08 Նոյ. 2025
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման և այլ թեմաների մասին։
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Մենք ամբողջական լավ հանդիպում անցկացրեցինք, երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ քան առաջինը։ Առաջին խաղակեսում ունեինք մոտեցումներ, որոնք կարող էինք ավելի ռեալ դարձնել, բայց խաղում էինք լավ թիմի դեմ, լավ մարզչով և անհատապես լավ ֆուտբոլիստներով։ Արժանի չէինք պարտության, թե ինչքանով է հանդիպման հաշիվն արտացոլում խաղը՝ դժվար է ասել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով մենք գերազանցեցինք «Արարատ-Արմենիային», հատկապես երկրորդ խաղակեսում»։
ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ
«Իմ թիմը գիտեր, թե ինչպես վարվեր, բայց «Արարատ-Արմենիան» ևս։ Խնդիրը ճիշտ եք նկատել՝ շտապողականությունը։ Կարծում եմ լավ էինք դուրս գալիս պրեսինգից, բայց շտապողականություն էինք ցուցաբերում վերջին հատվածում։ Ինչ-որ տեղ ուշացնում էինք, ինչ-որ տեղ՝ շտապում։ Ընդմիջմանը մենք ասացինք, որ պետք է լինել արագ բայց համբերատար ու շտկեցինք դա։ «Արարատ-Արմենիան» ունի երեք կենտրոնական պաշտպան, որոնք մենապայքարներում լավն են, արագ են։ Կրկնեմ, որ շատ լավ թիմ է՝ լավ ֆուտբոլիստներով։ Երևի թե այս պահին առաջնության լավագույն թիմերն էին խաղում»։
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մենք պատրաստվել էինք միայն երեք կենտրոնական պաշտպաննների վրա, քանի որ նույնիսկ չորսի դեպքում գրոհում են երեքով։ Լինում է, որ Կարեն Մուրադյանն է նահանջում և դառնում երրորդը, լինում է Բալանտան, բայց հիմնականում Մուրադյանը։ Մենք միայն այս սխեմային էինք պատրաստվել։ Եթե խաղային չորս պաշտպանով՝ խնդիր չունեինք, իսկ մեր հարձակման դեպքում էլ ունենք մեր պրինցիպները։ Չէինք կենտրոնացել երեք-չորս պաշտպանով խաղի վրա»։
ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՂԻՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ
«Իմ կարծիքով պետք է ստանար երկրորդ դեղին քարտն ու կարմիրով հեռանար։ Եղավ հակառակն ու Նարեկ Աղասարյանը ստացավ դեղին քարտ ու բաց կթողնի հաջորդ հանդիպումը»։
«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՄԱՍԻՆ
«Այսօր, այս պահին, դա իմ կարծիքն է։ «Ալաշկերտի» մոտ մի փոքր հոգնածություն նկատվում է վերջին խաղերում, բայց կրկին շատ լավ ֆուտբոլ են խաղում, հոգնածությունը նորմալ է իրենց մոտ։ Վերջին արդյունքներով, կարծում եմ կարող եմ գնահատել «Արարատ-Արմենիային» և հատկապես մեր թիմին»։
ԲՐՈՒՆՈ ՄԻՇԵԼԻ ՄԱՍԻՆ
«Առաջնության լավագույն ռմբարկու լինելն արդեն գնահատական տալիս է։ Նա ավելացնում է մյուս խաղային որակներում։ Պաշտպանությունում ոչ այդքան, որքան ցանկալի է, բայց ավելացնում է։ Նա վտանգավոր է եզրերում, կիսաեզրերում, մեկը՝ մեկի դեմ և արագացումներ է կատարում։ Բնականաբար գոհ եմ»։
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԴԻՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես թույլ եմ տալիս ֆուտբոլիստներին որոշումներ կայացնել ըստ իրավիճակի՝ պահելով մեր պրինցիպները։ Նրանք արդեն խաղի ընթացքում փորձում են կայացնել լավագույն որոշումը։ Ճիշտ եք նկատել, կարծես թե վատ չի ստացվում»։
ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ
«Ամեն ինչ իր պատմությունն ունի։ Ամենայն հարգանքով, բայց չեմ կարողանում հասկանալ ինչու են կպել այս պատմությանը։ Հայկական շատ թիմեր երկար ժամանակ հաջողության չեն հասել եվրագավաթներում, հասել են մի քանի թիմեր։ Այո, պետք է վերլուծել, հասկանալ թե որն է խնդիրը։ Այո, այդ պահին մենք խաղում էինք «Նեմանի» դեմ, որի առաջնությունն ընթացքի մեջ էր, բոլոր ֆուտբոլիստները փորձառու էին։ Սրանից երկու տարի առաջ հասել էին վերջին փուլ։ Նրանք դուրս մնացին «Ռայո Վալյեկանոյից», բայց դա չի ստորադասում այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք և ավելի լավ պատրաստվենք։ Ես չեմ վերագրում նրան, որ նոր եմ եկել, այլ վերագրում եմ ֆուտբոլիստների խաղային պրակտիկայի բացակայությունը։ Մեկ ընկերական խաղացինք Թբիլիսիի «Դինամոյի» դեմ, մեզ օգնեց «Շիրակը» և վերջ։ Դա պատճառաբանություն չի, բայց եթե մեզ հանդիպեր թիմ, որը նույնպես գտնվում էր նախապատրաստական շրջանում, գուցե ավելի խոշոր պարտվեինք, գուցե հաղթեինք՝ չգիտեմ, հիմա մենք առաջնությունում ենք ու կենտրոնանում ենք վաղվա հանգստի վրա»։
ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Ես Էրիկին շուտվանից գիտեմ, բայց հունիս-հուլիս ամսիներին համեմատ շատ մեծ է տարբերությունը։ Ես փորձում եմ գտնել ֆուտբոլիստների համար լավագույն դիրքը, ամենաօպտիմալ տարբերակը, որ յուրաքանչյուրին հարմար լինի այդ դիրքում։ Էրիկ Փիլոյանը հիմա գտնվում է հոգեբանական ու խաղային մեծ վերելքի մեջ, ու հոգեբանական լավ վիճակի հիման վրա ֆիզիկական, տեխնիկական որակները ևս վերելք են ապրում։ Ես հավաքական գնալուց առաջ նրան ասեցի, որ կարևորը ֆուտբոլիստը մտնի հայ երկրպագուի ընտանիքներ իր խաղով և պահվածքով։ Կարծում եմ, որ նա դա արել է»։
ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Մոտենում է, բայց դեռ չի մոտեցել իր լավագույն մարզավիճակին։ Չգիտեմ, թե Սերգեյ Մկրտչյանի ներուժը որտեղ է, կարող է լինել շատ ավելին։ Այն խաղամակարդակին որ կար՝ մոտենում է։ Դեռ ժամանակ պետք է։ Չմոռանանք, որ ծանր վնասվածք ուներ, խաղային պրակտիկայի բացակայություն, բայց լավ մարզավիճակում է»։
ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մենք ունենք ֆուտբոլիստ, որ «Ուրարտուի» ակադեմիայից չի՝ Նիկոլաս Կալուկյանը։ Ես ինքս եմ առաջին ընտրությունը կատարում «Ուրարտուի» ակադեմիայից, այդպես պետք է լինի, բայց ֆուտբոլ է՝ չգիտես, թե ինչ կլինի։ Խաղից առաջ երբևէ չենք մտածել կանոնակարգով հայերի քանակ ապահովելու համար։ Դա դեռ չեմ զգում, ու կուզեինք որ բոլորն էլ չզգան դա»։

08 Հոկ. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Բենտոնիտին»: Հանդիպումն ավարտվեց 1-1
հաշվով:

08 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026
ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՄարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026
ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով:

29 Սեպ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունեց Լատվիայի և Մոնտենեգրոյի հավաքականներին։

28 Սեպ. 2026
ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎՏեղեկացնում ենք, որ Լևոն Բաշոյանը ցավոք չի միանա Մ21 տարեկանների հավաքականի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք հավաքին և չի մասնակցի Իտալիայի և Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականների դեմ հանդիպումներին:
.webp)
25 Սեպ. 2026
ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց բարձրագույն խմբի 5-րդ տուրում մեր աղջիկները հյուրըկալվելիս հաղթեցին «Նոա-աղջիկներ» թիմին

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-21 հավաքականը Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում կնախապատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-20տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ սեպտեմբերի 25-30-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որից հետո, հոկտեմբերի 1-ին կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու ընկերական առաջնության, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի Մ-20տ ազգային հավաքականների հետ:

23 Սեպ. 2026
ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի Մ-19տ․ հավաքական հրավիրվել է նաև Դավիթ Հովհաննիսյանը:

.webp)
21 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

19 Սեպ. 2026
ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԽարիտոն Այվազյանը ևս հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական:
.webp)
19 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆ։»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
18 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեցինք «Գանձասարին»։

18 Սեպ. 2026
«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» դեմ։

17 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության 8-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։

17 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը ս/թ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։