02 Օգս. 2025
Fastex Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը, իսկ մրցակցի կազմից աչքի ընկավ Նարեկ Հովհաննիսյանը։
Առաջին րոպեներից մեր թիմը բավական ակտիվ սկսեց հանդիպումը։ Արդեն 3-րդ րոպեին մեր տղաները կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն Գունկոյի հարվածը չստացվեց։ Գրոհից հետո էլ մեր ֆուտբոլիստները շարունակում էին ավելի վտանգավոր գրոհներ կազմակերպել և դրանք վերջիվերջո իրենց արդյունքը տվեցին։ 12-րդ րոպեին՝ արագ գրոհի ընթացքում, Արտեմի Գունկոյի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը։
Գոլից հետո էլ մեր թիմը ավելի շատ էր տիրում գնդակին և ավելի շատ էր ունենում վտանգավոր պահեր։ 23-րդ րոպեին էլ վտանգավոր հարվածի հնարավորություն ստացան մեր տղաները, սակայն Պոլյարուսի հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտից։ Առաջին խաղակեսի մնացած հատվածում ԲԿՄԱ-ն փորձում էր հեռվից հարվածներով մոտենալ Մատինյանի դարպասին, սակայն մեր դարպասապահը տեղում էր։ Առաջին խաղակեսից հետո գնացինք հարդերձարան հաղթողի կարգավիճակով։
Երկրորդ խաղակեսը կրկին սկսվեց մեր թիմի առավելությամբ։ Հիանալի հնարավորություն կորցրեց Արտեմի Գունկոն, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն նր ահարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 65-րդ րոպեին էլ գլխի հիանալի հարվածով կարող էր գոլի հեղինակ դառնալ փոխարինման մտած Էդիկ Վարդանյանը, բայց դարպասապահը տեղում էր։ Րոպեներ անց ԲԿՄԱ-ն կարողացավ պատասխան գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը՝ օգտվելով պաշտպաններ դիրքային սխալից։ Աֆյանի փոխանցումը երափակեց Նարեկ Հովհաննիսյանը։
Մինչև հանդիպման ավարտը «Ուրարտուն» ևս երկու հիանալի պահ ստեղծեց, բայց Դավիթ Հարությունյանի և Էդիկ Վարդանյանի հարվածները մոտ տարածությունից չհայտնվեցին դարպասում։ Ավելացված 6-րդ րոպեին, Սերգեյ Մկրտչյանի փոխանցումը ձեռքով կանխեց ԲԿՄԱ-ի պաշտպանը և մրցավարը նշանակես 11-մետրանոց հարված, սակայն օգտվելով VAR համակարգից անհասկանալիորեն չեղարկեց այն։
Այսպիսով հանդիպումն ավաչտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ուրարտուն» վաստակեց իր առաջին միավորը 2025/26 մրցաշրջանում։
ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1
0-1 Բրունո Միշել (13'), 1-1 Նարեկ Հովհաննիսյան (77')
ԲԿՄԱ՝ 77. Դավիթ Դավթյան, 5․ Պետիկ Մանուկյան, 6․ Արգիշտի Պետրոսյան(ա), 11․ Վյաչեսլավ Աֆյան, 13․ Համլետ Սարգսյան, 7․ Նարեկ Հովհաննիսյան, 29․ Արթուր Ասկարյան, 3․ Գոռ Առաքելյան, 10․ Գրենիկ Պետրոսյան, 8․ Նարեկ Ջանոյան, 19․ Սուրեն Ծառուկյան։
Պահեստայիններ՝՝ 91․ Հայկ Ղազարյան, 28․ Վաչե Հակոբյան, 51․ Սուրեն Կիրակոսյան, 52․ Արման Առաքելյան, 14․ Պողոս Կրմզյան, 9․ Միշել Այվազյան, 17․ Ռուբեն Աբրահամյան, 22․ Անդրանիկ Հակոբյան, 4․ Մարկ Ավետիսյան, 47․ Հարություն Մանուկյան, 26․ Գառնիկ Մինասյան, 42․ Հրաչյա Սարգսյան։
«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 1. Գոռ Մատինյան, 3. Էրիկ Փիլոյան, 18. Անտոն Բրատկով, 44. Եվհենի Ցիմբալյուկ, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 14. Արտյոմ Պոլյարուս, 2. Արտեմի Գունկո, 7. Սերգեյ Մկրտչյան, 22. Միքայել Միրզոյան, 30. Բրունո Միշել, 23 Նիկոլաս Կալուկյան:
Պահեստայիններ՝՝ 33. Անդրիյա Դրագոևիչ, 92. Ալեքսանդր Միշիև, 99. Խարիտոն Այվազյան, 55. Էրիկ Սիմոնյան,52. Ժորա Դադամյան, 4. Արման Ղազարյան, 9. Մաքսիմ Պալիենկո, 90. Օլեգ Պոլյակով, 53. Դավիթ Հարությունյան, 21. Էդիկ Վարդանյան:

08 Հոկ. 2026
ՈՉ-ՈՔԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂՈՒՄՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը ընդունեց «Բենտոնիտին»: Հանդիպումն ավարտվեց 1-1
հաշվով:

08 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026
ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՄարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026
ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով:

29 Սեպ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունեց Լատվիայի և Մոնտենեգրոյի հավաքականներին։

28 Սեպ. 2026
ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎՏեղեկացնում ենք, որ Լևոն Բաշոյանը ցավոք չի միանա Մ21 տարեկանների հավաքականի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք հավաքին և չի մասնակցի Իտալիայի և Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականների դեմ հանդիպումներին:
.webp)
25 Սեպ. 2026
ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց բարձրագույն խմբի 5-րդ տուրում մեր աղջիկները հյուրըկալվելիս հաղթեցին «Նոա-աղջիկներ» թիմին

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-21 հավաքականը Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում կնախապատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-20տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ սեպտեմբերի 25-30-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որից հետո, հոկտեմբերի 1-ին կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու ընկերական առաջնության, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի Մ-20տ ազգային հավաքականների հետ:

23 Սեպ. 2026
ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի Մ-19տ․ հավաքական հրավիրվել է նաև Դավիթ Հովհաննիսյանը:

.webp)
21 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

19 Սեպ. 2026
ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԽարիտոն Այվազյանը ևս հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական:
.webp)
19 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆ։»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
18 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեցինք «Գանձասարին»։

18 Սեպ. 2026
«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» դեմ։

17 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության 8-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։

17 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը ս/թ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։