13 Մյս. 2025
Կանանց Բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակներում տանը ընդունեցինք «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ին։
Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան` Միլենա Սայադյանը, Ռուզաննա Ինջյանը, Մարիամ Նիգոյանը։
«Ուրարտու-աղջիկներ»-ը հանդիպումն «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ի դեմ սկսեցին շատ ակտիվ։ Արդեն մեկնարկային րոպեներից մեր աղջիկները ցուցադրեցին մարտական և կենտրոնացած խաղ։ Եվ հենց 2-րդ րոպեին ինքնագոլի հեղինակեց մրցակիցը։ Այս արագ գոլը վկայում է թիմի վճռականության ու պատրաստվածության մասին։ 11-րդ րոպեին մեր թիմը հնարավորություն ստացավ կրկնապատկել հաշիվը՝ վաստակելով 11 մետրանոց։ Դարպասին մոտեցավ Լուսինե Կոստանյանը, սակայն «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ի դարպասապահը կարողացավ հեռացնել գնդակը՝ փրկելով իր թիմին գոլից։ «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ը փորձեցին պատասխանել, սակայն նրանց գրոհները սակավաթիվ էին և հարվածներով չէին ավարտվում:
Խաղակեսը ընթանում էր մեր թիմի բացահայտ առավելությամբ, և դա վերածվեց գոլի 20-րդ րոպեին։ Լուսինե Կոստանյանի ճշգրիտ փոխանցումից հետո Միլենա Սայադյանը գրավեց մրցակցի դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը և ամրապնդելով «Ուրարտու-աղջիկներ»-ի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում «Ուրարտու-աղջիկներ»-ը չթուլացրին տեմպը և շարունակեցին գրոհել։ 60-րդ րոպեին Ռուզաննա Ինջյանը ևս մի գոլով ավելացրեց առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-0։ «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 3-1, ապա կարողացան խփել նաև երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-2։
Այնուամենայնիվ, մեր թիմը արագ վերականգնեց նախաձեռնությունն ու պատասխանեց ևս մեկ գոլով՝ հաշիվը դարձնելով 4-2։
Խաղը ավարտվեց «Ուրարտու-աղջիկներ»-ի հաղթանակով՝ 4-2 հաշվով։ Մեր թիմը ցուցադրեց տպավորիչ, կազմակերպված ֆուտբոլ՝ վերահսկելով խաղի մեծ մասը։ Չնայած մրցակցի կողմից կարճատև ակտիվությանը, «Ուրարտու-աղջիկներ»-ը կարողացան վերականգնել առավելությունը և գրանցել արժանի հաղթանակ։ Այս արդյունքը ևս մեկ անգամ ընդգծում է թիմի առաջընթացն ու պայքարի ոգին առաջնությունում։

03 Մրտ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Արարատի» դեմ խաղի մասին:

03 Մրտ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂՈՒՄՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մեր թիմը հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ

03 Մրտ. 2026
«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

02 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄարտի 2-ին «Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի «Արարատ»- «Ուրարտու» խաղին ընդառաջ:
.webp)
02 Մրտ. 2026
ՈՉ-ՈՔԻ «ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատ-2»-ի հետ։

02 Մրտ. 2026
«ԱՐԱՐԱՏ-2»- «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը հյուրի կարգավիճակով կմրցի «Արարատ-2-»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։

02 Մրտ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ«Ուրարտուի» պաշտպան Արթուր Մելիքյանը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը, վարձակալական հիմունքներով, կանցկացնի «Սարդարապատում»:

01 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Արարատ-2»-ի դեմ խաղից առաջ։

27 Փտվ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՏեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Fastex Պրեմիեր լիգայի 16րդ տուրի «Ուրարտու»-«Վան» հանդիպումը հետաձգվել է:

26 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋՓետրվարի 26-ին մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը առաջնության մեկնարկին ընդառաջ։
.webp)
24 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց ազգային հավաքականը ս/թ փետրվարի 26-28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև մարտի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու մարտի 3-ին կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Ղազախստան - Հայաստան հանդիպմանը։
.webp)
22 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումները։

20 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ«Ուրարտուն» անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ «Շիրակի» և «Սարդարապատի» դեմ:

19 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը ս/թ փետրվարի 21-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կմեկնի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու փետրվարի 26-ից մարտի 6-ը կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության երկրորդ որակավորման փուլի մրցաշարին:
.webp)
18 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց 2 ընկերական հանդիպում։
.webp)
17 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԲԿՄԱ-Ի ԿԱԶՄՈՒՄ«Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը և Արման Իսայանը մրցաշրջանի վերսկսումից ժամանակավոր հանդես կգան ԲԿՄԱ-ի կազմում։
.webp)
16 Փտվ. 2026
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում անցկացվող հավաքի ընթացքում կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ։

14 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ փետրվարի 15-ից 19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:
.webp)
13 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՓետրվարի 13-ին մեր թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դինամո Սուխումի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմին։
Զիջեցինք մրցակցին 2-4 հաշվով։

12 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՓետրվարի 12-ին «Ուրարտուն» անցկացրեց ձմեռային հավաքի վերջին 2 ընկերական հանդիպումները՝ «Յունայթեդ Սպորտի» և «Ելիմայի» դեմ։

Հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝
«Ուրարտու» 5-0 «Յունայթեդ Սպորտ»
«Ուրարտու» 1 - 3 «Ելիմայ»

11 Փտվ. 2026
«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՏՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՓետրվարի 11-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Անդրանիկին»։