24 Մյս. 2025
Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Արարատի» հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 4-2 հաշվով։ «Ուրարտուից» գոլերի հեղինակների դարձան Կարեն Մելքոնյանը, Արտեմի Գունկոն, Արտյոմ Պոլյարուսն ու Վլադիսլավ Յակովլևը։
«Ուրարտու»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց հարձակողական ոճով և բարձր տեմպով: Արդեն 5-րդ րոպեին Խարիտոն Այվազյանի հստակ փոխանցումից հետո Կարեն Մելքոնյանը գրավեց մրցակցի դարպասը՝ չորրորդ խաղում անընդմեջ դարռնալով գոլի հեղինակ։
Ավելի ուշ Կարեն Մելքոնյանը կարող էր կրկնապատկել հաշիվը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, սակայն հարվածը շեղ ստացվեց։
Չնայած «Ուրարտուի» ակտիվ մեկնարկին, «Արարատը» սկսեց կիրառել հակագրոհային մարտավարություն։ «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը մի քանի անգամ փրկեց թիմին՝ կատարելով փայլուն սեյվեր։
38-րդ րոպեին Խարիտոն Այվազյանը կրկին ցուցադրեց բարձր արագություն և փոխանցում կատարեց Բրունո Միշելին, որը գրավեց դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խախտման պատճառով։ Իսկ արդեն 42-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Ջեյմս Ջոնը հավասարեցրեց հաշիվը։
Առաջին խաղակեսում առավելություն ուներ «Ուրարտուն», սակայն «Արարատը» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ հանդիպման ինտենսիվությունը պահելով բարձր մակարդակի վրա։
Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» վերադարձրեց իր տեմպը։ 52-րդ րոպեին Արտեմի Գունկոն, 2-րդ համարի մարզաշապիկով խփեց իր երկրորդ գոլը ընթացիկ մրցաշրջանում։ Շարունակելով ճնշումը՝ 66-րդ րոպեին Արտյոմ Պոլյարուսը նույնպես ավելացրեց գոլերի թիվը «Ուրարտուի» օգտին։
Մեր թիմից Նարեկ Աղասարյանը և «Արարատից» Մուսա Կանտեն հեռացվեցին դաշտից կարմիր քարտերով բախման արդյունքում։
84-րդ րոպեին Վլադիսլավ Յակովլևը ևս գրավեց մրցակցի դարպասը, իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, Կեաս Բահը եզրափակեց խաղը:
Այսպիսով, «Ուրարտուն» հաղթեց 4-2 հաշվով և վաստակելով 62 միավոր շարունակում է պայքարը երկրորդ հորիզոնականի համար։

22 Նոյ. 2026
ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄՀայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընլակվեցինք «Շիրակ-2»-ին:
Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի։

22 Նոյ. 2026
«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում կհյուրընլակվենք «Շիրակ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
.webp)
21 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄՀայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում մեր թիմը Սիսիանում հյուրընկալվեց Սյունիքին։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2-1 հաշվով։

20 Նոյ. 2026
«ՍՅՈՒՆԻՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում Սիսիանում կհյուրընկալվենք «Սյունիքին»։
.webp)
18 Նոյ. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄՀայտնի դարձավ մեր մրցակիցը Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչում:

16 Նոյ. 2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄՀայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները Ազգերի լիգայում։

11 Նոյ. 2026
ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎԿանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում տանը ընդունեցինք «Փյունիկ-աղջիկներ» թիմին և հաղթեցինք 2-0 հաշվով։

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ -2»-ին

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ԱՐԱՐԱՏ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում տանը կընդունենք «Արարատ-2»-ին:
Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
.webp)
06 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։

03 Նոյ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։
.webp)
02 Նոյ. 2026
«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:

01 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։
.webp)
30 Հոկ. 2026
ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
.webp)
30 Հոկ. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026
«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։