• Search
  • Cart
  • Wishlist
  • User
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
Urartu FC
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • eng eng
  • rus rus
logo
  • eng eng
  • rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
  • Նորություններ
  • Առաջիկա խաղեր
  • Թիմեր
  • Ակումբ
  • Ակադեմիա
  • Խանութ
  • Թանգարան
  • Տոմսեր
  • facebook
  • youtube
  • instagram
  • twitter

11 Դեկ. 2024

2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

«Ուրարտուի» համար ավարտվեց 2024/25 մրցաշրջանի աշնանային հատվածը։ Եկեք միասին ամփոփենք «Ուրարտուի» ելույթները մրցաշրջանի առաջին հատվածում։

ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

«Ուրարտուն» 2024/25 մրցաշրջանը սկսեց եվրագավաթային որակավորման հանդիպումներով։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում մեր մրցակիցը Էստոնական «Կալև» թիմն էր։ Առաջին հանդիպումը կայացավ Տալլինում, որտեղ մեր թիմը կարողացավ հաղթանակի հասնել 2-1 հաշվով։ Այդ հանդիպմանը «Ուրարտուն» դուրս էր եկել խաղադաշտ ակումբի 9 սաներով։ Երկրորդ խաղում՝ սեփական հարկի տակ, «Ուրարտուն» ևս երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային հաջորդ փուլ։

Որակավորման երկրորդ փուլում մեր թիմի մրցակիցը Չեխական «Բանիկ» թիմն էր։ Անհամեմատելի ավելի դժվարին դիմակայությունում «Ուրարտուն» ընդհանուր 1-7 (5-1, 0-2) հաշվով զիջեց մրցակցին և լքեց պայքարը։

Պետք է նշենք, որ եվրագավաթներում իրենց նորամուտները նշեցին «Ուրարտուի» կազմում ակումբի սաներ Հայկ Ղազարյանը, Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը, Իսաակ Բարրին և Դավիթ Հարությունյանը։

Image alt

ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹՈՒՄ

«Ուրարտուն» մրցաշրջանը սկսեց լավ արդյունքներով։ Մեկնարկային 6 տուրից հետո Դմիտրի Գունկոյի թիմը տոնել էր 5 հաղթանակ և ընդամենը մեկ խաղն ավարտել ոչ-ոքի (առաջին տուրում «Փյունիկի» դեմ)։

Մեր թիմը մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրեց 18 հանդիպում, որտեղ վաստակելով 38 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Նոային»։

«Ուրարտուն» տարել է 12 հաղթանակ, կրել է 4 պարտություն և 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Մեր ֆուտբոլիստները գտել են մրցակցի դարպասը 35 անգամ և բաց են թողել 16 գոլ։

Հայաստանի գավաթի շրջանակում մեր թիմը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը։ Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում «Ուրարտուն» դուրս է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը այս պահին համարվում է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։ Ռուս հարձակվողը անցկացրած 15 հանդիպումներից հետո խփել է 13 գոլ իսկ նրա մոտակա հետապնդողը՝ Յուսուֆ Օտուբանջոն, ունի իր ակտիվում 11 գոլ։

Թիմի նորեկներից մյուսը՝ Արտյոմ Պոլյարուսը վիճակագրական այլ տվյալով՝ գոլային փոխանցումներով, ևս առաջատարն է Fastex Պրեմիեր լիգայում։ Կիսապաշտպանը անցկացրած 16 խաղից հետո կատարել է 10 գոլային փոխանցում։

«Ուրարտուի» կազմում ամենաշատ րոպեները խաղադաշտում անցկացրել են հետևյալ ֆուտբոլիստները․

1․ Արտյոմ Պոլյարուս (1573ր․)

2․ Ալեքսանդր Մելիխով (1530ր․)

3․ Էրիկ Սիմոնյան (1528ր․)

4․ Ժիրայր Մարգարյան (1479ր․)

5․ Ալեքսանդր Պուսկո (1471ր․)

Image alt

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

«Ուրարտուից» առաջին թիմից 2024 թվականին հրավիրվել են Հայաստանի տարբեր ազգային հավաքականներ (ազգային, Մ21 և Մ19) 8 ֆուտբոլիստ․

Ազգային հավաքական՝

  • Ժիրայր Մարգարյան
  • Էրիկ Սիմոնյան
  • Էրիկ Փիլոյան
  • Գևորգ Տարախչյան

Երիտասարդական Մ21 հավաքական՝

  • Գոռ Մատինյան
  • Դավիթ Հարությունյան
  • Գևորգ Տարախչյան
  • Խարիտոն Այվազյան

Հայաստանի Մ19 հավաքական՝

  • Հայկ Ղազարյան
  • Դավիթ Հարությունյան

Կիսվել

  • Facebook
  • Twitter

22 Մրտ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-21տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ մարտի 23-ից 31-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որի շրջանակներում մարտի 27-ին ժամը 21։00-ին կմրցի Լեհաստանի Մ21, իսկ մարտի 31-ին 18։00-ին Մակեդոնիայի Մ21 հավաքականների դեմ։

20 Մրտ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ։ «ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ԽԱՂԸ ՀԱՍՑՆԵԼ ԻՐ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման մասին։

20 Մրտ. 2026

ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Fastex Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» հանդիպեց ԲԿՄԱ-ին և հաղթանակ տոնեց։

20 Մրտ. 2026

ԲԿՄԱ-«ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ կհանդիպի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

19 Մրտ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից առաջ։

19 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- ՊԱՐՏՎԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

«Ուրարտու-2» ը պարտվեց «Հայքին» 20-րդ տուրի հանդիպման շրջանակներում:

19 Մրտ. 2026

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Տեղեկացնում ենք, որ Կարեն Մելքոնյանը ցավոք չի միանա ազգային հավաքականի՝ մարտի 22-ից 29-ը կայանալիք հավաքին և ընկերական հանդիպմանը վնասվածքի պատճառով:

19 Մրտ. 2026

«ՀԱՅՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Հայքին»։ Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։

19 Մրտ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայատանի ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք մարտի 22-ից 29-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն-ակադեմիայում, որի շրջանակներում կյուրընկալի Բելառուսի ազգային հավաքականին: Հանդիպումը կկայանա մարտի 29-ին ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

18 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ:

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Հայք»-ի դեմ խաղից առաջ։

17 Մրտ. 2026

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 100-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ

ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումը հոբելյանական էր մեր թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանի համար: ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը։

16 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՑԱՎ WEEK OF ACTION-ԻՆ

Ամեն տարի գարնանը AccessibAll week of action գործողությունների շաբաթը սկսում է իր ընթացքը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներառումը ֆուտբոլում:

16 Մրտ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք մարտի 18-20-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի Ակադեմիայում, որից հետո մարտի 21-31-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19տ․ առաջնության առաջին փուլին:

15 Մրտ. 2026

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՆՎԵՐ ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 150-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Գանձասարի» դեմ հանդիպումը հոբելյանական է մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի համար: ֆուտբոլիստը անցկացրեց իր 150-րդ պաշտոնական հանդիումը «Ուրարտուի» մարզաշապիկով:

15 Մրտ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ։ «ԱՐԵՑԻՆՔ ԱՅՆ ԻՆՉ, ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԷԻՆՔ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման մասին։

15 Մրտ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

Մեր թիմը առաջին տնային խաղում հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-ի դեմ:

15 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ»- ԲԿՄԱ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

14 Մրտ. 2026

ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը ԲԿՄԱ-ի դեմ հանդիպումից առաջ։

11 Մրտ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ մարտի 13-ից 15-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որի շրջանակներում մարտի 15-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

10 Մրտ. 2026

ԺԻՐԱՐՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 150-ՐԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ

«Գանձասարի» դեմ հանդիպումը հոբելյանական էր մեր թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի համար: ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրեց իր 150-րդ պաշտոնական հանդիպումը։

09 Մրտ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ

Մեր թիմը 2 գոլի առավելությամբ հաղթանակ է տոնում «Արարատի Արաքսի» նկատմամբ:

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • © Copyright LLC 2026.

    Ստեղծվել է S2S. կողմից

  • +374 60 44 57 12
  • [email protected]
  • Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

  • Image
  • Image
  • Image
  • Image