11 Դեկ. 2024
«Ուրարտուի» համար ավարտվեց 2024/25 մրցաշրջանի աշնանային հատվածը։ Եկեք միասին ամփոփենք «Ուրարտուի» ելույթները մրցաշրջանի առաջին հատվածում։
ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
«Ուրարտուն» 2024/25 մրցաշրջանը սկսեց եվրագավաթային որակավորման հանդիպումներով։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում մեր մրցակիցը Էստոնական «Կալև» թիմն էր։ Առաջին հանդիպումը կայացավ Տալլինում, որտեղ մեր թիմը կարողացավ հաղթանակի հասնել 2-1 հաշվով։ Այդ հանդիպմանը «Ուրարտուն» դուրս էր եկել խաղադաշտ ակումբի 9 սաներով։ Երկրորդ խաղում՝ սեփական հարկի տակ, «Ուրարտուն» ևս երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և ակումբի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային հաջորդ փուլ։
Որակավորման երկրորդ փուլում մեր թիմի մրցակիցը Չեխական «Բանիկ» թիմն էր։ Անհամեմատելի ավելի դժվարին դիմակայությունում «Ուրարտուն» ընդհանուր 1-7 (5-1, 0-2) հաշվով զիջեց մրցակցին և լքեց պայքարը։
Պետք է նշենք, որ եվրագավաթներում իրենց նորամուտները նշեցին «Ուրարտուի» կազմում ակումբի սաներ Հայկ Ղազարյանը, Խարիտոն Այվազյանը, Էրիկ Սիմոնյանը, Իսաակ Բարրին և Դավիթ Հարությունյանը։

ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹՈՒՄ
«Ուրարտուն» մրցաշրջանը սկսեց լավ արդյունքներով։ Մեկնարկային 6 տուրից հետո Դմիտրի Գունկոյի թիմը տոնել էր 5 հաղթանակ և ընդամենը մեկ խաղն ավարտել ոչ-ոքի (առաջին տուրում «Փյունիկի» դեմ)։
Մեր թիմը մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացրեց 18 հանդիպում, որտեղ վաստակելով 38 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Նոային»։
«Ուրարտուն» տարել է 12 հաղթանակ, կրել է 4 պարտություն և 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Մեր ֆուտբոլիստները գտել են մրցակցի դարպասը 35 անգամ և բաց են թողել 16 գոլ։
Հայաստանի գավաթի շրջանակում մեր թիմը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը։ Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում «Ուրարտուն» դուրս է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը այս պահին համարվում է Fastex Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։ Ռուս հարձակվողը անցկացրած 15 հանդիպումներից հետո խփել է 13 գոլ իսկ նրա մոտակա հետապնդողը՝ Յուսուֆ Օտուբանջոն, ունի իր ակտիվում 11 գոլ։
Թիմի նորեկներից մյուսը՝ Արտյոմ Պոլյարուսը վիճակագրական այլ տվյալով՝ գոլային փոխանցումներով, ևս առաջատարն է Fastex Պրեմիեր լիգայում։ Կիսապաշտպանը անցկացրած 16 խաղից հետո կատարել է 10 գոլային փոխանցում։
«Ուրարտուի» կազմում ամենաշատ րոպեները խաղադաշտում անցկացրել են հետևյալ ֆուտբոլիստները․
1․ Արտյոմ Պոլյարուս (1573ր․)
2․ Ալեքսանդր Մելիխով (1530ր․)
3․ Էրիկ Սիմոնյան (1528ր․)
4․ Ժիրայր Մարգարյան (1479ր․)
5․ Ալեքսանդր Պուսկո (1471ր․)

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
«Ուրարտուից» առաջին թիմից 2024 թվականին հրավիրվել են Հայաստանի տարբեր ազգային հավաքականներ (ազգային, Մ21 և Մ19) 8 ֆուտբոլիստ․
Ազգային հավաքական՝
Երիտասարդական Մ21 հավաքական՝
Հայաստանի Մ19 հավաքական՝
.webp)
18 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեցինք «Գանձասարին»։

18 Սեպ. 2026
«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» դեմ։

17 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության 8-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։

17 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը ս/թ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

16 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸԿանանց Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և հաղթանակ տոնեցին:

15 Սեպ. 2026
ՈՉ-ՈՔԻ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում հյուրընկալվեցինք «Միկային»։

.webp)
15 Սեպ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ«Ուրարտուի» պաշտպան Արթուր Մելիքյանը 2026/27 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով, կանցկացնի «Սյունիքում»:

15 Սեպ. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/8 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄԿայացավ Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որտեղ հայտնի դարձան մրցող զույգերը։

15 Սեպ. 2026
ՄԻԿԱ-ՈՒՐԱՐՏՈՒ-2։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում կհյուրընկալվենք «Միկային»։

14 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Միկայի» դեմ հանդիպումից առաջ։
.webp)
13 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԳՈԼԵՐ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԻՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
12 Սեպ. 2026
ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՀայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում հյուրընկալեցինք «Նոային»։

12 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում կհյուրընկալենք «Նոային»։

11 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմը անցկացրեց վերջին մարզումը «Նոայի» դեմ հանդիպումից առաջ։

11 Սեպ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՕԵԳԵ ՎԱՆ ԼԻՆԳԵՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել հարձակվող Օեգե վան Լինգենի հետ:

10 Սեպ. 2026
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվեցին «Փյունիկ-աղջիկներին»։

08 Սեպ. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա-2»-ին։

08 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ սեպտեմբերի 12-19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:

08 Սեպ. 2026
ՈՒՐԱՐՏՈՒ-2 - ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում կհյուրընկալենք «Արարատ-Արմենիա-2»-ին։

07 Սեպ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը հանդիպումից առաջ։

06 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։