
20 Հնվ. 2025
1992 թվականի հունվարի 20-ին, հիմնադրվեց «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը (նախկինում «Բանանց») Սարգիս Իսրայելյանի ջանքերով՝ սկսելով մի ուղի, որը կդառնար հայկական ֆուտբոլի պատմության անբաժանելի մասը։ Երեք տասնամյակ անց «Ուրարտուն» դարձել է հայկական առաջնության առաջատարներից մեկը
Ակումբի առաջին տարիները նշանավորվեցին մեծ ջանքերով ու ցանկությամբ՝ հաստատելու իր տեղը հայկական ֆուտբոլում։ Շուտով «Ուրարտուն» սկսեց հաղթանակներ տանել, որոնց թվում էին՝
1992 թվականին անկախ Հայաստանի առաջին Գավաթի հաղթող, որը դարձավ պատմական ձեռքբերում։ Տարիների ընթացքում ակումբը Գավաթը նվաճեց ևս 3 անգամ (2007, 2016 և 2023 թթ․)
Հայաստանի Բարձրագույն խմբի կրկնակի հաղթող (2014 և 2023 թթ․)
«Ուրարտու» ՖԱ-ն մշտապես առանձնացել է նաև երիտասարդ տաղանդների աճեցմամբ։ Ակումբի ակադեմիան այսօր համարվում է Հայաստանի լավագույն ֆուտբոլային դպրոցներից մեկը, որը մեծ դեր է խաղում ապագա սերունդների կայացման գործում։ Ակումբը եղել է բազմաթիվ ազգային հավաքականի խաղացողների համար մեկնարկային կետ՝ դառնալով նրանց կարիերայի անկյունաքարը
33 տարիների ընթացքում «Ուրարտուն» հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, բայց իր ճանապարհից երբեք չի շեղվել։
Այսօր, երբ ակումբը նշում է իր 33-րդ տարեդարձը, մենք հպարտությամբ ենք նայում անցյալին և մեծ սպասումներով՝ դեպի ապագան։ Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ «Ուրարտուն» պատրաստ է նոր ձեռքբերումների և փառքի։
.webp)
06 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։<br />

03 Նոյ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։
.webp)
02 Նոյ. 2026
«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:<br />

01 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։
.webp)
30 Հոկ. 2026
ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
.webp)
30 Հոկ. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026
«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026
ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:
.webp)
22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026
WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄԵրեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։