• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

11 Հլս. 2025

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Նեմանի» դեմ տնային հանդիպումից հետո խոսել է արդյունքի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Զգացնել տվեց, որ առաջին պաշտոնական հանդիպումն էր, կար լարվածություն ի սկզբանե, որն ավելի շատացավ երկրորդ խաղակեսում։ Հոգեբանորեն և ֆիզիկապես կատարած աշխատանքից գոհ եմ։ Երկրորդ խաղակեսի 5 րոպեներին ուշադիր չէինք, բաց թողեցինք երկու գնդակ։ Երկրորդ հանդիպմանն ավելի լավ կմոտենանք, երևաց, որ մրցակիցը խաղում է ընթացիկ առաջնությունում։ Պատասխան խաղին կմոտենանք շատ ավելի լավ»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Ինչ վերլուծել էինք և ինչ սպասում էինք՝ տեսանք խաղադաշտում։ Ունեն փորձառու ֆուտբոլիստներ, ավելի շատ խաղում են երկար գնդակների վրա՝ փորձելով կառչել երկրորդ գնդակներից։ Մեծ հաշվով մենք թերացանք, բայց այն ինչ մենք վերլուծեցինք կար խաղադաշտում։ Նրանք տարածություններ տալիս էին թե՛ կենտրոնում, թե՛ եզրերում, երբ պաշտպանվում էին, բայց չկարողացանք իրագործել մեր մտադրությունները»։

ՑԻՄԲԱԼՅՈՒԿԻ ԵՎ ՄՐՑԱԿՑԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող նախապատվություն տալ Թբիլիսիի «Դինամոյի» և «Նեմանի» միջև, քանի որ երկու տարբեր թիմեր են՝ տարբեր խաղացողներով և խաղաոճերով։ «Դինամոյին» չէի ցանկանա գնահատական տալ այդ մեկ խաղով, բայց երկուսն էլ լավ թիմեր էին։ Ի տարբերություն «Դինամոյի», բելառուսական «Նեմանն» իր առաջնությունում արդեն 15 հանդիպում անցկացրել է։

Ցիմբալյուկից գոհ եմ, բայց սա առաջին հանդիպումն էր և վերջում զգացվեց հոգնածություն որոշ ֆուտբոլիստների մոտ։ Կարծում եմ, որ լավ հանդիպում անցկացրեց»։

ՆԻԿՈԼԱՍ ԿԱԼՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մեկնարկային կազմն ընտրելիս մտածում ենք, թե որ ֆուտբոլիստներն ավելի մեծ էներգիա կտան և խաղ կփոխեն երկրորդ խաղակեսում։ Կալուկյանն իր գործն արեց։ Ինչ մենք պլանավորել էինք, որ երկրորդ խաղակեսում կուժեղացնի խաղը՝ եղավ։ Թե ինչ մեկնարկային կազմ կունենանք պատասխան խաղին ցույց կտան մարզումները»։

ԳՈՌ ՄԱՏԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր կարմիր քարտ, ես հավատում եմ, որ ֆուտբոլիստի մեղավորությունն է։ Երիտասարդ է, պետք է էմոցիաները զսպի, հատկապես դարպասապահ է և պետք է ավելորդ էմոցիաներ չլինեն, բայց նա լավ հանդիպում անցկացրեց և շատ լավ դարպասապահ է։ Նա լինելու է մեր ազգային հավաքականի դարպասապահը տեսանելի ապագայում»։

ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այն, ինչ մենք նախատեսել էինք երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստների խաղը փոխելու հետ կապված՝ արդարացված էր։ Այս վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում, ինչ գլխավորում եմ թիմը, այդ ֆուտբոլիստները մարզումներին մեծ էներգիա են տալիս։ Այսինքն, այն ինչ պլանավորել էինք՝ ստացանք, ուրիշ հարց է, որ առաջին խաղակեսի լարվածությունը առաջին պաշտոնական հանդիպմանը ցույց տվեց։ Թե ինչ կլիներ, եթե փոխարինման մտած ֆուտբոլիստները սկսեին խաղը՝ ոչ ոք չէր կարող ասել»։

ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Դիմակայության առաջին խաղակեսն ավարտվեց։ Ֆուտբոլ է, պարտվել ենք, բայց վստահ եմ, որ ավելի պատրաստված կլինենք, մենք ի զորու ենք անցնել այս մրցակցին և այդ տրամադրությամբ էլ կգնանք և հանդերձանարում ոչ մի արտառոց դեպք չի եղել»։

Կիսվել

• Facebook
• Twitter

03 Մրտ. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Արարատի» դեմ խաղի մասին:

03 Մրտ. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մեր թիմը հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ

03 Մրտ. 2026

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։

02 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Մարտի 2-ին «Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի «Արարատ»- «Ուրարտու» խաղին ընդառաջ:

02 Մրտ. 2026

ՈՉ-ՈՔԻ «ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» ԽԱՂՈՒՄ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատ-2»-ի հետ։

02 Մրտ. 2026

«ԱՐԱՐԱՏ-2»- «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը հյուրի կարգավիճակով կմրցի «Արարատ-2-»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։

02 Մրտ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ

«Ուրարտուի» պաշտպան Արթուր Մելիքյանը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը, վարձակալական հիմունքներով, կանցկացնի «Սարդարապատում»:

01 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Արարատ-2»-ի դեմ խաղից առաջ։

27 Փտվ. 2026

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Fastex Պրեմիեր լիգայի 16րդ տուրի «Ուրարտու»-«Վան» հանդիպումը հետաձգվել է:

26 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

Փետրվարի 26-ին մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը առաջնության մեկնարկին ընդառաջ։

24 Փտվ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը ս/թ փետրվարի 26-28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև մարտի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու մարտի 3-ին կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Ղազախստան - Հայաստան հանդիպմանը։

22 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումները։

20 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

«Ուրարտուն» անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ «Շիրակի» և «Սարդարապատի» դեմ:

19 Փտվ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը ս/թ փետրվարի 21-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կմեկնի Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու փետրվարի 26-ից մարտի 6-ը կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության երկրորդ որակավորման փուլի մրցաշարին:

18 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» -Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«Ուրարտու-2»-ը Կիպրոսում կայանալիք հավաքի շրջանակներում անցկացրեց 2 ընկերական հանդիպում։

17 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԲԿՄԱ-Ի ԿԱԶՄՈՒՄ

«Ուրարտուի» երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը և Արման Իսայանը մրցաշրջանի վերսկսումից ժամանակավոր հանդես կգան ԲԿՄԱ-ի կազմում։

16 Փտվ. 2026

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Ուրարտու-2»-ը Կիպրոսում անցկացվող հավաքի ընթացքում կանցկացնի մի քանի ընկերական հանդիպումներ։

14 Փտվ. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հայաստանի Մ-19տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ ս/թ փետրվարի 15-ից 19-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում:

13 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Փետրվարի 13-ին մեր թիմը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դինամո Սուխումի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմին։
Զիջեցինք մրցակցին 2-4 հաշվով։

12 Փտվ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՎԱՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Փետրվարի 12-ին «Ուրարտուն» անցկացրեց ձմեռային հավաքի վերջին 2 ընկերական հանդիպումները՝ «Յունայթեդ Սպորտի» և «Ելիմայի» դեմ։

Հանդիպումներն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝
«Ուրարտու» 5-0 «Յունայթեդ Սպորտ»
«Ուրարտու» 1 - 3 «Ելիմայ»

11 Փտվ. 2026

«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՍՏՈՒԳՏՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Փետրվարի 11-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Անդրանիկին»։

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image