13 Սեպ. 2026
Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
Առաջին խաղակեսը վատ ֆուտբոլ չխաղացինք, չէի ասի շատ լավ, բայց վատ ֆուտբոլ չէինք խաղում, բաց թողեցինք գոլեր մեր սխալներից, կրկնվում էին հեռվից հարվածներ և այլն, պետք է հասկանալ դա ինչպես ուղղել, բայց երկու անգամ խաղը կոտրվեց: Առաջին անգամ կոտրեց խաղը մրցավարը, երբ մաքուր 11 մետրանոցը չնշանակեց, հավանականությունը շատ մեծ էր լինելու, որ կգնանք ընդմիջման 2-1 հաշվով: Դա միանշանակ դա կոտրեց խաղը: Երկրորդը երրորդ գոլից հետո եղավ: Այն էներգիայով,որով մտանք և փորձեցինք ետ բերել խաղը, քանի որ խաղով վատ չէինք առաջին կեսում:
Բայց մրցավարության մասին չարժի խոսել, խայտառակություն է «Ուրարտուի» հանդեպ, որերոդ անգամ է արդեն: «Ալաշկերտի» դեմ անցած մրցաշրջանում մաքուր կարմիր քարտ չտվեցին, այսօր մաքուր 11 մետրանոցը, ԲԿՄԱ-ի հետ բոլոր խաղերը:
Բայց «Նոան» մեզնից ուժեղ էր, հաղթեց արժանիորեն, շնորհավորում եմ:
- Հարցս դարպասապահի մասին է: Միգուցե Միշիևի չափից դուրս հանգստությունը ազդում է խաղամակարդակի վրա, մրցակցությունը այդ դիրքի համար այդքան մեծ չէ, նախորդ մրցաշրջանում կար Գոռ Մատինյանը:
-Ոչ հանգստությունը չի ազդում Միշիևի վրա, նա լուրջ, պրոֆեսիոնալ դարպասապահ է, բայց սխալերը շատ են, տարբեր տիպի, պետք է փորձենք հասկանալ, հեռահար հարվածներ և այլն:
Շատ գոհ եմ, թե նա ինչպես է իրեն դրսևորում, թիմի ամենապրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից է: Բայց մրցակցություն կա: Դրագոևիչը շատ լավ մարզվում է, պատրաստ է խաղալուն: Մենք պետք է հասկանանք ինչպես այդ պրոցեսում պետք է օգնենք, որ բարելավի, նա շատ լավ հանդես եկավ աշնան հատվածում, գարնան հատվածից կան խնդիրներ, պետք է փորձենք օգնել, շատ լավ որակներ ունի և շատ լավ հանդիպումներ է անցկացրել:
Հնարավոր է առաջին սեզոնն է անցկացնում, երիտասարդ է, մինչ այդ չէր խաղում: Գոհ եմ, թե ինչպես է դրսևորում իրեն, թե մարզումներին, թե մարզումներից դուրս, բայց մրցակցություն ունենք, շատ լավ դարպասապահ Դրագոևիչ:
-Անցած տարի այնքան տպավորեց, որ բոլորը նույնպիսի խաղ էին սպասում:
- Չէ ինքը էլի լավ է խաղում, յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ավելի լավ մարզվի, բոլորին է դա վերաբերում, պետք է
օգնենք քչացնել սխալները, ֆուտբոլիստը առաջխաղացում ունենա: Կարող է ինչ-որ ժամանակահատված է, որ ինչ-որ բան հաջող չի գնում իր մոտ, բայց նա էլ գիտի, դրանից միգուցե մի փոքր լարվածություն է առաջանում իր մոտ: «Նոան» էլ ուժեղ թիմ է, կարող է լարվածություն կար, շատ լավ դարպասապահ է, վստահ եմ, որ իր լավագույն մարզավիճակին վերադառնալու է:
- Բրունո Միշելը, երկու գոլ խփեց, կարծես ընկնում էր հունի մեջ, բայց հետո կարծես խաղը չի ստացվում:
- Նա այսօր մեծ ծավալի աշխատանք է կատարել, մեծ տարածություն է փակել, վստահ գնացել է մեկը մեկի դրիբլինգի, հնարավոր է չարաշահել է, բայց այն ֆուտբոլիստներից էր, որ փորձեց ինչ-որ տարբերություն մտցնել, աշխատում ենք նաև նրա վրա, որ փոխանցումներ կարողանա գտնել: Ես կարծում եմ, որ նա մարզումից մարզում բարելավում է ֆիզիկական մարզավիճակը: Որոշումների մեջ պետք է ընդհանուր թիմով ավելի էֆեկտիվ լինենք: Նա այսօր ահռելի աշխատանք կատարեց ֆիզիկական առումով նաև ցանկությամբ:
-Այսօր նոր ֆուտբոլիստ տեսանք կազմում: Արդյո՞ք այս կազմով «Ուրարտուն» կկարողանա պայքարել մրցանակային տեղերի համար:
-Շատ գոհ ենք, նա նոր է եկել, իր թիմի հետ երկար ժամանակ մարզում չէր անցկացրել, վերջին անգա մայիսին, բայց մեծ ցանկություն ունի մարզումների ընթացքում, թե բնավորությունն է սպորտսմենի: Պլանավորել էինք, որ խաղաժամանակ պետք է ստանա, բայց մարզավիճակ պետք է հավաքի: Մեր նպատակն է ամեն խաղը լավ խաղալը, մրցանակային տեղերի համար շատ թիմեր են պայքարում, որոնք ունեն լավ կազմեր: Միանշանակ մեր նպատակը բարձր տեղերի համար պայքարելն է, առաջնությունը մեր առջևում է, մեզնից է կախված: Եթե մեր մտադրությունները կարողանան իրականացնել խաղադաշտում, կարծում եմ յուրաքանչյուր թիմի էլ կարող ենք հաղթել: Բայց չեմ կարող չխոսել, չգիտեմ ովքեր են պատասխանատուները, կարմիր չեն տալիս, այսօր մեզ բացատրեցին, որ 11 մետրանոցը 2 սանտիմետր դուրս էր, 3D-ով նայել են, ես կցանկանայի տեսնել նրանց գծած գիծը, այդպես ասել ու անցնել առաջ, շատ դետալներ կան: Հնարավոր է ով չի խորանում մեր խաղի մեջ, չտեսնի, նայում ես այլ խաղերի 7 րոպե ավելացնում են, հետո 3 րոպե դառնում է 10 րոպե: Մեր խաղին 2 րոպե ԲԿՄԱ-ի դեմ խաղին: Եվ շատ բաներ, ես արդեն միտում եմ տեսնում այս ամենի մեջ, բայց ոչինչ, դա էլ կհաղթահարենք:

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026
ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում:
.webp)
22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՇԻՎԸ ՉԲԱՑՎԵՑՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում մրցեցինք «Սարդարապատի» հետ

22 Հոկ. 2026
WORKOUT ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄԵրեկ Ստեփանավանում բացվեց բազմաֆունկցիոնալ workout մարզահրապարակը՝ որպես նվեր քաղաքին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի կողմից։

22 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կմրցենք «Սարդարապատի» դեմ։
.webp)
21 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանիպումից առաջ։

21 Հոկ. 2026
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍԿանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները պարտվեցին «Փյունիկ-աղջիկներին»

21 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ-ի՝ արտահերթ ժողովին մասնակցելուց ՖԱ «Ուրարտու»-ի հրաժարվելու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հստակեցնել իրավիճակը։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- Ը ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Անդրանիկին» և զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

19 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Անդրանիկին»:

.webp)
17 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՀԱՇՎԻՑ ՇԱՏ ԳՈՀ ԵՄ»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։
.webp)
17 Հոկ. 2026
ԳՈԼԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը ընդունեցինք «Վանին»:

17 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»- «ՎԱՆ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում տանը կընդունենք «Վանին»:

16 Հոկ. 2026
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»-«ՈՒՐԱՐՏՈՒ» ԽԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՏեղեկացնում ենք , որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հոկտեմբերի 24-ին նշանակված «Սարդարապատ»- «Ուրարտու» խաղը տեղափոխվել է «ՈՒրարտու» մարզադաշտ և կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Սարդարապատը»:

16 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը խաղից առաջ։

14 Հոկ. 2026
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում կհյուրընկալվենք «Սարդարապատ-2»-ին։