• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

16 Հոկ. 2024

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Վանի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Սերգեյ Մկրտչյանը, Իվան Իգնատևը և Արտյոմ Պոլյարուսը։

Առաջին խաղակեսի մեկնարկային րոպեները ամբողջությամբ անցավ մեր թիմի առավելությամբ։ Չնայած հորդառատ անձրևին մեր տղաներին հաջողվեց 14-րդ րոպեյին բացել խաղի հաշիվը։ Արտյոմ Պոլյարուսի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց մեր թիմի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը՝ խփելով իր առաջին գոլը երկարատև վնասվածքից վերադառնալուց հետո։

32-րդ րոպեյին «Վանի» կազմից կոպիտ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Մոմո Տուրեն։ Մինչև խաղակեսի ավարտ երկու թիմերն էլ շարունակում էին գրոհել, սակայն թաց խոտածածկը շատ էր խանգարում նրանց։ Այդուհանդերձ, 42-րդ րոպեյին «Վանին» հաջողվեց հավասարացնել հաշիվը իսկ գոլի հեղինակ դարձավ Օկոնկվոն։ Հետագայում նոր գոլեր չգրանցվեցին և թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը կրկին սկսվեց մեր թիմի բազում գրոհներով։ 56-րդ րոպեյին մեր գրոհի ժամանակ մրցակցի դարպասապահը խախտեց կանոնները Իվան Իգնատևի նկատմամբ և և նշանակվեց 11-մետրանոց հարված, վերջինս էլ դիպուկ իրացրեց այն։ Ունենալով քանակական առավելություն «Ուրարտուն» հետզհետե մեծացնում էր վստահությունը, ինչն էլ բերեց իր արդյունքը։ 87-րդ րոպեյին գեղեցիկ հարվածով հանդիպման վերջակետը դրեց Արտյոմ Պոլյարուսը։

Այսպիսով՝ 11-րդ տուրից հետո մեր թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը վաստակած 25 միավորով։

«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ՎԱՆ» 3-1

1-0 Սերգեյ Մկրտչյան (14'), 1-1 Իզուչուկվու Օկոնկվո (42'), 2-1 Իվան Իգնատև (59'), 3-1 Արտյոմ Պոլյարուս (87')

«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 16․ Իսաակ Բարրի, 55․ Էրիկ Սիմոնյան, 5․ Ալեքսանդր Պուսկո, 18․ Անտոն Կիլին, 8․ Նարեկ Աղասարյան, 34․ Այուբ Աբու, 14․ Արտյոմ Պոլյարուս, 10․ Կարեն Մելքոնյան (ա), 7․ Սերգեյ Մկրտչյան, 85․ Իվան Իգնատև

Պահեստայիններ՝ 91․ Հայկ Ղազարյան, 92․ Ալեքսանդր Միշիև 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Արման Ղազարյան, 19․ Արթուր Մելիքյան, 99․ Խարիտոն Այվազյան, 9․ Լեոն Սաբւա, 11․ Գևորգ Տարախչյան, 77․ Էդգար Մովսեսյան, 90․ Օլեգ Պոլյակով։

«ՎԱՆ»՝ 31․Դանիիլ Պոլյանսկի, 15․ Արսեն Սադոյան, 8․ Յուրի Գարեգինյան, 11․ Մոմո Տուրե, 5․ Դավիթ Տերտերյան, 7․ Կարեն Նալբանդյան (ա), 10․ Ջոն Բատիգի, 14․ Իզուչուկվու Օկոնկվո, 20․ Օլավալե Ֆառայոլա, 44․ Կլայդհեր մասեդո, 3․ Էմմանուել Ջոն։

Պահեստայիններ՝ 96․ Ամիր Իդրիսով, 13․ Նարեկ Ոսկանյան, 22․ Ռոբերտ Հակոբյան, 2․ Սերոբ Գրիգորյան,4․ Նորայր Նիկողոսյան, 6․Յարոսլավ Մատյուխին, 17․ Լևոն Վարդանյան, 9․ Ջեսսե Սկիլա, 99․ Մամադու Դիալլո, 19․Ալիուն Դոսսո, 77․ Կաջալլի Դռամմեն։

Կիսվել

• Facebook
• Twitter

28 Նոյ. 2026

ՏԱՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ՇԻՐԱԿԻՆ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեցինք «Շիրակի» դեմ։

27 Նոյ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցենք «Շիրակի» դեմ։

27 Նոյ. 2026

ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց վերջին մարզումը «Շիրակի» դեմ հանդիպումից առաջ։

22 Նոյ. 2026

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընլակվեցինք «Շիրակ-2»-ին:
Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի։

22 Նոյ. 2026

«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում կհյուրընլակվենք «Շիրակ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:

21 Նոյ. 2026

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում մեր թիմը Սիսիանում հյուրընկալվեց Սյունիքին։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով։

20 Նոյ. 2026

«ՍՅՈՒՆԻՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում Սիսիանում կհյուրընկալվենք «Սյունիքին»։

18 Նոյ. 2026

ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Հայտնի դարձավ մեր մրցակիցը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում:

16 Նոյ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները Ազգերի լիգայում։

11 Նոյ. 2026

ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Կանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում տանը ընդունեցինք «Փյունիկ-աղջիկներ» թիմին և հաղթեցինք 2-0 հաշվով։

08 Նոյ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ -2»-ին

08 Նոյ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ԱՐԱՐԱՏ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում տանը կընդունենք «Արարատ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:

06 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։

03 Նոյ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։

02 Նոյ. 2026

«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:

01 Նոյ. 2026

ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։

30 Հոկ. 2026

ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։

Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։

30 Հոկ. 2026

ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image