• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

24 Մրտ. 2025

ԼԱՐՎԱԾ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉՈՐՈՇՎԵՑ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ալեքսանյանը։

Առաջին խաղակեսն անցավ շատ լարված պայքարում։ Խաղասկզբից Կարեն Առաքելյանի թիմը վերահսկում էր գնդակը և ստեղծում վտանգավոր պահեր, իսկ մրցակիցը հիմնականում պաշտպանվում էր։ 10-րդ րոպեին, Էրիկ Ղուլինյանի փոխանցումից հետո հարվածեց Էրիկ Ասատրյանը, բայց «Շիրակ-2»-ին փրկեց դարպասաձողը։ Անցավ մի քանի րոպե և խաղադաշտից հեռացվեց Դավիթ Հարությունյանը։ Հարձակվողը մտավ տուգանային հրապարակ և հպումից հետո ընկավ, բայց գլխավոր մրցավարը դա որակեց որպես սիմուլացիա և հեռացրեց մեր ֆուտբոլիստին խաղադաշտից։ Ստեղծված իրավիճակից հյուրերը կարողացան օգտվել և Գագիկ Հովհաննեսյանը կարողացավ բացել հաշիվը։ Մնացած ժամանակահատվածում մեր թիմը փորձել վերադարձնել կորցրածը, բայց նոր գոլեր մինչև ընդմիջում չեղան։

Երկրորդ խաղակեսում, չնայած քանակական առավելության, անցել էր խուլ պաշտպանության և գրոհելու միտում չուներ, իսկ «Ուրարտու-2» թիմը ավելի մեծ ուժերով էր շարժվում առաջ։ 78-րդ րոպեին Նարեկ Ալեքսանյանի հանդեպ մրցակիցը խախտեց կանոնները և նշանակվեց 11-մետրանոց, իսկ Յուրիյ Վարդանյանը ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ Նույն Ալեքսանյանը մոտեցավ գնդակին և անվրեպ իրացրեց հարվածը՝ հավասարեցնելով հաշիվը։ Դրանից հետո մեր թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց նոր գոլեր այդպես էլ չտեսանք։ Իսկ խաղավերջում մեկական կարմիր ստացան երկու թիմերի ֆուտբոլիստները՝ միմյանց նկատմամբ անհամաձայնության պատճառով։

Այսպիսով, «Ուրարտու-2»-ը վաստակեց 24 միավոր և գտնվում է առաջնության 5-րդ հորիզոնականում։

Կիսվել

  • Facebook
  • Twitter

06 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։<br />

03 Նոյ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։

02 Նոյ. 2026

«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:<br />

01 Նոյ. 2026

ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։

30 Հոկ. 2026

ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։

Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

30 Հոկ. 2026

ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026

ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։

23 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։

22 Հոկ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»

Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026

WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image