• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

07 Օգս. 2024

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՂՈՒՄ

Կայացավ Հայաստանի Առաջի խմբի առաջնության անդրանիկ տուրը, որտեղ «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Միկայի» դեմ և հաղթեց 5-0 հաշվով։

Առաջին րոպեներից «Ուրարտու-2»-ը բարձր տեմպով սկսեց հանդիպումը և գրեթե գնդակ չէր տալիս մրցակցին։ 12-րդ րոպեյին մեր ֆուտբոլիստների ձեռնարկած գրոհի արդյունքում ինքնագոլի հեղինակ դարձավ «Միկայի» ֆուտբոլիստը։ Խբած գոլից հետո մեր թիմը շարունակեց նույն տեմպով խաղալը և խաղավերջին կրկնապատկեց հաշիվը։ 42-րդ րոպեյին «Միկայի» դարպասապահի սխալի արդյունքում թիմի հարձակվող Դավիթ Հարությունյանը կրկնապատկեց հաշիվը։ Իսկ արդեն 45-րդ րոպեյին ֆանտաստիկ հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Վահե Շափաղաթյանը։

Այսպիսով, առաջին խաղակեսն ավարտվեց 3-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց մեր թիմի ահռելի առավելությամբ և վտանգավոր պահերով։ 57-րդ րոպեյին մեր թիմի կազմից կրկին ֆանտաստիկ հեռահար հարվածով այս անգամ էլ աչքի ընկավ Հայկ Ստեփանյանը հաշիվը դարձնելով 4-0։

70-րդ րոպեյին վտանգավոր ստանդարտի հնարավորություն էր ստացել «Միկան» սակայն տեղում էր դարպասապահ Միշևը։

Հանդիպման վերջնամասում թիմերը փոխանակվեցին մի քանի վտանգավոր գրոհներով, և 90-րդ րոպեյին «Ուրարտու-2»-ը խբեց իր 5-րդ գնդակը, հանդիպման վերջակետը դրեց Դավիթ Հարությունյանը իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Այսպիսով, մեր թիմը Առաջին խմբի առաջնությունը սկսում է վստահ և վաստակում իր առաջին երեք միավորը։

Կիսվել

• Facebook
• Twitter
Վերջին նորություններ

09 Օգս. 2024

ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։

09 Օգս. 2024

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։

05 Օգս. 2024

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ

Հայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:

05 Օգս. 2024

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2025.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2025.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image