03 Օգս. 2026
Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Փյունիկի» դեմ խաղի մասին։
Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ֆուտբոլիստներին: Նրանք ցույց տվեցին, թե ինչ է նշանակում մինչև վերջ պայքարել ու այն, ինչ մենք պլանավորել էինք, որ երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները պետք է մտնեն, և անկախ սցենարից խաղը փոխեն, այսօր դա կատարեցինք:
Քանի որ գիտակցում ենք, որ «Փյունիկը» գտնվում էր ավելի լավ մարզավիճակում, և մեզ 2-րդ խաղակես պետք էր: Դա լավ օրինակ էր, որը մեզ հետագայում պետք կգա։ Մինչև վերջ պայքարելը, հասկանալը, թիմային խաղ ցույց տալը: Անկախ ամեն ինչից, պաշտպանությունում ունեցանք սխաներ,բայց այսօր մենք ընդհանրապես արժանի չէինք պարտության: Կարծում եմ, խաղի սկզբնամասը չհաշված, մի թիմ էր փորձում ֆուտբոլ խաղալ,բայց մյուս թիմը փորձում էր երկար գնդակներով օգտվել մեր պաշտպանությունում ունեցած ոչ այնքան լավ մարզավիճակում գտնվող խնդրիներից: Արժանի էինք , որ այս խաղը չպարտվեինք:
-Ընդմիջմանը ասել եք, որ պետք է փրկել խաղը, բայց թիմը ակնհայտ գոլային հնարավորություն ունեցաք միայն ավելացված ժամանակում։
- Մենք շատ ունեինք մոտեցումներ իրենց տուգանայինում, հարվածներ, Պետիկ Մանուկյանի գլխով հարվածը։ Համաձայն չեմ ամեն դեպքում
-Երկրորդ կեսում թիմը ակնհայտ գոլային հնարավորություն ունեցավ կարմիրից հետո։
-Ֆուտբոլում դու կարող ես վերջին 10 րոպեյում ունենալ պահեր, բայց գալ դրան մրցակցին հոգնացնելով:
Հավատում էինք, և խաղը փաստացի 2-2 վերջացավ:
- Ռաջանին ինչո՞վ կարող է օգտակար լինել: Եվ Կալուկյանի հեռանալը ի՞ր ցանկությունն էր, թե ակումբի։
- Երկկողմանի ցանկություն էր:
Ռաջանին մեծ ծավալի աշխատանք է կատարում: Կարողանում է լավ գնդակ ստանալ, բացվել, աշխատանք է կատարում պաշտպանությունում, հարձակման գծում, խելացի է, ունի լավ վերջավորություն: Առաջին կեսում էլ տեսանք դա, դիպավ դարպասաձողին, ևս մի գոլային պահ:
-Լուլուկյանը վերադարձել է «Ուրարտու»: Ինչպե՞ս եք տեսնում նրա դերը թիմում
- Շատ մեծ դեր ունի, ևս մեկ լավ հանդիպում անցկացրեց։ Թե՛ հավաքի ընթացքում, թե՛ այստեղ՝ ընկերական խաղերին, մեծ աշխատանք է կատարում, թե պաշտպանությունում, գնդակով խելացի է, հասկանում է խաղը տարածությունները, սուր փոխանցումներ ունի, շատ լավ ֆուտբոլիստ է: Շնորհակալություն «Արարատի» նախկին մարզչին, որ նրան վստահեց գարնանային հատվածում, հնարավորություն տվեց նրան։
- «Փյունիկի» մարզիչ հայտարարեց, որ սեզոնը սկսում են չեմպիոն դառնալու նպատակով: «Ուրարտուն» ի՞նչ նպատակ ունի:
- Շատ թիմեր կան, որ ուզում են չեմպիոն դառնալ: Մենք պատրաստվում ենք մեր հաջորդ խաղին։
-Բրունո Միշելը խաղաց մոտավորապես այնպես, ինչպես այն ժամանակ, երբ նոր էր եկել «Ուրարտու»։ Արդյո՞ք նրան անընդահատ շրջան է պետք հարմարվելու համար:
- Հարձակվողական ֆուտբոլիստի համար նորմալ է, նա, երբ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, մի քանի անգամ ավել սխալվել է, մեր թիմի ոչ մի ֆուտբոլիստ իր լավագույն մարզավիճակում չէ այս պահին, հակառակ «Փյունիկի», մենք կհավաքենք դեռ մարզավիճակ, այդ, թե և Միշելը:
- Ի՞նչ կասեք Աղասարյանի վնասվածքի մասին
- Վնասվածքներ չունենք, ուղղակի առաջին խաղն էր, շոգ, բարձր տեմպ, մկանային հոգնածություն էր, չկա ոչ մի վնասվածք
- Ձեր մարզչական շտաբում է Յուրի Գարեգինյանը, նա ինչ-որ կոնկրետ բանի համար պատասխանատու՞ է, թե ընդհանուր օգնում է։
-Շատ ուրախ եմ, որ նա միացել է մեզ, նա պատկերացնում է ֆուտբոլը այնպեա ինչպես ես: Փորձում ենք կատարելագործել մարզման բոլոր վարժությունները, որոնք մեր մոդելին համապատախան են: Նաև խաղին պատրաստվելու, ֆուտբոլիատների մասով: Շատ ուրախ եմ, որ միացել է մեզ:
- Առաջին 2 տուրերում ամենաբարդը երևի ձեր գրաֆիկն է: Դրանում կա՞ դրակամ կողմ։
- Ֆուտբոլում բարդ է ասել՝ որն է լավ, որն է վատ: Հանդիպում ենք 2 թիմերի, որոնք որերորդ հանդիպումն են անցկացնում և մարզավիճակի խնդիր չունեն: Դժվար հատուկ արված լիներ:
Չեմ բողոքում, բայց մրցավարները կարող էին, խաղի սկզբից, եթե նկատեցիք, երբ դարպասից պետք է սկսեր «Փյունիկը», քանի վայրկյան պետք է հաշվեին, բայց ձգձգում էին: Պետք է փորձեին դա կանխել:
Ամեն դեպքում միշտ լավ է խաղալ ուժեղ մրցակիցների դեմ: Մյուսը «Արարատ-Արմենիան» է, այս պահին Հայատանի լավագույմ թիմը:
- Միզոյանին նախորդ մրցաշրջանի վերջում անընդհատ տեսնում էինք կեղծ 9 համարի դիրքում, նորից կարո՞ղ է այդ դերը կատարել։
-Կարող է: Բայց այս պահին չէ: Մենք տարբեր լուծումներ էինք գտնում: Եղան խաղեր, երբ նա այդ դիրքում էր, Գավաթի եզրափակչին նույնպես: Դա գալիս է մեր պահանջներից, նաև ըստ մրցակցի: Նա ունիվերսալ է, շատ լավ մտավ երկրորդ կեսում: Նա այն ֆուտբոլիստն երից է, ով պետք է օգներ, կարող էր, թե դրական, թե բացասական ելքի դեպքում տալ օգուտ: Կտեսնենք, թե որ խաղին, որ դիրքում անհրաժեշտ կլինի որ հանդես գա:
- 1 տարուց ավել է ինչ «Ուրարտուում» եք: Թիմը հասե՞լ է այն մակարդակին որը Դուք կուզեիք տեսնել:
- Իդեալականին ձգտում եմ, բայց ոչինչ իդեալական չկա:
Բայց շատ խաղեր են եղել, որ մոտ են եղել, երբ մենք հաշվի մեջ առաջ լինելով, լավ պաշտպանվել ենք, կառավարել ենք գնդակը, մրցակցին, եղել է, որ ուժեղ թիմերի դեմ ենք խաղացել, ունեցել ենք խնդիրներ մի փոքր, բայց փորձում ենք ամեն խաղը լավ խաղալ նախորդից:

03 Օգս. 2026
ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆՔ, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ»Մեր թիմի գլխավոր մարզիչը խոսել է «Փյունիկի» դեմ խաղի մասին։

02 Օգս. 2026
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԵՐԲԻՆ ՍՏԱՑՎԵՑ ԹԵԺ, ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՍԿՍԵՑԻՆՔ ՄԱՐՏԱԿԱ ՈՉ-ՈՔԻՈՎՀայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ուրարտուն» հյուրընկալեց «Փյունիկին»։
.webp)
02 Օգս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ»-«ՓՅՈՒՆԻԿ» ․ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐՀայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակներում «Ուրարտուն» կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կկայանա 21։00-ին։

02 Օգս. 2026
«ՎԻՏԱՄԻՆԱՆ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՋՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸՈւրախ ենք հայտնել, որ «Ուրարտու» ՖԱ-ն և «Վիտամինա» ՍՊԸ-ն
սկսում են նոր համագործակցություն:
28 Հլս. 2026
2026/27 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների համար ԶԼՄ-ների հավատարմագրման մեկնարկի մասին։

28 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՏԵՄԻ ԳՈՒՆԿՈԿիսապաշտպան Արտեմի Գունկոն և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել են կողմերի միջև պայմանագիրը:

20 Հլս. 2026
ՀԱՅՏՆԻ Է ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում կմրցի Փյունիկի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին «Ուրարտու» մարզադաշտում։
.webp)
20 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ«Ուրարտուն» հուլիսի 5-ից 17-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Վրաստանում, որի շրջանակներում անցկացրեց մի քանի ընկերական հանդիպում:

13 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտու» ակադեմիայի բոլոր թիմերը հուլիսի 11-ից վերսկսել են իրենց մարզումները

11 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՄԻԳԵԼ ՌԱՋԱՆԻՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել հարձակվող Միգել Ռաջանիի հետ:

09 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՍԵՐԺԻ ՄՈՐԵՐԱՌոբերտ Արզումանյանի մարզչական շտաբին է միացել ֆիզիկական պատրաստության մարզիչ Սերժի Մորերան:
.webp)
08 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՎԼԱԴԻՍԼԱՎ ՎԵՐԵՄԵԵՎՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Վլադիսլավ Վերեմեևի հետ:

06 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՊԵՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Պետիկ Մանուկյանի հետ:

05 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վերադարձել է հարազատ ակումբ և եյութները կշարունակի «Ուրարտուում»:

04 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՑՈՒՅՈՒԿԻ ԻՇԻԲԱՇԻՈւրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ:

04 Հլս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄՄեր թիմը հուլիսի 5-ից 17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում։

02 Հլս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱԵԼՅԱՆԿիսապաշտպան Արթուր Իսրաելյանը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել են կողմերի միջև պայմանագիրը:

30 Հնս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼԱՅԴԻՉ«Ուրարտու» թիմի մարզչի օգնական Միխայիլ Գալադիչը այսուհետ կստանձնի սելեկցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը:

28 Հնս. 2026
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ«Ուրարտուի» պաշտպան Արթուր Մելիքյանը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես էր գալիս «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբում

25 Հնս. 2026
ՅՈՒՐԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄՌոբերտ Արզումանյանի մարզչական շտաբը համալրվել է նոր մասնագետով

24 Հնս. 2026
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ«Ուրարտուն» այսօր վերսկսել է մարզումերը սեփական մարզաբազայում