• Search
• Cart
• Wishlist
• User
• facebook
• youtube
• instagram
• twitter
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
Urartu FC
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• eng eng
• rus rus
logo
• eng eng
• rus rus
Բացահայտեք «Ուրարտուի» նոր հավաքածուն
logo
• Նորություններ
• Առաջիկա խաղեր
• Թիմեր
• Ակումբ
• Ակադեմիա
• Խանութ
• Թանգարան
• Տոմսեր
• facebook
• youtube
• instagram
• twitter

14 Սեպ. 2025

ՑԱՎԱԼԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի առավելությամբ 3-2 հաշվով։ Մեր թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը, իսկ մրցակցից՝ Խուան Պալասիոսը և Ժիրայր Շաղոյանը։ Մեկ անգամ սեփական դարպասը գրավեց Ժիրայր Մարգարյանը։

Առաջին խաղակեսը մեկնարկեց մրցակցի առավելությամբ։ Առաջին րոպեներից հյուրերը ավելի դիպուկ գրոհներ էին կազմակերպում և արդեն 18-րդ րոպեյին առաջին գոլը հեղինակեցին։ Աջ եզրից կատարած անցումից հետո Արայիկ Էլոյանը գնդակը հետ փոխանցեց և վրա հասած Խուան Պալասիոսը շեշտակի հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Առաջին խաղակեսի մնացած հատվածում մեր թիմը փորձում էր կրճատել հաշվի տարբերությունը: Ամենավտանգավոր պահը ստեղծեցինք խաղակեսի վերջում, երբ նպաստավոր դիրքից բարձր հարվածեց Ալեքսանդր Լովեն։ Նոր գոլեր առաջին խաղակեսում այդպես էլ չեղան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը կրկին մրցակցի առավելությամբ էր։ Մի քանի դրվագներում հիանալի խաղաց մեր դարպասապահ Գոռ մատինյանը, սակայն 69-րդ րոպեին նա նույնպես չկարողացավ փրկել։ Ժիրայր Շաղոյանի հարվածը սուր դիրքից հաջող էր՝ 0-2։ Երկրորդ գնդակը բաց թողնելուց հետո մեր թիմի փոփոխությունները սկսեցին աշխատել։ էդիկ Վարդանյանը 74-րդ րոպեյին վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ ճշգրիտ իրացրեց փոխարինման դուրս եկած Բրունո Միշելը։ Մեր գոլից րոպեներ անց ցավալի անդրադարձով Ժիրայր Մարգարյանը սեփական դարպասն ուղարկեց գնդակը և մրցակիցը կրկին ստացավ երկու գնդակի առավելություն։ խաղավերջում մեր թիմին հաջողվեց ևս մեկ 11 մետրանոց վաստակել, որը կրկին իրացրեց Բրունո Միշելը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Մնացած րոպեներին Ռոբերտ Արզումանյանի թիմը ամբողջ ուժերով գնաց առաջ և դրվագներից մեկում Էրիկ Սիմոնյանը կարող էր խփել նաև 3-րդ գոլը, բայց գնդակը շեղ ընթացավ։

Այսպիսով, «Ուրարտուն» սեփական հարկի տակ կրեց ցավալի պարտություն։ Մեր թիմը վասկատած 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Մեր թիմի հաջորդ հանդիպումը ևս կլինի տնային, իսկ մրցակիցը՝ Երևանի «Արարատը»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին և կմեկնարկի 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 2-3

0-1 Խուան Պալասիոս (20'), 0-2 Ժիրայր Շաղոյան (69'), 1-2 Բրունո Միշել (75' 11Մ), 1-3 Ժիրայր Մարգարյան (80' ԻԳ), 2-3 Բրունո Միշել (85' 11Մ)

«ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 1․ Գոռ Մատինյան, 3․ Էրիկ Փիլոյան, 18․ Անտոն Բրատկով, 44․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 14․ Արտյոմ Պոլյարուս, 9․ Ալեքսանդր Լովե, 21․ Էդիկ Վարդանյան

Պահեստայիններ՝ 33․ Անդրիյա Դրագոևիչ, 92․ Ալեքսանդր Միշիև, 4․ Արման Ղազարյան, 11․ Էբենեզեր Պրինց, 19․ Արթուր Մելիքյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 2․ Արտեմի Գունկո, 77․ Արթուր Իսրայելյան, 30․ Բրունո Միշել, 53․ Դավիթ Հարությունյան, 90․ Օլեգ Պոլյակով

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»՝ 24․ Բրունո Պինտո, 20․ Ալվին Թերա, 19․ Կարեն Մուրադյան (ա), 16․ Էդգար Գրիգորյան, 4․ Ժոաու Կեյրուշ, 3․ Խուլիո Բուենո, 7․ Ժիրայր Շաղոյան, 9․ Արայիկ Էլոյան, 8․ Խուան Պալացիոս, 2․ Հուգո Օլիվեյրա, 77․ Արթուր Սերոբյան

Պահեստայիններ՝ 12․ Շիրակ Բադալյան, 1․ Արման Ներսեսյան, 5․ Հակոբ Հակոբյան, 17․ Մեթյու Գբոմադու, 22․ Միսակ Հակոբյան, 36․ Վահրամ Մախսուդյան, 90․ Պաուլ Այոնգո, 99․ Ժոաո Կանդիդո, 88․ Ուելտոն Ժունիոր, 47․ Ալեքսանդրոս Մալիս, 30․ Ռոդրիգո Ռամոս, 18․ Իֆեանի Նդուկա

Կիսվել

• Facebook
• Twitter

10 Ապր. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ: ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ

Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Վանի» հետ հանդիպման մասին:

10 Ապր. 2026

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի «Վանի» դեմ հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով՝ օգուտ մեզ: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Միշելը:

10 Ապր. 2026

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Վանի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։

08 Ապր. 2026

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սյունիքին» ։

08 Ապր. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍՅՈՒՆԻՔ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի խաղում, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Սյունիքի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։

06 Ապր. 2026

ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 9-14-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, այնուհետև ապրիլի 14-ին կմասնակցի կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Բելառուս հանդիպմանը։

05 Ապր. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՇԱՏ ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱՑԻՆՔ»

Մեր գլխավոր մարզիչը խոսել է խաղի և «Գանձասար» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

05 Ապր. 2026

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ

«Գանձասարը» հաշիվը բացեց խաղի սկզբնամասում՝ 9-րդ րոպեին, անկյունային հարվածից հետո:

05 Ապր. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԳԱՆՁԱՍԱՐ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» կմրցի «Գանձասարի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

04 Ապր. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

Ապրիլի 4-ին մեր թիմը անցկացրեց վերջին մարզումը առաջնության հերթական հանդիպմանն ընդառաջ:

03 Ապր. 2026

ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանության շրջանակում հայտնի դարձավ «Ուրարտուի» մրցակիցը։

01 Ապր. 2026

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԳՈՀ ՉԵՄ ՇԱՏ ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ»

Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին։

01 Ապր. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հանդիպեց «Արարատին»։

01 Ապր. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

31 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

Մարտի 31-ին «ՈՒրարտուն» անցկացրեց վերջին մարզումը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի «Ուրարտու» - «Արարատ» պատասխան հանդիպումից առաջ:

29 Մրտ. 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին տանը ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի հավաքականի դեմ։

28 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԶԻՋԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿԻՆ»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Անդրանիկին»։

28 Մրտ. 2026

«ԱՆԴՐԱՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»։ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Անդրանիկին»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։

27 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

«Ուրարտու-2»-ը անցկացրեց վերջին մարզումը «Անդրանիկի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ։

26 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ - ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

Կանանց բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» խոշոր հաշվով հաղթանակ են տոնում «Գանձասար-աղջիկների» դեմ, 0-6 հաշվով:
Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Լուսինե Կոստանյանը, Էլինա Արտիրոսյանը, Հասմիկ Գրիգորյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Միլենա Սայադյանը

25 Մրտ. 2026

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Մարտի 25-ին «Ուրարտու-աղջիկները» անցկացրեցին իրենց վերջին մարզումը «Գանձասար-աղջիկների» դեմ խաղից առաջ:
Նշենք, որ հանդիպումը կկայանա մարտի 26-ին ժամը 14:30-ին, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• © Copyright LLC 2026.

Ստեղծվել է S2S. կողմից

• +374 60 44 57 12
• [email protected]
• Հայաստան, Երևան, Ջիվանի 2 փ.
Վարձակալել տարածք

Խաղադաշտ վարձելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ անմիջապես հեռախոսով կամ էլփոստով` օգտագործելով ստորև նշված կոնտակտային տվյալները:

Էլեկտրոնային փոստ: [email protected]

Հեռախոսահամար: +374 95 000019

• Image
• Image
• Image
• Image