• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

24 Օգս. 2024

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Լուքման Գիլմորն, Իվան Իգնատևը և Էդգար Մովսեսյանը։

Առաջին խաղակեսի մեկնարկը ստացվեց երկուստեք վտանգավոր գրոհներով, բայց գնդակին ավելի շատ տիրում էին մեր ֆուտբոլիստները։ Հանդիպման առաջին վտանգավոր դրվագը ստեղծվեց մեր դարպասին՝ հանդիպման 10-րդ րոպեին։ Սուր փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Սարգիս Մեթոյանը, բայց նրա հարվածը հետ մղեց դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, ում համար «Ալաշկերտի» դեմ հանդիպումը 50-րդն է Հայաստանի առաջնությունում։ Ի պատասխան մեր տղաները վտանգավոր դրվագ ստեղծեցին 20-րդ րոպեին։ Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գլխով հարվածեց Կարեն Մելքոնյանը, բայց գնդակը շեղ ընթացավ։ Հանդիպման 30-րդ րոպեին, մեր թիմին հաջողվեց բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Իվան Իգնատևը, բայց VAR գնդակը չեղարկվեց, քանի որ միչ այդ Կարեն Մելքոնյանը ձեռքով էր խաղացել։ Մեր տղաները իրենց խաղային առավելությունն, ի վերջո, գոլի վերածեցին առաջին խաղակեսին վերջին րոպեյին։ Անկյունային փոխանցումից հետո իր առաջին գոլը պաշտոնական խաղերում խփեց Լուքման Գիլմորը։ Այսպիսով, թիմերը գնացին ընդմիջման «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց մրցակցի ակտիվ գործողություններով, բայց դրանք որևիցէ վտանգ չէին սպառնում։ Մի քանի դրվագում մեր թիմին օգնեց դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Հետզհետե մեր տղաները վերադարձրեցին գնդակի հանդեպ վերահսկողությունը և 63-րդ րոպեին կրկնապատկեցին մեր առավելությունը։ Արտյոմ Պոլյարուսի փոխանցումից հետո Կարեն Մելքոնյանը գտավ Իվան Իգնատևին տուգանային հրապարակում, իսկ հարձակվողը մեկ հպումով անվրեպ իրացրեց հարվածը՝ կրկնապատկելով «Ուրարտուի» առավելությունը։ 81-րդ րոպեին գնդակն արդեն երրորդ անգամ հայտնվեց մրցակցի դարպասում․ Անտոն Կիլինի փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած Էդգար Մովսեսյանը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Դմիտրի Գունկոյի թիմը շարունակում էր տիրել խաղային և տարածքային առավելությանը, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։

Այսպիսով «Ուրարտուն» երկրորդ անընդմեջ խաղում հաղթեց և վաստակեց 7 միավոր։ Նշենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմի համար կլինի տնային։ Օգոստոսի 31-ին մենք կհյուրընկալենք «Գանձասարին»։ Խաղի մեկնարկը՝ 19։00:

Կիսվել

• Facebook
• Twitter

08 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026

ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Մարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026

ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով:

29 Սեպ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունեց Լատվիայի և Մոնտենեգրոյի հավաքականներին։

28 Սեպ. 2026

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Տեղեկացնում ենք, որ Լևոն Բաշոյանը ցավոք չի միանա Մ21 տարեկանների հավաքականի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք հավաքին և չի մասնակցի Իտալիայի և Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականների դեմ հանդիպումներին:

25 Սեպ. 2026

ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Կանանց բարձրագույն խմբի 5-րդ տուրում մեր աղջիկները հյուրըկալվելիս հաղթեցին «Նոա-աղջիկներ» թիմին

23 Սեպ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-21 հավաքականը Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում կնախապատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

23 Սեպ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-20տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ սեպտեմբերի 25-30-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որից հետո, հոկտեմբերի 1-ին կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու ընկերական առաջնության, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի Մ-20տ ազգային հավաքականների հետ:

23 Սեպ. 2026

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Մ-19տ․ հավաքական հրավիրվել է նաև Դավիթ Հովհաննիսյանը:

21 Սեպ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

19 Սեպ. 2026

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Խարիտոն Այվազյանը ևս հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական:

19 Սեպ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆ։»

Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

18 Սեպ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեցինք «Գանձասարին»։

18 Սեպ. 2026

«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» դեմ։

17 Սեպ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Մեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության 8-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։

17 Սեպ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը ս/թ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

16 Սեպ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ

Կանանց Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և հաղթանակ տոնեցին:

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image