• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

03 Մյս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԳՈԼԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՇՈՈՒԻ

Fastex Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում տանը «Ուրարտու»-ն տպավորիչ 8:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»։ Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը, դուբլի հեղինակ Ալեքսանդր Պուսկոն, իսկ մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Աղասարյանը, Խարիտոն Այվազյանը և Արտեմիի Գունկոն։

«Ուրարտու»-ն հիանալի մեկնարկեց հանդիպումը՝ առաջին իսկ րոպեներից ակտիվ դիրքային գրոհներ կազմակերպելով: Արդեն 4-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը, Միքայել Միրզոյանի փոխանցումից հետո, գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Թիմը պահեց բարձր տեմպը ամբողջ խաղակեսի ընթացքում։ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Փիլոյանը զգալի ակտիվություն ցուցաբերեցին գրոհներում: 15-րդ րոպեին Ալեքսանդր Պուսկոն կրկնապատկեց հաշիվը՝ հաջող օգտագործելով Բրունո Միշոլի փոխանցումը անկյունայինից։ «Ուրարտուն» խաղում էր առանց սխալների, ագրեսիվ ու նպատակաուղղված: Հստակ փոխանցումներն ու կոլեկտիվ աշխատանքը իրենց արդյունքը տվեցին.

24-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը գրավեց «Վեստ Արմենիայի» դարպասը՝ շարունակելով գոլերի տեղատարափը։ 30-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը դուբլ ձևակերպեց՝ դառնալով առաջին խաղակեսի գլխավոր հերոսներից մեկը։ 35-րդ րոպեին Խարիտոն Այվազյանը իր առաջին գոլն է խփում ընթացիկ մրցաշրջանում՝ ամրապնդելով թիմի առավելությունը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ալեքսանդր Պուսկոն կրկին աչքի է ընկնում՝ դարձնելով  խաղի հաշիվը՝ 6:0:

Բազմաթիվ փոխարինումներով և նոր մոտեցումներով սկսվեց երկրորդ խաղակեսը:

56-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը ձևակերպեց հիանալի հեթ-տրիկ՝ դառնալով խաղի կարևորագույն դերակատարներից մեկը: 76-րդ րոպեին Արտեմի Գունկոն խփում է իր առաջին գոլը՝ դարձնելով հաղթանակը ավելի գեղեցիկ։

Խաղն ավարտվեց տպավորիչ՝ 8:0 հաշվով։

Այս խաղը դարձավ իսկական գոլային տոն թիմի համար։

Կիսվել

  • Facebook
  • Twitter

02 Հլս. 2025

ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻՆ

Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբում կա համալրում։

01 Հլս. 2025

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» առաջին խաղը կսպասարկի Խորվաթիան ներկայացնող մրցավարական անձնակազմը։

01 Հլս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ՏԻԽԻՅ

Ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։

01 Հլս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՅՈՄԱՆ»․ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտու» - «Նյոման» հանդիպման հավատարմագրումը։

30 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԵՑ «ԴԻՆԱՄՈ ԹԲԻԼԻՍԻԻՆ» ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

«Ուրարտուն» հունիսի 29-ին Վրաստանում մրցեց «Դինամո Թբիլիսիի» հետ։

27 Հնս. 2025

«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ»՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբակ» ԲԲԸ-ը հայտարարեցին նոր համագործակցության մասին, որի շրջանակում «Յունիբանկը» դարձավ ակումբի տիտղոսային հովանավորը։

26 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ԱՆԴՐԻՅԱ ԴՐԱԳՈՅԵՎԻՉ

Ուրախ ենք տեղեկացնել,որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 33-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչի հետ։

24 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎՀԵՆԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Եվհենի Ցիմբալյուկի հետ։ <br />

20 Հնս. 2025

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ

Արսեն Պետրոսյանը ստանձնեց «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։

19 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։

18 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻՑ»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։<br />

17 Հնս. 2025

ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Մեր մրցակիցը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կլինի բելառուսական «Նեման» թիմը։

17 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀՆԱՐԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒԵՖԱ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում այսօր տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի խմբերի բաշխումը։

16 Հնս. 2025

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ՝ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը դարձել է թիմի՝ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույնի մրցանակը հանձնել է գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

15 Հնս. 2025

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ

Պաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։

13 Հնս. 2025

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

«Ուրարտուի» հիմնական թիմը վերադարձել է հանգստից և արդեն նախապատրաստվում է 2025/26 մրցաշրջանի մեկնարկին։

11 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼԻԽՈՎ

Ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։

09 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԲԱՐՐԻ ԻՍԱԱԿ

Նիգերիացի պաշտպան Բարրի Իսաակը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

08 Հնս. 2025

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԷԴԳԱՐ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Հայ հարձակվող Էդգար Մովսեսյանը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Էդգարը միացել էր ակումբին 2024 թվականի ամռանը։

04 Հնս. 2025

ԱՎԱՐՏՎԵՑ ՈՒԵՖԱ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԸ

Մեր ընտրանին անցկացրեց վերջին երկու հանդիպումները, մրցելով Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի հավաքականների դեմ:

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2025.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image