• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

24 Փտվ. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անկախ ներքոնշյալ նշված բոլոր առաջարկներից, արժե մտածել, թե ով է Հայաստանի առաջնությունը հասցրել նման անմխիթար վիճակի։ Վերջին 5 տարիների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել առաջնության կազմակերպումը դեպի լավը փոխելու ուղղությամբ։ Ձևաչափը մի քանի անգամ փոխվել է, սակայն ընդունված որոշումները առաջնությունը հասցրել են ներկայիս վիճակին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը՝ ծանոթանալով Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) առաջարկներին, ներկայացնում է իր առաջարկները Պրեմիեր լիգայի, Առաջին և Երկրորդ լիգաների կառուցվածքի բարեփոխման, Հայաստանի գավաթի խաղարկության, ինչպես նաև մրցավարության, լեգեոներների և ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակի վերաբերյալ:

Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում և պահանջում, որպեսզի ֆուտբոլային ակումբների բոլոր առաջարկները պաշտոնապես հրապարակվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (այսուհետ՝ ՀՖՖ) պաշտոնական կայքում։

Այս գործողությունը կապահովի քննարկման գործընթացի թափանցիկությունը, բոլոր շահագրգիռ կողմերի իրավահավասարությունը և բաց երկխոսության հնարավորությունը՝ ուղղված ամբողջ հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Գլուխ 1․ Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխություն

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, ուսումնասիրելով ՀՖՖ-ի առաջարկած բոլոր տարբերակները, հանգել է ողջամիտ եզրակացության, որ կողմ է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության «Բ» տարբերակին՝ այն համարելով ամենաընդունելին և ազգային ֆուտբոլի զարգացման շահերին համահունչ, սակայն որոշակի փոփոխություններով, վերանայումներով և առաջարկներով, որոնք ներկայացված են ստորև։

«Բ» տարբերակի ներածություն

Առաջարկվող ձևաչափի համաձայն՝ 2026/2027 մրցաշրջանից սկսած և հաջորդ մրցաշրջաններում (2026/2027, 2027/2028, 2028/2029) Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ոչ ավելի, քան 8 թիմ։

Անցումային շրջան.

  • 2025/2026 մրցաշրջանի ավարտին 1-7-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պահպանում են իրենց տեղը Հայաստանի Բարձրագույն խմբում։
  • Նրանց է միանում Հայաստանի Առաջին խմբի հաղթողը։
  • Պրեմիեր լիգայից դուրս մնացած թիմը տեղափոխվում է Առաջին խումբ:
  • Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբները պարտավոր են ունենալ պահեստայինների թիմ, որը հանդես  կգա պրոֆեսիոնալ     պահեստային առաջնությունում: Այս պահանջը պետք է պարտադիր կերպով գրանցվի ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգում:

Մրցույթի ձևաչափը 2026/2027 մրցաշրջանից

Հայաստանի Պրեմիեր լիգա (ՀՊԼ)

  • Թիմերի քանակը՝ 8
  • Մրցաշարի ձևաչափը՝ 4 շրջան
  • Յուրաքանչյուր թիմի խաղերի քանակը՝ 28 հանդիպում + Հայաստանի գավաթի հանդիպումներ

Հայաստանի Առաջին Լիգա (ՀԱԼ)

  • Թիմերի քանակ՝ 10
  • Մրցաշարի ձևաչափ՝ 4 շրջան, 36 տուր

Հայաստանի Երկրորդ Խումբ

«Ուրարտու» ՖԱ-ն կտրականապես համաձայն չէ Երկրորդ լիգայի ստեղծման առաջարկին. Առաջարկում ենք Երկրորդ լիգան փոխարինել պահեստային առաջնությունով, ինչպես նշվեց վերևում։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր թիմ պետք է ունենա պահեստային թիմ, որը կմասնակցի պրոֆեսիոնալ պահեստայինների առաջնությանը։ Ֆուտբոլիստների տարիքային շեմը 14-ից 18 տարեկան է։

2026/2027 մրցաշրջանից առաջխաղացման և անկման համակարգ

  • Պրեմիեր լիգայում 8-րդ տեղը զբաղեցրած թիմը լքում է առաջնությունը և տեղափոխվում Առաջին լիգա։
  • Առաջին լիգայի չեմպիոնն իրավունք է ստանում մասնակցելու ՀՊԼ-ին։

Այս ձևաչափն ուղղված է Հայաստանում առաջնության մրցունակության ապահովմանը, մրցակցության մակարդակի բարձրացմանն ու պրոֆեսիոնալ ֆուտբոլի արդյունավետ զարգացմանը։

Գլուխ 2․ Հայաստանի Գավաթի վերաբերյալ հարցը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն աջակցում է Հայաստանի գավաթի հանդիպումները երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին անցկացնելու առաջարկին՝ մրցումների օրացույցի կազմակերպման տեսակետից օպտիմալ համարելով այս ժամանակացույցը։

Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն համաձայն է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ և 1/4 եզրափակիչ փուլերում երկու հանդիպում անցկացնելու առաջարկին, ինչը կապահովի արդյունքների ավելի արդար և մրցունակ բաշխում։

Գլուխ III. Փոփոխություններ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է փոփոխել պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարզված համարվող ֆուտբոլիստների սահմանմանը։

Հոդված 20.6-ի գործող տարբերակում Հայաստանում մարզված են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր 15-ից 21 տարեկան, անկախ իրենց ազգությունից, գրանցված են եղել Հայաստանում գրանցված ակումբում առնվազն երեք մրցաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ընդմիջումներով):

«Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում լրացնել և պարզաբանել այս կետը, այն է.

  1. Բացառապես Հայաստանի   Հանրապետության   քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները լեգեոներ չեն ճանաչվում։
  2. Երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները նույնպես Հայաստանում լեգեոներ չեն համարվում, եթե առաջին անգամ են հրավիրվել ու ընտրել Հայաստանի հավաքականը։
  3. Լեգեոներ չպետք է համարվեն նաև այն ֆուտբոլիստները, ովքեր, անկախ քաղաքացիությունից, 15-ից 21 տարեկան առնվազն 36 ամիս անցկացրել են Հայաստանի ակումբային համակարգում և իրավունք չունեն հանդես գալ այլ երկրների հավաքականներում։

Այս փոփոխությունները կապահովեն հայկական ֆուտբոլում լեգեոներների կարգավիճակի ավելի արդար հաշվառումը, կաջակցեն երիտասարդ տաղանդների զարգացմանը և կպարզեցնեն հայկական արմատներով խաղացողների ներգրավումն ազգային առաջնություններում։

Բացի վերը նշվածից, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է մի ձևաչափ, որով խաղադաշտում պետք է լինեն միաժամանակ առնվազն 4 ֆուտբոլիստներ, ովքեր մարզվել են Հայաստանի Հանրապետությունում կամ հանդիսանում են Հայաստանի հավաքականի/տարբեր տարիքային խմբերի անդամ։

Գլուխ IV. ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակը

Տարբերակ առաջին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կարծում է, որ ԲԿՄԱ ՖԱ-ն պետք է անկախ կարգավիճակ ձեռք բերի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կազմում կամ ՀՖՖ-ի հետ կապ չունեցող այլ հովանավորներով։

Ֆինանսական և վարչական անկախություն ձեռք չբերելու դեպքում «Ուրարտու» ՖԱ-ն առաջարկում է ԲԿՄԱ-ի մասնակցությունը սահմանափակել բացառապես Հայաստանի Առաջին լիգայով՝ առանց Պրեմիեր լիգա մտնելու իրավունքի։

Տարբերակ երկրորդ

Եթե առաջին տարբերակը չի կիրառվում, ապա ԲԿՄԱ ՖԱ-ն կասեցնում է իր գործունեությունը ՀՊԼ-ում և ԱՊԼ-ում: Զինապարտ ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Պրեմիեր լիգայի թիմային հայտացուցակում և մասնակցում են Պրեմիեր լիգային, ազատվում են զինծառայությունից կամ ստանում են անորոշ ժամկետով տարկետում (այդ ժամկետը կախված կլինի խաղերում ֆուտբոլիստի մարզական ակտիվությունից):

Գլուխ V. Ֆեդերացիան պարտավոր է սահմանափակել ընդհանուր թիմային հայտը 28-ից ոչ ավելի ֆուտբոլիստներով:

Գլուխ VI. Մրցավարության հարցը

«Ուրարտու» ՖԱ-ն չի պաշտպանում դիրքորոշումը (ՀՖՖ) մրցավարական որոշումների բողոքարկման գործընթացում փոփոխությունների վերաբերյալ։

Ավելին, մենք կարծում ենք, որ ՀՖՖ-ում մրցավարական համակարգի բարեփոխումներին վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ բողոքարկման գործընթացը, բողոքարկումները) ենթակա են ՀՖՖ-ի, այլ ոչ թե ՈՒԵՖԱ-ի բացառիկ իրավասությանը։ Ելնելով դրանից՝ ՀՖՖ-ն պետք է բոլոր որոշումները կայացնի ինքնուրույն։

Առաջարկ՝

ՀՖՖ մրցավարական կոմիտե դիմելու համար սահմանված վճարի չափը գործողի փոխարեն պետք է լինի առնվազն 250.000 ՀՀ դրամ։

Մրցավարական կոմիտեի յուրաքանչյուր որոշում պետք է հրապարակվի ՀՖՖ պաշտոնական կայքում կամ այլ պաշտոնական ռեսուրսում։

 

Հ․Գ․ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մեծ ջանք ու ֆինանսներ է ներդնում Հայաստանում մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանն ուղղված ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման համար։ Այս միտումը սկզբունքորեն կարևոր է մեր ակումբի համար, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում ֆուտբոլի զարգացումը կիրականացնեն ոչ միայն ֆուտբոլային ակումբները, այլև դրա անմիջական պատասխանատուները՝ ՀՖՖ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնողները։

Կիսվել

  • Facebook
  • Twitter

08 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ». ՄԵԴԻԱ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանն ընդառաջ «Ուրարտուն» և բելառուսական «Նյոման» ակումբները հայտարարում են հուլիսի 9-ին կայանալիք մեդիա ծրագրի մասին։

02 Հլս. 2025

ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻՆ

Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում կա համալրում։

01 Հլս. 2025

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին խաղը կսպասարկի Խորվաթիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։

01 Հլս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅ

Ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։

01 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» հանդիպման հավատարմագրումը։

30 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ «ԴԻՆԱՄՈ ԹԲԻԼԻՍԻԻՆ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

«Ուրարտուն» հունիսի 29-ին Վրաստանում մրցեց «Դինամո Թբիլիսիի» հետ։

27 Հնս. 2025

«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ»՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբակ» ԲԲԸ-ը հայտարարեցին նոր համագործակցության մասին, որի շրջանակում «Յունիբանկը» դարձավ ակումբի տիտղոսային հովանավորը։

26 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ԱՆԴՐԻՅԱ ԴՐԱԳՈՅԵՎԻՉ

Ուրախ ենք տեղեկացնել,որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչի հետ։

24 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Եվհենի Ցիմբալյուկի հետ։ <br />

20 Հնս. 2025

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ

Արսեն Պետրոսյանը ստանձնեց «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։

18 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։<br />

17 Հնս. 2025

ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Մեր մրցակիցը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի բելառուսական «Նեման» թիմը։

17 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒԵՖԱ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի խմբերի բաշխումը։

16 Հնս. 2025

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ՝ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը դարձել է թիմի՝ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույնի մրցանակը հանձնել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

15 Հնս. 2025

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ

Պաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։

13 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

«Ուրարտուի» հիմնական թիմը վերադարձել է հանգստից և արդեն նախապատրաստվում է 2025/26 մրցաշրջանի մեկնարկին։

11 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼԻԽՈՎ

Ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։

09 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՐՐԻ ԻՍԱԱԿ

Նիգերիացի պաշտպան Բարրի Իսաակը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

08 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Հայ հարձակվող Էդգար Մովսեսյանը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Էդգարը միացել էր ակումբին 2024 թվականի ամռանը։

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image