
15 Մրտ. 2026
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման մասին։
«Հանդիպումը սկսեցինք հենց այնպես ինչպես պատրաստվել էինք այս միկրոցիկլին, ճնշում էինք, և ինչ պլանավորել էինք գնդակով արեցինք, ստացվում էր դուրս գալ գրոհի և կարողացանք գոլ խփել, դա օգնեց մեզ: Հաշվի մեջ առաջ ընկանք, երկրորդ խաղակեսի սկզբում խփած գոլը որոշ չափով հեշտացրեց մեր գործը»:
«ԲԿՄԱ-ն ուժեղ թիմ է, կան պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներ ովքեր խնդիրներ են ստեղծում յուրաքանչյուր թիմի դեմ:
Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ:
Դա ավելի շատ Միշելի շնորհիվ է: Աշխատել ենք առանց գնդակ խաղի վրա, որ պաշտպանվելիս օգնի թիմին, բայց դա դեռ բավարար չէ, և նա դեռ աշխատում է այդ ուղղությամբ: Հստակ առաջադրանք ունի, թե որտեղ պետք է դիրքավորվի, և թե թիմի գրոհները ինչպես ենք ուզում կառուցել, որի արդյունքում ինքը եզրափակման հատվածում հայտնվի այնտեղ, որտեղից էլ գոլեր է խփում։ Թիմում էլ ենք աշխատում եզրափակումների և մնացած գործոնների վրա»:
«Կարենը տարբեր դիրքերում կարող է խաղալ։ Հենց հարձակվողի դիրքում անցած գարնանը շատ գոլեր է խփել, ունի արագություն, լավ բացվում է, լավ է խաղում, երբ կտրվում է և սպասում է փոխանցման։ Խելացի ֆուտբոլիստ է։ Մենք շեշտը դրել էինք այսօր արագության վրա հարձակման գծում»:
«Մեզ մոտ Էրիկ Սիմոնյանի դիրքում մեծ մրցակցություն կա, բայց ունի լավ որակներ, գոհ եմ, թե ինչպես է մարզվում, կունենա իր հնարավորությունը, բայց այս պահին խաղում են դեռ մյուս 3 պաշտպանները։ Ես նրան վստահում եմ։ Կգա այդ հնարավորությունը, պետք է շարունակի աշխատել, ինչպես և մնացածը, ովքեր դեռ չեն խաղացել»:
.webp)
16 Մրտ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք մարտի 18-20-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի Ակադեմիայում, որից հետո մարտի 21-31-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19տ․ առաջնության առաջին փուլին:

15 Մրտ. 2026
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՆՎԵՐ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 150-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ«Գանձասարի» դեմ հանդիպումը հոբելյանական է մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի համար: ֆուտբոլիստը անցկացրեց իր 150-րդ պաշտոնական հանդիումը «Ուրարտուի» մարզաշապիկով:
.webp)
15 Մրտ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ։ «ԱՐԵՑԻՆՔ ԱՅՆ ԻՆՉ, ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԷԻՆՔ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման մասին։
.webp)
15 Մրտ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՄեր թիմը առաջին տնային խաղում հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի դեմ:

15 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»- ԲԿՄԱ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

14 Մրտ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից առաջ։

11 Մրտ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ մարտի 13-ից 15-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որի շրջանակներում մարտի 15-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

10 Մրտ. 2026
ԺԻՐԱՐՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 150-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ«Գանձասարի» դեմ հանդիպումը հոբելյանական էր մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի համար: ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրեց իր 150-րդ պաշտոնական հանդիպումը։
.webp)
09 Մրտ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՄեր թիմը 2 գոլի առավելությամբ հաղթանակ է տոնում «Արարատի Արաքսի» նկատմամբ:

09 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՔՍ» ։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալի «Արարատի Արաքսին»։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։

09 Մրտ. 2026
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՄարտի 9-ին Արցախյան երկրորդ պատերազմի հերոս, Արիության մեդալակիր Սիմոն Իսրայելյանը կդառնար 40 տարեկան։

08 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ «ԱՐԱՐԱՏԻ ԱՐԱՔՍ»-Ի ԴԵՄ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ:«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Արարատի Արաքս»-ի դեմ խաղից առաջ։

06 Մրտ. 2026
ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՈՐԶԵԼ, ՉՍՏԱՑՎԵՑԳլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Գանձասարի» դեմ հանդիպման մասին։

06 Մրտ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՖԱ «Ուրարտուն» պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին չի մասնակցում և ոչ մի կողմ չէ որևէ վարչական գործընթացի, որը կարող է հանգեցնել կարգապահական պատժերի ՖԻՖԱ-ի կամ ՈւԵՖԱ-ի կողմից, ներառյալ խաղացողների գրանցման կամ տրանսֆերների վերաբերյալ ցանկացած սահմանափակում:
.webp)
06 Մրտ. 2026
ՈՉ-ՈՔԻ «ԳԱՆՁԱՍԱՐԻ ԴԵՄ ԽԱՂՈՒՄ»Առաջնությունը վերսկսեցինք «Գանձասարի» դեմ արտագնա հանդիպմամբ, որը ավարտվեց ոչ-ոքի:<br />

06 Մրտ. 2026
«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFstex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։<br /> <br />

05 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Գանձասարի դեմ խաղից առաջ։

03 Մրտ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Արարատի» դեմ խաղի մասին:

03 Մրտ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂՈՒՄՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մեր թիմը հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ

03 Մրտ. 2026
«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ <br />

02 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄարտի 2-ին «Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի «Արարատ»- «Ուրարտու» խաղին ընդառաջ: