17 Հոկ. 2026
Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
-Հաշվից շատ գոհ եմ, բայց բովանդակությունից ոչ այնքան, բայց այսպիսի խաղերը, թեկուզ ոչ այնքան լավ խաղով, պետք է հաղթել, որն արեցինք, շատ կարևոր էր: Փոխել էինք սխեման, նաև երևի թե 7 ֆուտբոլիստ, անցած խաղի համեմատ, նաև ունեինք նորամուտը նշող ֆուտբոլիստ, Ժորա Դադամյանը, որի համար շատ ուրախ եմ, 2 հարձակվող էին խաղում և այլն: Երևի, թե ավելի կարևոր էր հաղթանակը, որը չնայած մի քիչ խաբուսիկ է, մենք ունեինք որոշակի խնդիրներ, թե գնդակով և, թե առանց գնդակ խաղի ժամանակ:
-Ինչպե՞ս կգնահատեք Ժորա Դադամյանի խաղը, նա սկսեց մեկնարկային կազմում:
-Կարծում եմ, որ լավ հանդիպում անցկացրեց, հաշվի առնելով, որ առաջին հանդիպումն է, երկար ժամանակ չէր խաղացել կարող էր լարվածություն ունենալ, բայց այդ ամենը հաշվի առնելով կարծում եմ լավ հանդիպում անցկացրեց, երկար ժամանակ արժանի էր խաղալուն, և արժանացավ այսօր մեկնարկային կազմում լինելուն: Մեծ ցանկությամբ մարզվում էր, միայն ուրախ եմ իր համար, ընդհանուր ունեինք խնդիրներ պաշտպանությունում, ոչ իր հետ կապված, ուներ գոլային պահ, կարող էր նաև փոխանցում կատարել։ Լավ էր, որ խաղաց, նա եկավ դրան իր աշխատանքով:
- Ժիրայր Մարգարյանի վնասվածքի հետ կապված, մո՞տ է խաղադաշտ վերադառնալուն:
- Երկար ժամանակ փորձում էինք լուծում գտնել, այսպես ասած նոմինալ ձախ պաշտպան Ժորան է, Խարիտոնը աջ պաշտպան է, Վերեմեևին խաղացնում ենք, բայց, երբ նա է խաղում, ուրիշ ձև ենք գրոհում, նա կենտրոնական պաշտպան է։ Ունենք այդ խնդիրը, փորձում ենք լուծել, այսօր կարծում եմ Ժորա Դադամյանը մեզ որոշակի լուծումներ տվեց, թիմին օգնեց շատ, իսկ Ժիրայր Մարգարյանի մասով, բոլորս սպասում ենք նրա վերադարձին, հստակ ժամկետ չեմ կարող ասել, այս տարի, կարծում եմ, կհասցնի խաղ անցկացնել:
- Միքայել Միրզոյանը, երբ փոխարինման է մտնում, գոլեր է խփում։ Արդյո՞ք նա ավելի հարմար է փոխարինման մտնելուն, թե դա տակտիկական որոշում է:
- Նա մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից է, եթե վերցնենք նրա ֆուտբոլային որակները, լավագույնը կարող է լինել, ամեն ինչ ունի: Բայց մենք ունենք մտածմունքներ խաղից առաջ, թե ով կարող է խաղը ուժեղացնել։ Ես կուզենամ, որ նա սկսի, և այն քիչ ֆուտբոլիստներից է, որ կարող է մտնել և խաղը փոխել, այդ բեռը մի քիչ նրա վրա է լինում։ Երևի թե, այդքան էլ արդար չէ, բայց, եթե ինքը ավելացնի նաև կոնցենտրացիա, շատ ավելի լավ կխաղա, որի մասին գիտի: Միգուցե այդքան էլ արդար չեմ, բայց նա է այդ ֆուտբոլիստը, որը կարող է տարբեր դիրքերում խաղալ, և խաղը փոխել: Նրա վրա է այդ առումով բեռը: Նա ըմբռնումով է մոտենում: Բայց գալու է այդ ժամանակը, երբ նա մեկնարկային կազմում է լինելու: Ինչպես նաև մնացած բոլորը պետք է հասկանալ, որ, երբ ունեցար ֆուտբոլում այդ հնարավորությունը ատամներով պետք է դրանից կառչես, մարզիչին քո լավ խաղով և մարզումներով ստիպես, որ հենց դու պետք է խաղաս մեկնարկային կազմում:
- Խոսեցիք պաշտպանության թերություններից, ինչպե՞ս կգնահատեք Էրիկ Փիլոյանի խաղը ընդհանուր առմամբ:
- Էրիկ Փիլոյանը տարուց ավել է լավագույն ֆուտբոլիստներից մեկն է ոչ միայն «Ուրարտուում», այլ նաև Հայաստանում լավագույն պաշտպաններից մեկն է, նաև «Ուրարտուի» խաղընկերների օգնությամբ հավաքականում է ամենաստաբիլ ֆուտբոիստներից մեկը: 10 օրում 4 հանդիպում անցակցրեց, մի քիչ շատ է ֆուտբոլիստի համար։ Չորսն էլ լավ խաղաց, փորձեցինք հանգիստ տալ նախորդ խաղում, բայց երկրորդ խաղակեսում ստիպված եղանք մտցնել, ինչպես նաև իր ընտանիքում լավ իրադարձություն կատարվեց, հավաքականում խաղեր անցկացրեց և այլն։ Կա մի քիչ կենտրոնացվածության խնդիր, բայց նա այն ֆուտբոլիստն է, որը, վստահ եմ, մյուս խաղից ավելի կենտրոնացված է խաղալու: Լավ հանդիպում անցկացրեց։ Նորմալ է, մեկնել հավաքական, խաղալ 4 հանդիպում, թռիչքներ, բայց նա շատ լավ, ոչ միայն այս, այլ նաև նախորդ սեզոն է անցկացրել, առաջխաղացում ունի։ Ուրախ եմ նաև, ակումբն ու խաղընկներներն էլ են ուրախ, որ հավաքականին տվել ենք շատ ուժեղ պաշտպան, որը միայն օգնում է հավաքականին, ինչպես նաև մեզ:
.webp)
17 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՇՎԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
.webp)
17 Հոկ. 2026
ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը ընդունեցինք «Վանին»:

17 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»- «ՎԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը կընդունենք «Վանին»:

16 Հոկ. 2026
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՏեղեկացնում ենք , որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 24-ին նշանակված «Սարդարապատ»- «Ուրարտու» խաղը տեղափոխվել է «ՈՒրարտու» մարզադաշտ և կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Սարդարապատը»:

16 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

14 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում կհյուրընկալվենք «Սարդարապատ-2»-ին։

13 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Սարդարապատ-2»-ի դեմ հանդիպումից առաջ։
.webp)
11 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԾԱՆՐ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
11 Հոկ. 2026
ԼԱՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ-ՈՔԻՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցից «Արարատի» հետ։

11 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափենք «Արարատի» հետ։
Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը։

10 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

09 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը հոկտեմբերի 14-ից 17-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում:

09 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-15 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման գավաթի մրցաշարին։

08 Հոկ. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Բենտոնիտին»: Հանդիպումն ավարտվեց 1-1
հաշվով:

08 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026
ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՄարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026
ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով: