
31 Օգս. 2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Ուրարտուն» տանը մրցեց «Գանձասարի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Մեր թիմից դուբլ գրանցեց հարձակվող Կարեն Մելքոնյանը։
Առաջին խաղակեսը սկսվեց մեր թիմի մեծ առավելությամբ։ 9-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք վաստակեց «Ուրարտուն», բայց Արտյոմ Պոլյարուսի հարվածից հետո «Գանձասարի» պաշտպանները հեռացրին գնդակը։ Ընդամենը րոպեներ անց՝ 13-րդ րոպեյին, նույն Պոլյարուսը ձախից կատարած փոխանցումից հետո գնդակը հասցրեց Կարեն Մելքոնյանին, ով էլ գլխի գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Գոլից հետո էլ մեր թիմը շարունակում էր գրոհել և 19-րդ րոպեին ևս վաստակեց տուգանայինի հնարավորություն։ Պոլյարուսի հերթական փոխանցումից հետո «Գանձասարի» պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը։ Մրցակիցը ոչ մի վտանգավոր դրվագ չկարողացավ ստեղծել մեր դարպասի մոտ։ Այսպիսով, թիմերը գնացին ընդմիջման «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը ստացվեց արդյունավետ մեր թիմի համար։ Արդեն 46-րդ րոպեին մեր տղաները երկրորդ գոլը խփեցին։ Կարեն Մելքոնյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Անդրեյ Կրավչուկը, սակայն գլխավոր մրցավարը օգտվելով VAR համակարգից նկատեց խաղի կանոնների խախտում և խփած գոլը չեղարկեց։ Դրվագից հետո «Գանձասարի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին և 53-րդ րոպեին բավականին վտանգավոր դիրքից տուգանային իրացրեցին, սակայն գնդակը մեր դարպասում չհայտնվեց։ Մինչև խաղի ավարտ թիմերը մի քանի վտանգավոր գրոհներներով աչքի ընկան և միայն խաղավերջում՝ ավելացված 8-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը դուբլ գրանցեց և դրեց հանդիպման վերջակետը։
Այս հաղթանակից հետո մեր թիմը վաստակեց 10 միավոր և մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է։ «Ուրարտուն» մյուս հանդիպումը կանցկացնի Գյումրիում՝ հյուրընկալվելով «Շիրակին»։
10 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտու-աղջիկներ» թիմն ավարտեց իր ելույթները 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում։ Այս տեքստում ամփոփում ենք մեր աղջիկների ելույթները։
08 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 2024/25 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Ուրարտուին» մրցանակներ է հանձնել 2024/25 մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների լավագույն ֆուտբոլիստների համար։
05 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտու-2» ևս ավարտել է իր ելույթները 2025/26 մրցաշրջանի աշնանային հատվածում։ Միասին ամփոփենք մեր դուստր թիմի արդյունքները ավարտվող տարում։
05 Դեկ. 2025
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՈՒՆԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱՐ»«Ուրարտուի» ակադեմիայի տնօրեն Արսեն Պետրոսյանը ակումբի մամուլի ծառայությանը տված ծավալուն հարցազրույցի շուրջ խոսել է ակադեմիային վերաբերող մի շարք թեմաներից․
03 Դեկ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 2025/26 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՄՓՈՓՈՒՄ«Ուրարտուն» ավարտեց ելույթները 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում։ Եկեք ամփոփենք մեր առաջին թիմի արդյունքներն այդ ժամանակահատվածում։

02 Դեկ. 2025
«GRAVITY PROJECT MANAGMENT & CONSTRUCTION»-ը՝ ՏԵՆԴԵՐԻ ՀԱՂԹՈՂԱյսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հայտարարվեց «Ուրարտու» նոր ֆուտբոլային ստադիոնի ճարտարապետական պրոյեկտի մշակման տենդերի հաղթողը։
01 Դեկ. 2025
ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ»Մեր թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է խաղից, անցկացրած 150-րդ հանդիպումից և թիմի տրամադրությունից։

01 Դեկ. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՆ ԵՎ ՎԱՍՏԱԿԵՑԻՆՔ 3 ՄԻԱՎՈՐ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Ալաշկերտի» դեմ խաղից հետո խոսել է հաղթանակից։
30 Նոյ. 2025
ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄFastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակով մրցեց «Ալաշկերտի հետ։ Հանդիպումը ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-0 հաշվով, իսկ գոլերի հեղինակներն էին՝ Կարեն Մելքոնյանը և Բրունո Միշելը։

29 Նոյ. 2025
«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում կմրցի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։
25 Նոյ. 2025
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲՀայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը մրցեց «Սարդարապատի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներն էին՝ Սարգիս Գասպարյանը և Էրիկ Օթարյանը։

25 Նոյ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը կմրցի «Սարդարապատի» հետ։

24 Նոյ. 2025
Ի ՀԻՇԱՏԱԿ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆՆիկիտա Սիմոնյանի թողած ժառանգությունը անգին է։ Նա սերունդների համար դարձավ ֆուտբոլային վարպետության, ազնվության և նվիրումի խորհրդանիշ։

24 Նոյ. 2025
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՂԹԵԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ամփոփել է «Փյունիկի» դեմ հանդիպումը և պատասխանել լրագրողների հարցերին։
.png)
21 Նոյ. 2025
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ՉՈՐՈՇՎԵՑFastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում «Ուրարտու» հյուրի կարգավիճակով մրցեց «Փյունիկի» հետ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով։
21 Նոյ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐFastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում «Ուրարտու» հյուրի կարգավիճակով կմրցի «Արարատի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։

20 Նոյ. 2025
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԻՄԱՑԱՎ ԻՐ ՄՐՑԱԿՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության շրջանակում հայտնի դարձավ «Ուրարտուի» մրցակիցը։
19 Նոյ. 2025
ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄՀայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» հյուրի կարգավիճակում մրցեց «Փյունիկ-ակադեմիայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով օգուտ մրցակցի։

19 Նոյ. 2025
«ՓՅՈՒՆԻԿ-ԱԿԱԴԵՄԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի խաղում «Ուրարտու-2» թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Փյունիկ-ակադեմիայի» հետ։

17 Նոյ. 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸՀայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Աշխարհի առաջնության որակավորման փուլում։

14 Նոյ. 2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆՀայաստանի Ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Հունգարիայի ընտրանուն ու պարտվել 0-1 հաշվով։