23 Հոկ. 2026
2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
«Ուրարտու» ՖԱ-ն գործին մասնակցել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ ներկայացնելով սեփական իրավական դիրքորոշումը և պաշտպանելով ակումբի շահերը։
Դատարանը համաձայնել է «Ուրարտուի» հետևողականորեն պաշտպանած իրավական մոտեցմանը՝ տվյալ վեճի լուծման համար սահմանված արբիտրաժային կարգի պարտադիր լինելու մասով։ Ճանաչելով ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված արբիտրաժային վերապահույթի գործողությունը՝ դատարանը եզրակացրել է, որ վեճը ենթակա է լուծման Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։
Միաժամանակ դատարանը որոշել է վերացնել կանոնակարգի 20.03 կետի կիրառման արգելքը՝ համապատասխան որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով, ձեռք է բերվել այն արդյունքը, որին մեր ակումբը ձգտում էր հասնել, այդ թվում՝ ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ առանձին միջնորդության միջոցով։
Դեռևս սեպտեմբերի 3-ի պաշտոնական հայտարարությամբ «Ուրարտուն» հստակ ներկայացրել էր գործընթացին մասնակցելու իր սկզբունքները՝ ֆուտբոլային կառավարման ինքնուրույնություն, իրավական կանխատեսելիություն, առողջ մրցակցություն և հայ ֆուտբոլիստների զարգացման իրական հնարավորություններ։ Մեր դիրքորոշումն ինքնուրույն է եղել և շարունակում է մնալ այդպիսին՝ բխելով հայկական ֆուտբոլի ապագայի համար պատասխանատվությունից։
Դատարան ներկայացված միջնորդությամբ մենք ընդգծել էինք, որ կանոնակարգի 20.03 կետը թիմերի ձևավորման և ֆուտբոլիստների՝ մրցումներին մասնակցության փոխկապակցված համակարգի մաս է։ Ակումբները կազմեր էին համալրել, պայմանագրեր կնքել և բյուջեներ պլանավորել՝ հաշվի առնելով նախապես հաստատված պահանջները։ Մրցաշրջանի ընթացքում հիմնական սահմանափակման գործողության կասեցումը, «Ուրարտուի» դիրքորոշմամբ, փոխում էր մրցակցային պայմանները և խախտում առաջնության մասնակիցների շահերի հավասարակշռությունը։
Յուրաքանչյուր ակումբ իրավունք ունի ակնկալելու, որ ընդհանուր կանոնները կկիրառվեն հետևողականորեն և հավասարապես բոլորի նկատմամբ։ Առանձին մասնակցի շահերը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել մյուս ակումբների իրավունքները, նրանց կողմից արդեն ընդունված մարզական և ֆինանսական որոշումները, ինչպես նաև մրցումների ընդհանուր կայունությունը։
Մենք նաև ուշադրություն էինք հրավիրել կանոնակարգային դրույթների գործողության ժամանակավոր կասեցման հետևանքներին։ Ֆուտբոլային մրցաշրջանը սահմանափակված է ժամանակով․ ավարտված տրանսֆերային պատուհանները, իրականացված գրանցումները և անցկացված հանդիպումները հանգեցնում են հետևանքների, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել հետագա դատական ակտով։ Հենց այդ պատճառով առաջնության անցկացման պայմանների վրա ազդող որոշումները պահանջում են գնահատել դրանց անհրաժեշտությունը, համաչափությունը և ազդեցությունը բոլոր մասնակիցների վրա։
«Ուրարտուի» համար ձեռք բերված արդյունքի նշանակությունը դուրս է գալիս մեկ դատական գործի շրջանակներից։ Մենք այն դիտարկում ենք որպես կարևոր հաղթանակ ամբողջ հայկական ֆուտբոլի համար՝ միասնական կանոնների, արդար մրցակցության և այսօրվա մարզական խնդիրների ու երկարաժամկետ զարգացման միջև հավասարակշռության պաշտպանության գործում։
Մեր ակումբը բարձր է գնահատում ուժեղ արտասահմանցի ֆուտբոլիստների ներդրումը առաջնության մակարդակի բարձրացման գործում։ Միևնույն ժամանակ հայ ֆուտբոլիստներն ու տեղական ակադեմիաների սաները պետք է ունենան մասնագիտական աճի իրական հնարավորություններ։ Որակյալ լեգեոներների ներգրավումն ու սեփական ֆուտբոլիստների զարգացումը պետք է լրացնեն միմյանց և ամրապնդեն հայկական ֆուտբոլը։
Ակադեմիայի յուրաքանչյուր սանի հետևում տարիների պատրաստվածություն է, մարզիչների աշխատանքը, ընտանիքի ջանքերն ու պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու ձգտումը։ Այդ ֆուտբոլիստների համար մեծահասակների ֆուտբոլ տանող ճանապարհը պահպանելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Դրանից կախված են ակումբների արդյունքները, առաջնության որակը և ազգային հավաքականների ապագան։
Առաջին ատյանում մենք կարևոր հաղթանակ ենք տարել։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Գործի քննությունը շարունակվելու դեպքում «Ուրարտուն» նույն հետևողականությամբ և վճռականությամբ կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը, ակումբի շահերն ու հայկական ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ սկզբունքները։
Գործի քննության արդյունքում դատարանը որոշել է՝
1. Առանց քննության թողնել Աննա Օհանյանի հայցը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը հաստատելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ։
2.Առանց քննության թողնել «Նոա» ՖԱ-ի համանման հայցը։
3.Վերացնել ՀՖՖ-ին կանոնակարգի 20.03 կետը կիրառելն արգելող ապահովման միջոցը՝ համապատասխան որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Այսպիսով, առաջին ատյանում երկու հայցերն էլ թողնվել են առանց քննության, և նախատեսվել է այն սահմանափակման վերացումը, որի վերացմանը հետևողականորեն ձգտում էր «Ուրարտուն»։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:
.webp)
22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026
WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄԵրեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։
.webp)
21 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

21 Հոկ. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍԿանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները պարտվեցին «Փյունիկ-աղջիկներին»

21 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ-ի՝ արտահերթ ժողովին մասնակցելուց ՖԱ «Ուրարտու»-ի հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակեցնել իրավիճակը։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- Ը ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Անդրանիկին» և զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Անդրանիկին»:

.webp)
17 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՇՎԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
.webp)
17 Հոկ. 2026
ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը ընդունեցինք «Վանին»:

17 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»- «ՎԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը կընդունենք «Վանին»:

16 Հոկ. 2026
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՏեղեկացնում ենք , որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 24-ին նշանակված «Սարդարապատ»- «Ուրարտու» խաղը տեղափոխվել է «ՈՒրարտու» մարզադաշտ և կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Սարդարապատը»:

16 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

14 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում կհյուրընկալվենք «Սարդարապատ-2»-ին։

13 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Սարդարապատ-2»-ի դեմ հանդիպումից առաջ։
.webp)
11 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԾԱՆՐ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
11 Հոկ. 2026
ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ-ՈՔԻՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցից «Արարատի» հետ։

11 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Արարատի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

10 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։