգս. 2024
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
05 Օգս. 2024
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄՀայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
05 Օգս. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։