• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

19 Ապր. 2025

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ԿՐԿԻՆ ՄԵՆՔ ԵՆՔ

Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցեց «Փյունիկի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Մեր թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Արտյոմ Պոլյարուսը, Բրունո Միշելը և Նարեկ Աղասարյանը, բացի այդ ինքնագոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն։ Մրցակցի կազմում միակ գոլը խփեց Մատաս Վարեյկան։

Արդեն առաջին իսկ րոպեներից «Փյունիկը» փորձեց տեմպ հաղորդել խաղին՝ ձեռնարկելով ակտիվ ու դիրքային գրոհներ: Թիմի ճնշումը շուտով արդյունք տվեց. արդեն 5-րդ րոպեին Մատաս Վարեյկան բացեց խաղի հաշիվը՝ ապահովելով վաղ առաջատարություն «Փյունիկի» համար:

«Ուրարտուն» պատասխանեց իր գրոհներով՝ վտանգավոր պահ ստեղծելով 12-րդ րոպեին Բրունո Միշելի և Նիկոլաս Կալուկյանի մասնակցությամբ, սակայն գնդակը չհասավ նպատակակետին:

Խաղը հիմնականում ծավալվում էր կենտրոնում, որտեղ գերակշռում էին ուժային հնարքները ու կոշտ մենապայքարները: Երկու թիմերն էլ հանդես էին գալիս մեծ նվիրվածությամբ՝ պայքարելով յուրաքանչյուր սանտիմետրի համար:

Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսում մենապայքարները կենտրոնում շարունակվեցին՝ դառնալով այս հատվածի առանձնահատկությունը:

Երկրորդ խաղակեսում խաղի սցենարը ամբողջությամբ փոխվեց։ «Ուրարտուն» սկսեց գործել առավել կազմակերպված և վճռական՝ արագորեն վերցնելով նախաձեռնությունը իր ձեռքը։

63-րդ րոպեին Արտյոմ Պոլիարուսի գեղեցիկ հարվածից հետո հաշիվը հավասարվեց։ Այս գոլը նոր թափ հաղորդեց թիմին, որը շարունակեց ճնշումը մրցակցի վրա։ Արդեն 68-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Միխայել Կավալենկոյի անզգույշ գործողությունը հանգեցրեց ինքնագոլի, ինչի շնորհիվ «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ՝ 2:1։

«Ուրարտուի» կողմից կիրառված բարձր պրեսինգն ու շարունակական դիրքային գրոհները արագորեն արդյունք տվեցին։ 73-րդ րոպեին Բրունո Միշելը դարձավ երրորդ գոլի հեղինակ՝ ամրապնդելով մեր առավելությունը:

Խաղակեսի վերջին ակորդը կատարեց Նարեկ Աղասարյանը՝ 90+5-րդ րոպեին գրանցելով չորրորդ գոլը և վերջակետ դնելով թիմի վստահ հաղթանակին՝ 4:1:

 

Կիսվել

  • Facebook
  • Twitter

11 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» ընդունեց «Նեմանին»։ Ստորև ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները։

11 Հլս. 2025

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Նեմանի» դեմ տնային հանդիպումից հետո խոսել է արդյունքի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։

10 Հլս. 2025

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ «ՆԵՄԱՆԻՆ» ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» տանը ընդունեց բելառուսական «Նեման» թիմին և պարտվեց 1-2 հաշվով։

10 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆԵՄԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում « Ուրարտուն» տանը կընդունի բելառուսական «Նեման» թիմին։

08 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ». ՄԵԴԻԱ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանն ընդառաջ «Ուրարտուն» և բելառուսական «Նյոման» ակումբները հայտարարում են հուլիսի 9-ին կայանալիք մեդիա ծրագրի մասին։

02 Հլս. 2025

ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻՆ

Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում կա համալրում։

01 Հլս. 2025

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին խաղը կսպասարկի Խորվաթիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։

01 Հլս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅ

Ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։

01 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» հանդիպման հավատարմագրումը։

30 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ «ԴԻՆԱՄՈ ԹԲԻԼԻՍԻԻՆ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

«Ուրարտուն» հունիսի 29-ին Վրաստանում մրցեց «Դինամո Թբիլիսիի» հետ։

27 Հնս. 2025

«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ»՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբակ» ԲԲԸ-ը հայտարարեցին նոր համագործակցության մասին, որի շրջանակում «Յունիբանկը» դարձավ ակումբի տիտղոսային հովանավորը։

26 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ԱՆԴՐԻՅԱ ԴՐԱԳՈՅԵՎԻՉ

Ուրախ ենք տեղեկացնել,որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչի հետ։

24 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Եվհենի Ցիմբալյուկի հետ։ <br />

20 Հնս. 2025

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ

Արսեն Պետրոսյանը ստանձնեց «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։

18 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։<br />

17 Հնս. 2025

ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Մեր մրցակիցը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի բելառուսական «Նեման» թիմը։

17 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒԵՖԱ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի խմբերի բաշխումը։

16 Հնս. 2025

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ՝ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը դարձել է թիմի՝ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույնի մրցանակը հանձնել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

15 Հնս. 2025

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ

Պաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image