
12 Մրտ. 2025
Կանանց բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» հյուրընկալվեցին առաջատար «Փյունիկ-աղջիկներ» թիմին և պարտվեցին նվազագույն 1-0 հաշվով։
Առաջին խաղակեսը մեր աղջիկների համար մի փոքր դժվար սկսվեց։ Մրցակցի ֆուտբոլիստուհիները առաջին րոպեներից տիրեցին գնդակին և անընդհատ գրոհներ էին կազմակերպում դեպի մեր դարպասային հրապարակ։ Խաղակեսի միջնամասում մեր աղջիկները պարզ իրավիճակում սխալվեցին և գոլ բերեցին մեր դարպասին։ Մեր պաշտպանները ճիշտ չհամագործակցեցին դարպասապահի հետ արդյունքում կանոնների խախտում տեղի ունեցավ, որից հետո նշանակվեց տուգանային հարված, որն էլ մրցակցի աղջիկները դիպուկ իրացրեցին։ Մինչև խաղակեսի ավարտը կարող էինք հավասարեցնել հաշվի տարբերությունը, սակայն մեր հարձակվողների հարվածները դիպուկ չէին ստացվում։
Երկրորդ խաղակեսը սկսվեց մեր թիմի բացահայտ առավելությամբ։ Ավելի շատ էինք մոտենում դարպասին մրցակցի և ավելի շատ էին սուր գրոհները։ Հիանալի պահեր բաց թողեցին Միլենա Սայադյանը, Ռուզան Ինջյանը, Մարիաննա Վարդանյանը։ Մեր աղջիկների հարվածններից հետո գնդակը կամ շեղ էր ընթանում կամ մրցակցի դարպասապահն էր լավ գործում։
Նշենք նաև, որ մեր թիմի կազմում այս հանդիպմանը իր նորամուտը նշեց թիմի նորեկ՝ Անյուտա Գալստյանը։
Արդյունքում՝ վերսկսված առաջնության առաջին խաղում պարտվում ենք առաջատարին նվազագույն հաշվով։

11 Նոյ. 2026
ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎԿանանց բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում տանը ընդունեցինք «Փյունիկ-աղջիկներ» թիմին և հաղթեցինք 2-0 հաշվով։

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ -2»-ին

08 Նոյ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»- «ԱՐԱՐԱՏ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում տանը կընդունենք «Արարատ-2»-ին:<br /> Ստորև ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
.webp)
06 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՏեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը նոյեմբերի 10-18-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի 2026/27թթ․ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի մրցաշարին, որը կանցկացվի Կիպրոսում։

04 Նոյ. 2026
ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՀայաստանի Մ-17 տ․ հավաքականը նոյեմբերի 6-ից 17-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի խաղերին և կունենա հանդիպումներ Իտալիայի, Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ։<br />

03 Նոյ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿ ՄԻԼՔՈՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի 33-ամյա հայ մասնագետ Հայկ Միլքոնը։
.webp)
02 Նոյ. 2026
«ԱՎՇԱՐ-ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2»: ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի առաջին խմբի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում մեր թիմը կմրցի «Ավշար Արարատի» դեմ:<br />

01 Նոյ. 2026
ԿԱՐԵՎՈՐ 3 ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄԿանանց առաջնության 12-րդ տուրում մեր աղջիկները մրցեցին «Լեռնային Արցախ-աղջիկներ թիմի» դեմ։
.webp)
30 Հոկ. 2026
ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․«ԹԻՄԸ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ»։Մեր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կիսվել է հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
.webp)
30 Հոկ. 2026
ԶԻՋԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՇՎՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեցինք Փյունիկին։ Երևանյան դերբին ավարտվեց մեր թիմի պարտությամբ նվազագույն հաշվով։

30 Հոկ. 2026
«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում կհյուրընկալվենք «Փյունիկին»։

29 Հոկ. 2026
ՄԵՐ ԹԻՄԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ուրարտուն» անցկացրեց վերջին մարզումը «Փյունիկի» դեմ առաջնության հերթական հանդիպումից առաջ։

29 Հոկ. 2026
ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲԿանանց բարձրագույն խմբի 10-րդ տուրում հաղթեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին

28 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉՀայաստանի գավաթի 1/4 եզրափակչում մրցեցինք Անդրանիկի դեմ։
.webp)
27 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՆԴՐԱՆԻԿ»․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում մեր թիմը կմրցի «Անդրանիկի» դեմ։

26 Հոկ. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» 9 ԳՆԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆԿանանց Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի շրջանակներում հյուրընկալվեցինք «Լեռնային Արցախ-աղջիկներին» և հաղթեցինք 1-10 հաշվով։

26 Հոկ. 2026
ԱՆՑԿԱՑՐԻՆՔ ՎԵՐՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ ԳԱՎԱԹԻ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՄեր թիմն անցկացրեց իր նախախաղային մարզումը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանն ընդառաջ։
.webp)
23 Հոկ. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն առանց քննության է թողել Աննա Օհանյանի և «Նոա» ՖԱ-ի հայցերը՝ 2026 թվականի հունիսի 27-ի ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, որով հաստատվել էր 2026/27 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կանոնակարգը։
.webp)
22 Հոկ. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽԱՂԱՑԻՆՔ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷՐ»Այսօր հանդիպեցինք մրցաշարային աղյուսակում մեր հարևանի հետ, որը շատ լավ պաշտպանություն է տանում առաջնությունում, միավորներ է վաստակում: