25 Փտվ. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ուրարտուն»` Չարենցավանում, հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 2-1 հաշով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան թիմի նորեկներ Բրունո Միշելը և Նիկոլաս Կալուկյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի վստահ գրոհներով: Արդեն 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց մեր թիմի նորեկ Բրունո Միշելը, սակայն հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից։ Րոպեներ անց, «Արարատ-Արմենիան» կարողացավ վտանգավոր գրոհ կազմակերպել․ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը կարողացավ հեռացնել վտանգը։
20-րդ րոպեին թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու, սակայն կրկին գնդակը շեղ ընթացավ։ 25-րդ րոպեին էլ մրցակցին հաջողվեց հեռվից հարված կատարել, որտեղ էլ փայլուն գործեց Մելիխովը՝ մատների ծայրերով հեռացնելով գնդակն անկյունային։ 31-րդ րոպեին մրցակցի հարձակվողը մեն մենակ դուրս եկավ Մելիխովի դիմաց, սակայն իդեալական պաշտպանվեց մեր պաշտպան Պուսկոն։ Այսպիսով առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ընդմիջումից հետո, Դմիտրի Գունկոյի թիմը շարունակեց լինել նախաձեռնողի դերում և հանդիպման 52-րդ րոպեին Բրունո Միշելի փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տենտոն Յեննեի ձեռքին և նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց բրազիլացին։ 10 րոպե անց կազմակերպած գեղեցիկ գրոհը եզրափակեց թիմի մյուս նորեկ Նիկոլաս Կալուկյանը։ 69-րդ րոպեին Կալուկյանը անկյունայինի խաղարկումից հետո կարող էր դուբլ գրանցել իր հաշվին, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։ 86-րդ րոպեին մրցակցին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ «Արարատ-Արմենիայից» գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը։ Մինչև հանդիպման ավարտ երկու թիմերն էլ վտանգավոր գրոհներ ստեղծեցին, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։
Նաև պետք է նշել, որ այս խաղում մեր թիմում իրենց նորամուտը նշեցին թիմի նորեկներ Նիկոլաս Կալուկյանը, Բրունո Միշելը, Ալեֆ Սանթոսը և Մաքսիմ Պալիենկոն։
Այսպիսով, Fastex Պրեմիեր լիգայի վերսկսված առաջնության մեկնարկը տալիս ենք հաղթանակով և միավորների քանակը հասցնելով 41-ի մնում երկրորդ հորիզոնականում։
.webp)
10 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ: ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆՄեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Վանի» հետ հանդիպման մասին:

.webp)
10 Ապր. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Վանի» դեմ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով՝ օգուտ մեզ: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը:
.webp)
10 Ապր. 2026
«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
.webp)
08 Ապր. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սյունիքին» ։

08 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Սյունիքի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։
.webp)
06 Ապր. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԿանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 9-14-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև ապրիլի 14-ին կմասնակցի կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Բելառուս հանդիպմանը։

.webp)
05 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ»Մեր գլխավոր մարզիչը խոսել է խաղի և «Գանձասար» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

05 Ապր. 2026
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ«Գանձասարը» հաշիվը բացեց խաղի սկզբնամասում՝ 9-րդ րոպեին, անկյունային հարվածից հետո:

05 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

04 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋԱպրիլի 4-ին մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպմանն ընդառաջ:
.webp)
03 Ապր. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության շրջանակում հայտնի դարձավ «Ուրարտուի» մրցակիցը։

01 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԳՈՀ ՉԵՄ ՇԱՏ ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին։

01 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հանդիպեց «Արարատին»։
.webp)
01 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
.webp)
31 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋՄարտի 31-ին «ՈՒրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի «Ուրարտու» - «Արարատ» պատասխան հանդիպումից առաջ:
.webp)
29 Մրտ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԸՆՏՐԱՆՈՒՆՀայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին տանը ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի դեմ։
.webp)
28 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿԻՆ»Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Անդրանիկին»։
.webp)
28 Մրտ. 2026
«ԱՆԴՐԱՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Անդրանիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։
.webp)
27 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Անդրանիկի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ։

26 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ - ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» խոշոր հաշվով հաղթանակ են տոնում «Գանձասար-աղջիկների» դեմ, 0-6 հաշվով:
Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Լուսինե Կոստանյանը, Էլինա Արտիրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Միլենա Սայադյանը

25 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄարտի 25-ին «Ուրարտու-աղջիկները» անցկացրեցին իրենց վերջին մարզումը «Գանձասար-աղջիկների» դեմ խաղից առաջ:
Նշենք, որ հանդիպումը կկայանա մարտի 26-ին ժամը 14:30-ին, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում