23 Օգս. 2024
Մեր թիմի դարպասապահ Գոռ Մատինյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
Ֆուտբոլիստը խոսել է իր առաջին քայլերի, Իսպանիա տեղափոխության, «Ուրարտու» վերադարձի և թիմի նպատակների մասին։
Ֆուտբոլի հանդեպ սիրո ու առաջին քայլերն անելու մասին
«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից, բայց ինչ սկսել եմ քայլել գնդակը ոտքերիս տակ է եղել, միշտ ֆուտբոլի մասին եմ մտածել ու չեմ պատկերացրել, որ կարող եմ ուրիշ սպորտով զբաղվեմ»։
«Քաղաք Արարատից եմ, սկզբից այնտեղ եմ մարզվել 2 տարի, որից հետո խաղ անցկացրեցինք «Բանանցի» իմ տարիքային թիմի հետ, որից հետո մարզիչը ասաց, որ ցանկանում է տեսնել ինձ իրենց թիմում ու այդպես տեղափոխվեցի «Բանանց»։ Մոտավորապես 2-3 տարի անցկացրեցի այստեղ և տեղափոխվեցի հավաքականի սելեկցիոն բաժին ու այդտեղից սկսվեց ամեն ինչ»։
Դարպասապահ դառնալու մասին
«Բակում, որ խաղում էինք միշտ դարպասին եմ կանգնել ու ինձ դա հաճելի էր շատ։ Դրա համար ֆուտբոլ նայելուց արդեն դարպասապահներին էի ուշադիր նայում ու շատ ազարտով էի հետևում իրենց խաղերին։
Դարպասապահի կարևորության մասին
«Դարպասապահի խաղը իմ կարծիքով ամենակարևոր գործն է, կարող է խաղացողներին ինչ որ մեկը կայուն չխաղա, բայց թիմի խաղը դրանից չտուժի, բայց եթե դարպասապահը կայուն չլինի թիմի մոտ ոչինչ չի սստացվի։ Այդ պատճառով Կասիլլասը իմ սիրելի դարպասապահն է, իր կայուն խաղի շնորհիվ, միշտ իր խաղերը նայելուց հաճույք եմ ստացել»։
Իսպանիա տեղափոխության և «Մարսեթում» անցկացրած օրերի մասին
«Առաջարկ ստացա «Մարսեթից», ուսումնասիրեցի, տեսա, որ շատ դարպասապահներ «Մարսեթի» շնորհիվ հիմա խաղում են Լա Լիգայում, հասկացա, որ կարող է ինձ օգնի և իրականում շատ հարցերում է օգնել նաև դաշտից դուրս, շատ պրոֆեսիոնալ եմ այնտեղ դարձել։ Երևում էր փոքր տարիքից խաղացողներին արդեն պրոֆեսիոնալ են վերաբերվում, այստեղ փոքր տարիքի երեխաներին նայում են, որ իրենք ազարտով են խաղում, իսկ այնտեղ 8-9 տարեկաներ երեխաներին տրամադրում են, որ իրենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ են»։
Հայաստան վերադարձի ու «ԲԿՄԱ» -ում հանդես գալու մասին մասին
««ԲԿՄԱ»-ի նախագիծը շատ նման է «Մարսեթի» նախագծին։ Այնտեղի նպատակը այն էր, որ խաղացողներին հղկեյին տային իսպանական ակումբներին, «ԲԿՄԱԻ» նպատակն էլ այն է, որ խաղացողներին հղկեն տան հայկական ակումբներին։ Շատ տարբերություն չեմ նկատել մեր և իրենց ֆուտբոլիստների, բայց վերաբերմունքը շատ տարբեր է, իրենք թե ոնց են ապրում ֆուտբոոլով, ֆուտբոլից դուրս միայն էլի ֆուտբոլի մասին են մտածում»։շ
«Ուրարտու» տեղափոխության մասին
«Ակումբի ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում ունեցել եմ, բացի այդ այս ակումբը ինձ համար շատ հարազատ է, Հայաստանում միայն «Ուրարտույում» եմ ցանկացել խաղամ։ Շատ կարևոր է եղել նաև այստեղի պայմանները, որոնք շատ լավն են։ Նաև շատ ֆուտբոլիստների հետ եմ խաղացել թե ակումբներում և թե հավաքականում։ նաև նկատեցի, որ ակումբի ղեկավարությունը իմ հանդեպ ունի այն նպատակները, որը ես ինքս ունեմ, հասկացա, որ շատ բաներում մենք իրար նման ենք, դրա համար ընտրեցի «Ուրարտուն»։
Թիմակիցների մասին
«Գալով թիմ ես ադապտացիայի խնդիր չեմ ունեցել, տղաներն այնպես են արել, որ ես ադապտացիայի խնդիր չունենամ, այնպիսի տպավորություն է եղել, որ արձակուրդից եմ իմ հարազատ ակումբ, ոմանց ճանաչել եմ, ոմանց այստեղ եմ ճանաչել, բայց կարծես 2-3 մրցաշրջան է այստեղ եմ»։
Թիմում դարպասապահների հարաբերությունների մասին
«Մրցակցությունը միայն կօգնի դարպասապահներին, որպեսզի աճեն, կարևորը այն է, որ համբերատար լինենք, պետք է մարզումներին ապացուցենք ով է արժանի դարպասին կանգնելու, սակայն տարբերություն չկա, մենք միմյանց աջակցում ենք, քանի որ թիմում դարպասապահները մի փոքր առանձին ընտանիք են, իսկ ընտանիքում պետք է միշտ լավ հարաբերություններ լինեն»։
«Ուրարտուի» խաղաոճի մասին
«Վերջին շրջանում «ԲԿՄԱ»-ն ևս ցանկանում էր խաղալ «ՈՒրարտուի» նման գնդակով կարճ փոխանցումներ, նմանություն կա, սակայն իհարկե մարզիչները տարբեն են, փիլիսոփայությունը տարբեր է, բայց որոշ նմանություններ կան»։
Թիմի նպատակի մասին
«Ամեն խաղը մեզ համար փոքր եզրափակիչ է, մենք այդպես ենք տրամադրվում և նպատակն է մեր ամեն խաղ հաղթել։ Մեկնարկը լավ է տրված պետք է փորձենք շարունակել հաղթել և տեսնենք ինչի կհասնենք»։
Մատինյանի խորհուրդը երեխաներին
«Բոլորին խորհուրդ եմ տալիս ֆուտբոլով ապրել, շատ ֆուտբոլ դիտել , զրկել քեզ ինչ որ հաճույքներից և գնալ մարզումների, միայն այդպես կդառնաս պրոֆեսիոնալ խաղացող»։

08 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԲԵՆՏՈՆԻՏ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաատանի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում մեր թիմը տանը կընդունի «Բենտոնիտին»:

07 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Բենտոնիտի» դեմ հանդիպումից առաջ:

06 Հոկ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 4 հանդիպում Ազգերի լիգայի խմբայի փուլի շրջանակներում։

05 Հոկ. 2026
ՄԱՐԻԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՄարիաննա Վարդանյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:

04 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 5-12-ը կմեկնի Հորդանան, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում։

03 Հոկ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի կանանց Մ-19տ․ հավաքականը հոկտեմբերի 3-ից 5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո հոկտեմբերի 6-ից 14-ը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության առաջին որակավորման փուլի մրցաշարին:

30 Սեպ. 2026
ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում հյուրընկալեցինք «Փյունիկ-աղջիկներին» և պարտվեցինք 0-3 հաշվով:

29 Սեպ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸՀայաստանի ազգային հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները։ Սեփական հարկի տակ մեր ընտրանին ընդունեց Լատվիայի և Մոնտենեգրոյի հավաքականներին։

28 Սեպ. 2026
ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎՏեղեկացնում ենք, որ Լևոն Բաշոյանը ցավոք չի միանա Մ21 տարեկանների հավաքականի՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք հավաքին և չի մասնակցի Իտալիայի և Չեռնոգորիայի Մ-21 տարեկանների հավաքականների դեմ հանդիպումներին:
.webp)
25 Սեպ. 2026
ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ «ՆՈԱ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց բարձրագույն խմբի 5-րդ տուրում մեր աղջիկները հյուրըկալվելիս հաղթեցին «Նոա-աղջիկներ» թիմին

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-21 հավաքականը Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում կնախապատրաստվի Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

23 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-20տ․ հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ սեպտեմբերի 25-30-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում, որից հետո, հոկտեմբերի 1-ին կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու ընկերական առաջնության, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի Մ-20տ ազգային հավաքականների հետ:

23 Սեպ. 2026
ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք, որ Հայաստանի Մ-19տ․ հավաքական հրավիրվել է նաև Դավիթ Հովհաննիսյանը:

.webp)
21 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

19 Սեպ. 2026
ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԽարիտոն Այվազյանը ևս հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական:
.webp)
19 Սեպ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵՑԻՆ։»Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծիք է հայտնել հանդիպման մասին։

.webp)
18 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեցինք «Գանձասարին»։

18 Սեպ. 2026
«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Գանձասարի» դեմ։

17 Սեպ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց վերջին մարզումը առաջնության 8-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ։

17 Սեպ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը ս/թ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։

16 Սեպ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸԿանանց Բարձրագույն խմբի 4-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» տանը ընդունեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին և հաղթանակ տոնեցին: