25 Սեպ. 2024
Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեր թիմի միակ գոլը հեղինակել է Արտյոմ Պոլյարուսը։
Առաջին խաղակեսը վատ մեկնարկեց մեր թիմի համար։ Արդեն 5-րդ րոպեին մեր թիմի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկը ստացավ ոտնաթաթի վնասվածք և հարկադրաբար փոխարինվեց։ Թիմերը հավասար խաղ էին անցկացնում և հիմնականում զգույշ էին գործում։ Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին մեր տղաները։ Էդգար Մովսեսյանը դուրս եկավ հարվածային դիրք, բայց գրոհը հարվածին չհասավ։ Ի պատասխան ԲԿՄԱ-ն 26-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը։ Եզրից կատարած փոխանցումից հետո պատահմամբ սեփական դարպասը գրավեց Էրիկ Փիլոյանը։ Բաց թողած գնդակից հետո «Ուրարտուն» տիրեց խաղային առավելությանը և 10 րոպե անց վերականգնեց հավասարությունը։ Արտյոմ Պոլյարուսի հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպանին և շեղելով ուղղությունը հայտնվեց դարպասում։ Անցավ 5 րոպե և մեր տղաները ևս մեկ գոլ խփեցին։ Անկյունային փոխանցումից հետո Փիլոյանի հարվածը հետ մղեց դարպասապահը և վրա հասած Մելքոնյան դարձավ գոլի հեղինակ, բայց գլխավոր մրցավարը այդ դրվագում մեր ֆուտբոլիստի կողմից նկատեց կանոնների խախտում և չեղարկեց այն։ Մինչև խաղակեսի ավարտ նոր գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին հանգստի 1-1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում մեր թիմը համեմատաբար ավելի լավ սկսեց, ունեինք լավ պահեր, սակայն մրցակցի պաշտպանները և դարպասապահը կարողանում էին չեզոքացնել մեր գրոհները։ 58-րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց Կարեն Մելքոնյանը և փորձեց գրավել դարպասի մոտակա անկյունը, սակայն Արման Ներսեսյանը տեղում էր։ Հանդիպման միջնամասում և մեկ արտառոց դեպք տեղի ունեցավ մեր թիմի համար։ Փոխարինման դուրս եկած Սերգեյ Մկրտչյանը խախտեց խաղի կանոնները և ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ Մնալով 10 հոգով մեր թիմը կրկին շարունակում էր տիրել խաղային նախաձեռնությանը։ Լավ պահեր կորցրեցին Ժիրայր Մարգարյանը և Կարեն Մելքոնյանը։ Ունենալով քանակական առավելություն ԲԿՄԱ-ն հանդիպման վերջում կարողացավ հաղթանակ կորզել։ Ավելացված 4-րդ րոպեյին Կառլենը Հովհաննիսյանը եզրափակեց սուր փոխանցումը և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի տանը՝ ընդունելով «Նոա»-ին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։
.webp)
24 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Կանանց ազգային հավաքականը ս/թ փետրվարի 26-28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև մարտի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու մարտի 3-ին կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Ղազախստան - Հայաստան հանդիպմանը։
.webp)
22 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումները։

20 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ«Ուրարտուն» անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ «Շիրակի» և «Սարդարապատի» դեմ:

19 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը ս/թ փետրվարի 21-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կմեկնի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու փետրվարի 26-ից մարտի 6-ը կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության երկրորդ որակավորման փուլի մրցաշարին:
.webp)
18 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց 2 ընկերական հանդիպում։
.webp)
17 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԲԿՄԱ-Ի ԿԱԶՄՈՒՄ«Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը և Արման Իսայանը մրցաշրջանի վերսկսումից ժամանակավոր հանդես կգան ԲԿՄԱ-ի կազմում։
.webp)
16 Փտվ. 2026
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ«Ուրարտու-2»-ը Կիպրոսում անցկացվող հավաքի ընթացքում կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ։

14 Փտվ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ փետրվարի 15-ից 19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:
.webp)
13 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՓետրվարի 13-ին մեր թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դինամո Սուխումի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմին։
Զիջեցինք մրցակցին 2-4 հաշվով։

12 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՓետրվարի 12-ին «Ուրարտուն» անցկացրեց ձմեռային հավաքի վերջին 2 ընկերական հանդիպումները՝ «Յունայթեդ Սպորտի» և «Ելիմայի» դեմ։

Հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝
«Ուրարտու» 5-0 «Յունայթեդ Սպորտ»
«Ուրարտու» 1 - 3 «Ելիմայ»

11 Փտվ. 2026
«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՏՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՓետրվարի 11-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Անդրանիկին»։
.webp)
10 Փտվ. 2026
ՀԱՅՏՆԻ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸՓետրվարի 27-ին «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում կմրցի «Վանի»-ի հետ։
.webp)
10 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿԱՆՑԿԱՑՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔ ԿԻՊՐՈՍՈՒՄՓետրվարի 15-ից 23-ը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում, որի շրջանակներում կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպումներ։

08 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸՓետրվարի 8-ին «Ուրարտուն» անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ «Լոկոմոտիվի» և «Չժեցյանի» դեմ:
.webp)
07 Փտվ. 2026
«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՏՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՓետրվարի 7-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նոա-2»-ին և «Արաքս»-ին։

07 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆախապատրաստվելով առաջնության երկրորդ հատվածին՝ «Ուրարտու-աղջիկների» թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի արտասահմանյան թիմի դեմ:

04 Փտվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՓետրվարի 4-ին «Ուրարտուն» անցկացրեց իր երկրորդ ընկերական հանդիպումը «Ցինդաոյի» դեմ: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

30 Հնվ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄՀունվարի 26-ին «ՈՒրարտուն» անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ ԱՄԷ-ում կայանալիք հավաքի ընթացքում։ Զիջեցինք հակառակորդին 4-2 հաշվով։

26 Հնվ. 2026
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՀունվարի 26-ին մեկնարկեց «Ուրարտուի» գլխավոր թիմի ձմեռային հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում:
Հիշեցնենք, որ հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում:
.webp)
25 Հնվ. 2026
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ«Ուրարտուի» գլխավոր թիմը հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ մեր տղաները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։

24 Հնվ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԳԵԼ ՎԵԼՈՍԱՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: