• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

18 Հլս. 2024

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցեց էստոնական «Կալևի» հետ: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով` 2-0 հաշվով: Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։

ՊԱՍԻՎ, ԲԱՅՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Առաջին րոպեներից մեր թիմը վստահ սկսեց խաղը և արդեն 12-րդ րոպեյին Արման Ղազարյանի երկար փոխանցումից հետո գնդակին տիրեց Էդգար Մովսեսյանը, որն էլ փոխանցեց Միքայել Միրզոյանին և նա էլ դարձավ մեր թիմի առաջին գոլի հեղինակը։

Գոլից հետո էլ մեր թիմը շարունակեց տիրել նախաձեռնությանը և մինչև խաղակեսի ավարտ ուներ մի քանի հիանալի հնարավորություն կրկնապատկելու հաշիվը։ Մեր մրցակիցը ևս ուներ մեկ-երկու հնարավորություն, բայց մեր թիմի երիտասարդ դարպասապահ Հայկ Ղազարյանի հիանալի խաղի շնորհիվ մեր դարպասը մնաց անառիկ։ Ընդմիջման գնացինք մեկ գոլի առավելությամբ։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց մեր թիմի բացահայտ առավելությամբ և րոպեներ անց՝ իսկ ավելի կոնկրետ 49-րդ րոպեյին, թիմի կիսապաշտպան Միքայել Միրզոյանը Իվան Իգնատևի փոխանցումից հետո որը ի դեպ իր նորամուտը նշեց «Ուրարտույի» կազմում կրկնապատկեց թիմի առավելությունը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։

Մինչև հանդիպման ավարտը մեր տղաները գրագետ խաղի շնորհիվ կարողացան պահել հաշիվը, նույնիսկ ստեղծելով գոլային պահեր։

Այսպիսով՝  մեր թիմը 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրագավաթների խաղարկության երկրորդ փուլ։

Հավելենք, որ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում մեր մրցակիցը կլինի Չեխիան ներկայացնող «Բանիկ» թիմը։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Օստրավայում հուլիսի 25-ին։

Կիսվել

• Facebook
• Twitter
Վերջին նորություններ

09 Օգս. 2024

ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։

09 Օգս. 2024

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։

05 Օգս. 2024

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ

Հայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:

05 Օգս. 2024

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2025.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2025.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image