22 Օգս. 2025
Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է «Ալաշկերտի» դեմ խաղից և պատասխանել լրագրողների հարցերին։
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«որպես խաղ շատ հետաքրքիր ֆուտբոլ էր ընթանում։ Մեր առաջնությունում նման խաղեր քիչ են։ Խաղում էինք լավ մրցակցի դեմ, գիտեինք ինչ արագություն ունեն հարձակման գծում և վտանգավոր հակագրոհներ ունեն։ Մի փոքր ավելի լավ կարող էինք խաղալ, երբ գնդակը մեզ մոտ էր՝ կոմպակտ գրոհելով և չտալով հակագրոհներ։ Նրանք հակագրոհներից 1-2 պահ ունեցան այդ հակագրոհներից, կարողանում էինք չեզոքացնել, չնայած՝ որոշ դրվագներում, այն հասնում էր մեր տուգանային հրապարակ, բայց չեմ կարծում, որ ավել վտանգավոր պահեր ունեին։ Երկրորդ խաղակեսում լավ էինք պաշտպանվում, հնարավորություններ չէինք տալիս, բայց գոլը բաց թողեցինք անհարմար իրավիճակից՝ մեր սխալից։ Ֆուտբոլ է, պատահում է։ Կարծում եմ, որ լավ ֆուտբոլ խաղացինք, կարող էինք ավելի լավ խաղալ և խաղալու ենք։ Ափսոսում եմ, որ արդեն որերորդ դրվագն է այս և նախորդ առաջնություններում, որ մրցավարը սխալվեր մեր օգտին, բայց սա ֆուտբոլ է և պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը»։
11-ՄԵՏՐԱՆՈՑ ԴՐՎԱԳԻ ՄԱՍԻՆ
«Երկու դրվագ կար։ Եթե առաջինը կասկածելի էր, ապա երկրորդը 11-մետրանոց էր։ Խոշորացույցով նայում էին, որ տեսնեին դիպչել է գնդակը մարմնին թե ոչ, բայց հեռավորությունն այնպիսին էր, չնայած որ պաշտպանի ձեռքի դիրքը բնական էր, որ կարող էր ձեռքը քաշել։ Չեմ կարող ասել, մրցավարները միշտ ունեն իրենց բացատությունը, երևի թե ճիշտ են, Եվրոպայում լավ մակարդակի խաղեր են անցկացնում։ ԲԿՄԱ-ի դեմ խաղի մրցավարն էլ ուներ բացատրություն, նույնն էլ սա։ Կոչ եմ անում, որ տեսուչները իրենց գնահատականներով ավելի բաց լինեն, գնահատականները ցույց տան։ Այս խաղի մասին չէ խոսքը, բայց այսքան ժամանակ ոչ մի մրցավար չի զգուշացվել, մի քանի հանդիպում կամ մեկ տարով զրկվել, հաստատ եղած կլինի։ Եթե այսպես լինի, նման դրվագներ շատ են լինելու։ Սա իմ առաջարկն է․ ավելի պարզ ու հստակ ցույց տալ գնահատականները։ Կա սանդղակի որոշ չափ, եթե այդ չափից ցածր են դատում, ապա պատժվում են։ Պետք է կոչ անել, որպեսզի բաց լինի ավելի շատ։ Ես այսքան ժամանակ չեմ տեսել, թե X խաղի Y մրցավարը ինչ գնահատական է ստացել»։
ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես չգիտեմ, թե իմ, «Ուրարտուի» դեմ է եղել կամ ԲԿՄԱ-ի օգտին, բայց եթե խոսեմ իմ մասին, ապա չեմ հիշում վերջին տարիներին դեպք, երբ մրցավարները սխալված լինեն ի օգուտ ինձ, բայց չեմ կարծում, որ անձնական է։ Իմ խնդրանքն է, որ գնահատականները բաց լինեն։ Հենց հիմա տեսուչն արդեն գնահատել է մրցավարին։ Ֆեդերացիայի կայքում կամ այլ տեղ տեղադրվի տեսուչի գնահատականը»։
ԿԱԶՄԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մենք ունենք շատ լավ կազմ, լավ ֆուտբոլ ենք խաղում և ավելի լավ ենք խաղալու։ Մեր ֆուտբոլիստները շատ լավն են։ Ֆուտբոլիստների փնտրտուքը մշտական է։ Արդյունքի տեսակետից՝ մենք մեր խաղն ենք բարելավվում։ Այս պահին դեռ պետք է շատ աշխատենք, որ հասնենք «Նոային», «Արարատ-Արմենիային», «Փյունիկին»։ Մենք փորձում ենք մեր ֆուտբոլը խաղալ և ամեն խաղին արդյունքի հասնել։ Այդպես ավելի լավ կխաղա Սերգեյ Մկրտչյանը, Նարեկ Աղասարյանը և մյուս ֆուտբոլիստները։ Դա մեր նպատակներից մեկն է, իսկ ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, ցույց կտա մրցաշարային աղյուսակը վերջում։
Էդիկ Վարդանյանը նախորդ խաղում գոլ խփեց, 2005 թվականի ծնված, 20 տարեկան։ Նիկոլաս Կալուկյանը լավ հարձակվող է և մեր ակումբը յուրահատուկ է ու միակն է Հայաստանում, որ երբ դիտարկում ենք ֆուտբոլիստների, սկզբնապես նայում ենք մեր ակադեմիայում ով կա, եթե չկան ընդհանուր հայ ֆուտբոլիստների են նայում և այդպես հերթականությամբ։ Այսօր մեր բոլոր ֆուտբոլիստներ՝ հայ և ոչ հայ, լավ ֆուտբոլ խաղացին, մինչև վերջին վայրկյանը պայքարեցին, ես հպարտանում եմ իրենցով։ Փորձում ենք մեր խաղը բարելավվել, հասնել արդյունքի, ունակ ենք բոլորին հաղթել, բայց հասկանում ենք որ պայքարում ենք բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված թիմերի դեմ»։
ՊՈԼՅԱՐՈՒՍԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Կախված է սխեմայից։ Մենք նայում ենք, թե յուրաքանչյուր ֆուտբոլիստ որ դիրքում կարող է իրեն լավ դրսևորել։ Շատ լավ է, որ նա այդքան գոլային փոխանցումներ է կատարել, բայց ես դրան չեմ նայում, այլ օգտակարությանը, որ տալիս է խաղադաշտում։ Ֆուտբոլում սխալները խաղի մի մասն են, բայց այս սխեմայի մեջ նրա փոխանցումները քիչ չեն»։
ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես չեմ կարող պատասխանել, թե ով կհրավիրվի ազգային հավաքական։ Կարող եմ ասել, որ ունենք ֆուտբոլիստներ, որոնք ոչ միայն հիմա, այլ երկար ժամանակ է արժանացել էին ազգային հավաքական հրավիրվելու համար»։
.webp)
10 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ: ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆՄեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Վանի» հետ հանդիպման մասին:

.webp)
10 Ապր. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Վանի» դեմ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով՝ օգուտ մեզ: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը:
.webp)
10 Ապր. 2026
«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
.webp)
08 Ապր. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սյունիքին» ։

08 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Սյունիքի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։
.webp)
06 Ապր. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԿանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 9-14-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև ապրիլի 14-ին կմասնակցի կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Բելառուս հանդիպմանը։

.webp)
05 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ»Մեր գլխավոր մարզիչը խոսել է խաղի և «Գանձասար» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

05 Ապր. 2026
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ«Գանձասարը» հաշիվը բացեց խաղի սկզբնամասում՝ 9-րդ րոպեին, անկյունային հարվածից հետո:

05 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

04 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋԱպրիլի 4-ին մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպմանն ընդառաջ:
.webp)
03 Ապր. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության շրջանակում հայտնի դարձավ «Ուրարտուի» մրցակիցը։

01 Ապր. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԳՈՀ ՉԵՄ ՇԱՏ ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին։

01 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հանդիպեց «Արարատին»։
.webp)
01 Ապր. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
.webp)
31 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋՄարտի 31-ին «ՈՒրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի «Ուրարտու» - «Արարատ» պատասխան հանդիպումից առաջ:
.webp)
29 Մրտ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԸՆՏՐԱՆՈՒՆՀայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին տանը ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի դեմ։
.webp)
28 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿԻՆ»Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Անդրանիկին»։
.webp)
28 Մրտ. 2026
«ԱՆԴՐԱՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Անդրանիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։
.webp)
27 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Անդրանիկի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ։

26 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ - ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» խոշոր հաշվով հաղթանակ են տոնում «Գանձասար-աղջիկների» դեմ, 0-6 հաշվով:
Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Լուսինե Կոստանյանը, Էլինա Արտիրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Միլենա Սայադյանը

25 Մրտ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄարտի 25-ին «Ուրարտու-աղջիկները» անցկացրեցին իրենց վերջին մարզումը «Գանձասար-աղջիկների» դեմ խաղից առաջ:
Նշենք, որ հանդիպումը կկայանա մարտի 26-ին ժամը 14:30-ին, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում