14 Սեպ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
Առաջին խաղակեսը սկսվեց երկու թիմերի զգույշ խաղով, բայց ավելի շատ գնդակով էին մեր տղաները։ Առաջին վտանգավոր դրվագը ստեղծեց «Ուրարտուն», երբ օդային փոխանցումից հետո մոտ էր գոլ խփելուն Անդրեյ Կրավչուկը, բայց գնդակը դիպավ պաշտպանին։ 16-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողեց գրավել մրցակցի դարպասը։ Գեղեցիկ կոմբինացիայից հետո հարվածեց Կրավչուկը, որից հետո գնդակի ճանապարհը շեղեց Իվան Իգնատևը և գրավեց մրցակցի դարպասը։ Խփած գոլից հետո «Ուրարտուն» մի փոքր նահանջեց իսկ «Շիրակը» ակտիվացավ հարձակման գծում։ 32-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը հզոր հարված կատարեց, որն ընթանում էր դարպասը, բայց Կարեն Մելքոնյանը վերջին պահին փակեց հարվածի ճանապարհը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին մեր ֆուտբոլիստները կարող էին երկրորդ գոլը խփել, բայց Ալեքսանդր Պուսկոյի հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Թիմերը գնացին հանգստի 1-0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն արդեն մրցակցի առավելությամբ էր։ «Շիրակը» մի քանի վտանգավոր պահ ստեղծեց, բայց բանը հարվածին չհասավ։ 55-րդ րոպեին Մորի Կոնեն հեռահար հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց Ալեքսանդր Մելիխովը վստահ գործեց։ Մեր թիմը պարբերաբար տիրում էր գնդակին և հանգստացնում էր խաղը, բայց Գյումրիի քաղաքային մարզադաշտում ամեն ինչ մնում էր թեժ։ «Շիրակը» շարունակում էր գրոհել և մի պահ մոռացավ պաշտպանության մասին որը վճռեց հանդիպման ելքը։ Արագ հակագրոհի արդյունքում Իվան Իգնատևը մեն-մենակ մնաց դարպասապահի դեմ, բայց որոշեց փոխանցել կողքին հայտնված Օլեգ Պոլյակովին, որը հանգիստ գրավեց դարպասը։ Վերջին րոպեներին տանտերերը կարողացան մեկ գնդակ հետ բերել Կոնեի ջանքերով, բայց խփած գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։
Արդյունքում, «Ուրարտուն» տոնեց իր 4-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 13 միավոր։ Մեր հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին։ Սեփական հարկի տակ կմրցենք «Վեսթ Արմենիայի» հետ։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին։
.webp)
23 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՀԱՂԹԵԼԸ ՄԻՇՏ ԲԱՐԴ Է»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։

.webp)
22 Օգս. 2026
ԳՅՈՒՄՐԻԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐՈՎՀայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում հանդիպենք «Շիրակին»:
.webp)
22 Օգս. 2026
«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի հանդիպման շրջանակներում կհանդիպենք «Շիրակին»:

20 Օգս. 2026
ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ։ «ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Արաս Օզբիլիզը խոսել է հանդիպման և առաջնության առաջին հաղթանակի մասին։

19 Օգս. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԲԿՄԱ-2-Ի ԴԵՄՀայաստանի առաջին խմբի 4-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալեց ԲԿՄԱ-2-ին: Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով:

19 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2. ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալի ԲԿՄԱ-2-ին։

18 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը հանդիպումից առաջ:
.webp)
16 Օգս. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը ս/թ օգոստոսի 16-21-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում օգոստոսի 18-ին և 21-ին կանցկացնի ընկերական հանդիպում Վրաստանի կանանց Մ-19տ․ հավաքականի հետ։
.webp)
15 Օգս. 2026
ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԸ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԱՐԻԵՐԱՆՄեր թիմի ֆուտբոլիստ Օլեգ Պոլյակովը ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։

15 Օգս. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 հավաքականն օգոստոսի 18-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

15 Օգս. 2026
ՈՉ-ՈՔԻ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Փյունիկ Ակադեմիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

15 Օգս. 2026
«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»- «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Փյունիկ Ակադեմիային»։

14 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն է անցկացրել «Փյունիկ Ակադեմիայի» դեմ հանդիպումից առաջ։

13 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԷԻՆՔ ԽԱՂՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է խաղի մասին։
.webp)
13 Օգս. 2026
ՎՍՏԱՀ 3 ՄԻԱՎՈՐ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում մեր թիմը մրցեց «Սյունիքի» դեմ։Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 3-0 հաշվով։
.webp)
13 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում մեր թիմը կմրցի «Սյունիքի» դեմ։
.webp)
12 Օգս. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմը անցկացրեց վերջին մարզումը՝ առաջնության առաջիկա հանդիպումից առաջ։
.webp)
10 Օգս. 2026
ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալեց «Նոա-2»-ին։ն Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

10 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈԱ-2». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալի «Նոա-2»-ին։

09 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը վերջին մարզումն է անցկացրել «Նոա-2»-ի դեմ հանդիպումից առաջ։

08 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱրարատԲանկը շարունակում են իրենց համագործակցությունը։