• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

03 Դեկ. 2024

ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Fastex Պրեմիեր լիգայի, 19-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց նվազագույն հաշվով։ Թիմի միակ գոլի հեղինակը Իվան Իգնատևն է։

Առաջին խաղակեսը սկսվեց «Ուրարտուի» առավելությամբ։ Սակայն «Ալաշկերտը» 28-րդ րոպեյին լավ գրոհ կազմակերպեց, որի արդյունքում գրավեց մեր թիմի դարպասը, սակայն այն չարձանագրվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց առանց գոլերի։

Երկրորդ խաղակեսում թիմերը ավելի վստահ մտան խաղադաշտ։ Երկու թիմերն էլ ավելի վտանգավոր պահեր էին ստեղծում և մոտենում դարպասային հրապարակին։

89-րդ րոպեյին «Ալաշկերտը» շատ վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, սակայն հարվածը մրցակցի շեղ ընթացավ։ Իսկ արդեն 90+2-րդ րոպեյին մեր թիմը կարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն կրկին խաղից դուրս իրավիճակ էր։

Այդուհանդերձ, «Ուրարտուն» կարողացավ 90+5-րդ րոպեյին գրավել դարպասը։ Պոլյակովի հիասքանչ ձախից կատարած փոխանցումից հետո առաջնության լավագույն ռմբարկու Իգնատևը գլխով գրավում է «Ալաշկերտի» դարպասը։

Այսպիսով, տարվա վերջին խաղը ավարտում ենք հաղթանակով։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-0

1-0 Իվան Իգնատև (90+5')

«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 55․ Էրիկ Սիմոնյան, 5. Ալեքսանդր Պուսկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 3․ Էրիկ Փիլոյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8․ Նարեկ Աղասարյան, 14․ Արտյոմ Պոլյարուս, 34 Այուբ Աբու, 10․ Կարեն Մելքոնյան, 85․ Իվան Իգնատև։

Պահեստայիններ՝ 92․ Ալեքսանդր Միշիև, 4․ Արման Ղազարյան 99․ Խարիտոն Այվազյան, 16․ Իսաակ Բարրի, 18․ Անտոն Կիլլին 19․ Արթուր Մելիքյան, 9․ Լեոն Սաբուա, 11․ Գևորգ Տարախչյան, 21. Անդրեյ Կրավչուկ, 53․ Դավիթ Հարությունյան, 77․ Էդգար Մովսեսյան, 90․ Օլեգ Պոլյակով։

«Ալաշկերտ»՝ 22. Գոռ Մանուկյան, 9․ Բենիկ Հովհաննիսյան, 5․ Ռումյան Հովսեփյան (ա), 55․ Սարգիս Մեթոյան, 15․ Արման Խաչատրյան,88․ Արմեն Հովհաննիսյան, 33․ Ալեն Պողոսյան, 2․ Յուրի Մարտիրոսյան,70․ Չապի Կատո, 19․ Հայկ Մուսախանյան, 16․ Արսեն Գալստյան։

Պահեստայիններ՝ 1․ Վլադ Չատունց, 71․ Վալերիո Վիմերկատի, 21․ Վասպուրակ Մինասյան, 7․ Վահագն Հայրապետյան, 11․ Ալեքսանդար Գլիշիչ, 20․ Նարեկ Մանուկյան, 99․ Նարեկ Հովհաննիսյան, 23․ Պետրոս Ավետիսյան։

Կիսվել

• Facebook
• Twitter

01 Նոյ. 2026

ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։

30 Հոկ. 2026

ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։

Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

30 Հոկ. 2026

ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։

27 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026

ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։

23 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։

22 Հոկ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»

Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026

WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։

21 Հոկ. 2026

ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

21 Հոկ. 2026

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ

Կանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները պարտվեցին «Փյունիկ-աղջիկներին»

21 Հոկ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՖՖ-ի՝ արտահերթ ժողովին մասնակցելուց ՖԱ «Ուրարտու»-ի հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակեցնել իրավիճակը։

19 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- Ը ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Անդրանիկին» և զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

19 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Անդրանիկին»:

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image