12 Հլս. 2024
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց էստոնական «Կալևի» հետ: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով` 2-1 հաշվով: Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը, իսկ մրցակցի կազմից աչքի ընկավ
Մեր թիմն ամբողջ ուժով չմոտեցավ հանդիպմանը վիզաների հետ կապված խնդիրների պատճառով, «Ուրարտուի» ռուս ֆուտբոլիստները չէին մեկնել Էստոնիա: Այդ կապակցությամբ մեր թիմի դարպասը պաշտպանեց 17 ամյա Հայկ Ղազարյանը, որը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը, որը հանդես է եկել եվրագավաթներում։ Բացի դրանից, «Ուրարտուի» կազմում իրենց նորամուտն են նշել նաև Էդգար Մովսեսյանը, Արտեմ Պոլյարուսը և Այուբ Աբուն:
Առաջին րոպեներից մեր մրցակիցը ցույց տվեց, որ հաջորդ փուլ դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինելու, ինչպես թվում էր իսկզբանե։ Արդեն 11-րդ րոպեին դիպուկ հարվածից հետո մրցակցի ֆուտբոլիստները բացեցին հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Թհեվալի Տրիստան Թոմասը: Բաց թողած գոլից անմիջապես հետո մեր թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրեցին իրենց ձեռքը և առավելություն ունեին թե՛ գնդակին տիրելու, թե՛ ստեղծված հնարավորություններում։ Հաշիվը հավասարվեց 28-րդ րոպեին, դեբյուտ նշող Էդգար Մովսեսյանը բացեց հաշիվը: Մինչեւ առաջին խաղակեսի ավարտը մեր թիմի ֆուտբոլիստները փորձում էին եւս մի քանի պահ ստեղծել, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում եղանակային վատ պայմաններն ավելացրին դժվարությունները, բայց հիմնականում առաջին խաղակեսի պատկերը շարունակվեց: Բազմաթիվ գրոհները բերեցին մեր թիմի երկրորդ գոլին։ 77-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը կրկին գոլի հեղինակ դարձավ՝ դրանով իսկ գրանցելով առաջին դուբլը։ Մինչ հանդիպման ավարտը մեր տղաները շատ գրագետ խաղացին՝ նույնիսկ մի քանի գոլային պահ ստեղծելով։ Բայց նոր գոլեր չեղան, և մեր թիմը հաղթանակ ապահովեց դիմակայության առաջին խաղում։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին «Ուրարտու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 19:00-ին։
09 Օգս. 2024
ՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։
09 Օգս. 2024
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ«Ուրարտուի» ֆուտբոլիստները Կարեն Դավթյանը, Արթուր Իսրայելյանը, Ռուբեն Աբրահամյանն ու Համլետ Սարգսյանը 2024/25 մրցաշրջանում հանդես կգան այլ ակումբներում։

Հարձակվող Կարեն Դավթյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգա վերդարձած «Գանձասարի» կազմում, կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը ևս վարձակալական հիմունքներով միացել է «Վեսթ Արմենիային» իսկ պաշտպան Ռուբեն Աբրահամյանն ու կիսապաշտպան Համլետ Սարգսյանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնեն ԲԿՄԱ-ում։

Մաղթում ենք մեր ֆուտբոլիստներին լավ ելույթներ իրենց թիմերի կազմերում։

05 Օգս. 2024
ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԹԻՄԸ ՄԻՇՏ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո խոսեց խաղի մասին և պատասխանեց լրագրողների հարցերին։
05 Օգս. 2024
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄՀայաստանի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
05 Օգս. 2024
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի, առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։