• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

11 Հլս. 2025

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Նեմանի» դեմ տնային հանդիպումից հետո խոսել է արդյունքի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Զգացնել տվեց, որ առաջին պաշտոնական հանդիպումն էր, կար լարվածություն ի սկզբանե, որն ավելի շատացավ երկրորդ խաղակեսում։ Հոգեբանորեն և ֆիզիկապես կատարած աշխատանքից գոհ եմ։ Երկրորդ խաղակեսի 5 րոպեներին ուշադիր չէինք, բաց թողեցինք երկու գնդակ։ Երկրորդ հանդիպմանն ավելի լավ կմոտենանք, երևաց, որ մրցակիցը խաղում է ընթացիկ առաջնությունում։ Պատասխան խաղին կմոտենանք շատ ավելի լավ»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Ինչ վերլուծել էինք և ինչ սպասում էինք՝ տեսանք խաղադաշտում։ Ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ավելի շատ խաղում են երկար գնդակների վրա՝ փորձելով կառչել երկրորդ գնդակներից։ Մեծ հաշվով մենք թերացանք, բայց այն ինչ մենք վերլուծեցինք կար խաղադաշտում։ Նրանք տարածություններ տալիս էին թե՛ կենտրոնում, թե՛ եզրերում, երբ պաշտպանվում էին, բայց չկարողացանք իրագործել մեր մտադրությունները»։

ՑԻՄԲԱԼՅՈՒԿԻ ԵՎ ՄՐՑԱԿՑԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող նախապատվություն տալ Թբիլիսիի «Դինամոյի» և «Նեմանի» միջև, քանի որ երկու տարբեր թիմեր են՝ տարբեր խաղացողներով և խաղաոճերով։ «Դինամոյին» չէի ցանկանա գնահատական տալ այդ մեկ խաղով, բայց երկուսն էլ լավ թիմեր էին։ Ի տարբերություն «Դինամոյի», բելառուսական «Նեմանն» իր առաջնությունում արդեն 15 հանդիպում անցկացրել է։

Ցիմբալյուկից գոհ եմ, բայց սա առաջին հանդիպումն էր և վերջում զգացվեց հոգնածություն որոշ ֆուտբոլիստների մոտ։ Կարծում եմ, որ լավ հանդիպում անցկացրեց»։

ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մեկնարկային կազմն ընտրելիս մտածում ենք, թե որ ֆուտբոլիստներն ավելի մեծ էներգիա կտան և խաղ կփոխեն երկրորդ խաղակեսում։ Կալուկյանն իր գործն արեց։ Ինչ մենք պլանավորել էինք, որ երկրորդ խաղակեսում կուժեղացնի խաղը՝ եղավ։ Թե ինչ մեկնարկային կազմ կունենանք պատասխան խաղին ցույց կտան մարզումները»։

ԳՈՌ ՄԱՏԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր կարմիր քարտ, ես հավատում եմ, որ ֆուտբոլիստի մեղավորությունն է։ Երիտասարդ է, պետք է էմոցիաները զսպի, հատկապես դարպասապահ է և պետք է ավելորդ էմոցիաներ չլինեն, բայց նա լավ հանդիպում անցկացրեց և շատ լավ դարպասապահ է։ Նա լինելու է մեր ազգային հավաքականի դարպասապահը տեսանելի ապագայում»։

ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այն, ինչ մենք նախատեսել էինք երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստների խաղը փոխելու հետ կապված՝ արդարացված էր։ Այս վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում, ինչ գլխավորում եմ թիմը, այդ ֆուտբոլիստները մարզումներին մեծ էներգիա են տալիս։ Այսինքն, այն ինչ պլանավորել էինք՝ ստացանք, ուրիշ հարց է, որ առաջին խաղակեսի լարվածությունը առաջին պաշտոնական հանդիպմանը ցույց տվեց։ Թե ինչ կլիներ, եթե փոխարինման մտած ֆուտբոլիստները սկսեին խաղը՝ ոչ ոք չէր կարող ասել»։

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Դիմակայության առաջին խաղակեսն ավարտվեց։ Ֆուտբոլ է, պարտվել ենք, բայց վստահ եմ, որ ավելի պատրաստված կլինենք, մենք ի զորու ենք անցնել այս մրցակցին և այդ տրամադրությամբ էլ կգնանք և հանդերձանարում ոչ մի արտառոց դեպք չի եղել»։

Կիսվել

• Facebook
• Twitter

16 Հոկ. 2026

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկացնում ենք , որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 24-ին նշանակված «Սարդարապատ»- «Ուրարտու» խաղը տեղափոխվել է «ՈՒրարտու» մարզադաշտ և կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Սարդարապատը»:

14 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում կհյուրընկալվենք «Սարդարապատ-2»-ին։

13 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Սարդարապատ-2»-ի դեմ հանդիպումից առաջ։

11 Հոկ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԾԱՆՐ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ»

Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

11 Հոկ. 2026

ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ-ՈՔԻ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցից «Արարատի» հետ։

11 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Արարատի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

10 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

09 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-17տ․ հավաքականը հոկտեմբերի 14-ից 17-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում:

09 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-15 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման գավաթի մրցաշարին։

08 Հոկ. 2026

ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

Հայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Բենտոնիտին»: Հանդիպումն ավարտվեց 1-1
հաշվով:

08 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026

ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Մարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026

ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով:

29 Սեպ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունեց Լատվիայի և Մոնտենեգրոյի հավաքականներին։

28 Սեպ. 2026

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Տեղեկացնում ենք, որ Լևոն Բաշոյանը ցավոք չի միանա Մ21 տարեկանների հավաքականի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք հավաքին և չի մասնակցի Իտալիայի և Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականների դեմ հանդիպումներին:

25 Սեպ. 2026

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց բարձրագույն խմբի 5-րդ տուրում մեր աղջիկները հյուրըկալվելիս հաղթեցին «Նոա-աղջիկներ» թիմին

23 Սեպ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-21 հավաքականը Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում կնախապատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image